Yerevan, 03.July.2026,
00
:
00
BREAKING


«Շարունակվում են հարձակումներն ազգային արժեքների, եկեղեցու, կրթական հիմքերի, ինչպես նաև ընտանեկան արժեհամակարգի նկատմամբ»

INTERVIEW

Ընդհանուր առմամբ, փաստ է, որ կային շրջանակներ, այդ թվում՝ իշխանամերձ, որոնք փորձում էին սահմանային մարտերն օգտագործել ոչ միայն ինչ-որ ներքին քաղաքական խնդիրներ ձևավորելու, այլև դրանք լուծելու համար: 

Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նա չի ցանկանում համեմատել համաճարակն ու սահմանային իրավիճակը, բայց, այնուամենայնիվ, նշում է, որ իրեն չի զարմացնում այն պատկերը, որ համազգային մարտահրավերների պարագայում մեզ մոտ ներքին քաղաքական կյանքը չի սառչում:

«Այդուհանդերձ, թե՛ պանդեմիայի, թե՛ տավուշյան մարտերի ժամանակ տեսանք, որ ընդդիմությունը հայտարարեց ներքին քաղաքական օրակարգերը սառեցնելու մասին: 

Օրինակ՝ մարտ-ապրիլին ամբողջ ընդդիմությունն իր աջակցությունն էր առաջարկում իշխանություններին՝ կոչ անելով միավորվել պետության շուրջ, բայց իշխանությունը այդպես էլ մեկնած ձեռքը չսեղմեց, համարեց, որ ամեն ինչ գիտի, մինչդեռ իշխանությունը փորձեց իր սեփական օրակարգերն անցկացնել, ինչպիսին ՍԴ շուրջ գործընթացներն էին, որոնք այդ փուլում ևս կանգ չառան: 

Արդեն սահմանային մարտերի ժամանակ ընդդիմությունը միանգամից կոչ արեց համախմբվել պետության և բանակի շուրջ: Գուցե իշխանությունը նեղվո՞ւմ է, որ չեն ասում՝ իշխանության շուրջ համախմբվենք: 

Ամեն դեպքում, իշխանամերձ շրջանակների կողմից պարբերաբար առաջ է քաշվում, այսպես ասած, 5-րդ շարասյան գոյության հանգամանքը, ընդ որում, ընդդիմությունն էլ իշխանություն կազմած որոշ իշխանական թևերին է անվանում 5-րդ շարասյուն: 

Ընդհանուր առմամբ, 5-րդ շարասյուն հասկացությունը հայկական քաղաքական լեքսիկոնում ամուր արմատավորվել է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը:

Ինչ վերաբերում է որոշ շրջանակների կողմից նաև կարմիր գծերը, արժեքները հատելու միջոցով ներքին օրակարգեր ձևավորելու փորձերին, Վիգեն Հակոբյանը նշեց, որ այդ համատեքստում նկատելի են երկրի և ազգի ձողը կոտրելու միտումներ. «Եվ այդ միտումները միայն հիմա չէ, որ տեսնում ենք: Այդ ամենը հետևողականորեն է իրականացվում:

Կային ու հիմա էլ շարունակվում են հարձակումներն ազգային արժեքների, եկեղեցու, կրթական հիմքերի, ինչպես նաև ընտանեկան արժեհամակարգի նկատմամբ: Մեծ հաշվով, հետևողական գործողություններ են արվում: Եվ, ըստ էության, ազգի տեսակի դեմ պայքար է, որը պետք է դիտարկենք համաշխարհային հարթության մեջ՝ գլոբալիստների նեոկոնսերվատորների միջև պայքարի տիրույթում, ինչը և տեսնում ենք աշխարհում: 

Մեզ մոտ այդ պայքարի արտացոլումն է: Այսինքն, ազգային և պետական արժեքների դեմ լուրջ պայքար է գնում. իշխանության շուրջ կուտակվելու ամբիցիա ունեցող ուժերը, այս կամ այն տեղերից սնուցվելով, շատ կոնկրետ խնդիր են փորձել լուծել ու նույնը հիմա էլ են շարունակում: Իշխանության մեջ էլ կան նման ուժեր: Ու սա է պատճառը, որ անգամ այս իրավիճակում էին հարձակումներ կատարում բանակի, ավանդ ունեցող գեներալների դեմ և այլն: 

Սա պարզապես, այսպես ասած, սինուսոիդայի մի պիկ շրջան էր, որը նաև թեստ էր, թե որքանո՞վ է հաջողվել այդ ոգին, արժեհամակարգը կոտրել ու փորձել Հայաստանում հասարակության մեջ ներարկել այն արժեհամակարգը, որը պայքարում է նեոկոնսերվատիզմի, ազգայինի դեմ, և որն այսօր ամբողջ աշխարհում է իրականացվում՝ գլոբալիզմի և նեոկոնսերվատիզմի միջև պայքարի իմաստով»: Իսկ թե ինչպիսի՞ն էին վերոնշյալ թեստի, այսպես ասած, արդյունքները՝ Վիգեն Հակոբյանը նշում է, որ երկու գնահատական կարող ենք տալ. 

«Կարող ենք համեմատել ու ասել՝ տեսեք՝ ինչի ենք հասել, մյուս կողմից՝ կարող ենք ասել, որ, ամեն դեպքում, դեռ իմունիտետ ունենք: Ընդհանուր առմամբ, այո, հասարակությունը դեռևս դիմադրում է, բայց մի քանի տարի առաջ նման դրսևորումները, նման փորձեր կատարողները շատ ավելի կոշտ ու ցավագին պատասխան կստանային: Հիմա տոլերանտությունը մեծացել է: 

Այնուամենայնիվ, այդ փորձերն իրենց ազդեցությունն ունենում են, օվերտոնի պատուհանն ընդլայնվում է, և այստեղ իսկապես բավականին լուրջ խնդիրներ կան»:

Նա հիշեցրեց՝ մինչև տավուշյան մարտերը որոշ շրջանակների կողմից 102-րդ ռազմաբազայի խնդիրն էր դրվում: «Միշտ ասել եմ, որ այդ խոսակցությունները սահմանում առաջին կրակոցներով են ավարտվում, որովհետև այդ ժամանակ նույն ուժերը սկսում են ասել՝ «որտե՞ղ է 102-րդ ռազմաբազան», «որտե՞ղ է ՀԱՊԿ-ը, ինչո՞ւ չեն օգնում» և այլն: 

Ու քանի որ մարտերի ժամանակ այդ թեման ակտուալ չի կարող լինել, առաջ եկավ, այսպես ասենք, պսևդո խաղաղասիրության թեզը, որը ոչ միայն թեզ էր, այլև այդ ուղղությամբ բավականին բարձր մակարդակով անգամ գործողություններ արվեցին, ինչը աբսուրդ է: 

Մեծ հաշվով, աբսուրդ է խոսել խաղաղասիրությունից, երբ կռվում ես»,-ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ պետք է վերջ տալ նաև «հակառակորդ» եզրույթն օգտագործելու սովորությունից: Նրա խոսքով, կա թշնամի, ու այն, ինչ տեղի է ունենում նաև Մոսկվայի, Լոնդոնի, Բրյուսելի, Սան Ֆրանցիսկոյի և շատ այլ երկրների փողոցներում, հենց այդ մասին է վկայում:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, արտաքին քաղաքականությանն ու հատկապես դիվանագիտական հարթության մեջ անհրաժեշտ քայլերին՝ նա շեշտեց, որ տավուշյան մարտերն այս առումներով ևս որոշակի թեստ էին:

«Այս իրադարձությունները ցույց տվեցին, որ անկախ նրանից, թե Հայաստանում ով է իշխանության, ՌԴ-ի համար Հայաստանը ռազմավարական նշանակության պետություն է, և այդ առումով Ռուսաստանը փորձում է կատարել իր դաշնակցային պարտավորությունները: 

Եվ այս տեսանկյունից լուրջ խնդիրներ չկային. մի կողմից՝ տեսանք, որ ՌԴ-ն սաստեց Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի կողմից հնչող սպառնալիքները՝ ասելով, որ Մինսկի խմբի անդամ երկիրը չպետք է միակողմանի դիրքորոշում հայտնի: Մյուս կողմից էլ տեսանք, որ ռուսները ռազմական մանևրներ սկսեցին մեր սահմանում: 

Մեծ հաշվով, ռուսները սկսեցին մկաններ ցույց տալ նախևառաջ Թուրքիային՝ ցույց տալով, թե այս տարածաշրջանում ով է ամենաշահագրգիռ աշխարհաքաղաքական կենտրոնը, որ Հարավային Կովկասը ռուսական հետաքրքրությունների գոտի է, և այդ առումով որևէ մեկին զիջելու ցանկություն չկա: 

Բացի այդ, ռուսները ցույց տվեցին, որ հայ-ռուսական միջպետական հարաբերություններն իրենց համար առաջնահերթություն են, և այդ տեսանկյունից Հայաստանը խնդիր չունի: Այդուհանդերձ, ակնհայտ էր, որ ղեկավարության միջև միջանձնային հարաբերություններն ամենացածր մակարդակում են, ինչպիսին, գուցե, եղել են նաև մինչ այս: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գերատեսչությունների, կառույցների միջև հարաբերություններ գրեթե գոյություն չունեն: 

Կարծում եմ՝ հիմնականում երկու գերատեսչության միջոցով են աշխատում, առաջինը ՊՆ-ն է, մյուսը՝ ԱԳՆ-ն, որի հետ Ռուսաստանը պարզապես չի կարող չաշխատել»,-հավելեց Վ. Հակոբյանը:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, դիվանագիտական աշխատանքներին՝ քաղտեխնոլոգը նախ շեշտեց, որ տավուշյան գործողությունները ցույց տվեցին, որ ունենք մարտունակ և էֆեկտիվ բանակ, որը կարողանում է լուծել իր առջև դրված խնդիրները: «Բայց մենք նույն էֆեկտիվությունը չենք տեսնում քաղաքական ու արտաքին քաղաքական դաշտում: Խոսքը միայն ԱԳՆ-ի մասին չէ, խնդիրը նաև միջխորհրդարանական և այլ ուղղություններում է: 

Հայաստանի արտաքին քաղաքական պատասխանատուները, ըստ էության, մինչ այս պահն էլ չկարողացան ճեղքել այն քաղաքական շրջափակումը, որը ստեղծվել է Հայաստանի շուրջ: 

Թերևս, բացի Ռուսաստանից, մենք մեր դաշնակից երկրների կողմից աջակցման լուրջ հայտարարություններ չտեսանք: Լավագույն դեպքում հերթապահ, պարիտետային բնույթի հայտարարություններ են եղել՝ երկու երկրներին զսպվածության կոչերի տիրույթում: 

Ընդհանուր առմամբ, մեր զինված ուժերի հաջողությունները որևէ կերպ չենք կարողանում ամրապնդել քաղաքական հիմնավորումներով, հայտարարություններով. այս առումով ռազմականի ու քաղաքականի միջև անհամաչափություն կա, ինչը պետության ղեկին կանգնած ուժի լուրջ բացթողումն է: Առհասարակ, չես կարող ներքին խնդիրներն ու գործընթացները պրոեկտել արտաքին քաղաքականության վրա: 

Չես կարող արտաքին գործընկերներին, օրինակ՝ ասել՝ «գիտեք, այն մարդը, որի հետ դուք նախկինում շփվում էիք, կոռուպցիոներ էր, դրա համար մենք ձեզ էլ ենք անվանում կոռուպցիոներ», իսկ հետո, երբ արդեն այդ գործընկերը պետք է, հիշել ու ասել՝ «մենք լավն ենք, ինչո՞ւ մեր մասին հայտարարություն չեք անում»: 

Եվ մեզ մոտ, իսկապես, սև-սպիտակի բաժանելու միտումը արտաքին քաղաքականության պերսոնաժների վրա էլ է տարածվում»,-եզրափակեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նշվածի հետևանքներին արդեն իսկ ականատես ենք եղել:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”