Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է. Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա

SOCIETY

Կորոնավիրուսային համավարակի ազդեցությունը Հայաստանի տուրիզմի ոլորտի, հատկապես` տուրիստական ընկերությունների, հյուրանոցների, հյուրատների և մի շարք այլ կազմակերպությունների վրա հանգեցրել է աննախադեպ ծանր հետևանքների։ Այդ մասին ասվում է «Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ-ի հայտարարությունում:

 

Այսօր արդեն  գործ ունենք հետևյալ իրողությունների հետ՝

ընկերությունների գործունեության մասնակի կամ ամբողջական դադարեցում,

 աշխատատեղերի կրճատում,

աշխատավարձերի նվազեցում։

Հենց այս փոփոխությունները մեծ դեր խաղացին և կշարունակեն խաղալ երկրում գործազրկության մակարդակի բարձրացման գործում, ինչը 2020 թվականի առաջին եռամսյակում կազմել է 19,8%՝ համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի լրջությունը՝ հնարավոր է կանխատեսել այս ցուցանիշի հետագա աճ, եթե ինչպես ընդհանուր տնտեսությունը, այնպես էլ նրա առանձին ոլորտերը և հատկապես, զբոսաշրջությունը վերականգնելու համար չձեռնարկվեն համապատասխան գործողություններ։ 

Այս կապակցությամբ Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան անցկացրեց ուսումնասիրություն հյուրանոցային ոլորտի աշխատաշուկայի փոփոխությունների վերաբերյալ, որին անմիջական մասնակցություն ունեցան ասոցիացիայի անդամ հանդիսացող հյուրանոցները։ Ստացված արդյունքները հնարավորություն տվեցին խորապես գնահատել հյուրանոցային ոլորտին հասցված բոլոր վնասները և դրանց հետագա հետևանքները։ 

Հարցման արդյունքում հաջողվեց պարզել, որ համաճարակային պայմաններում ընկերությունների 37,5%-ը ստիպված է եղել գնալ կրճատումների։ Ցավոք սրտի, այս գործընթացը շարունակվելու է, քանի որ պարզվեց, որ դեռևս կրճատումներ չարած գործատուների մոտ 53,3% ապագայում պատրաստվում են գնալ կրճատումների։ Իրենց աշխատակիցներին արդեն իսկ կրճատած գործատուների 22,2% պատրաստվում են շարունակել հետագա կրճատումները։ Այս փոփոխությունները գրանցվել են այս տարվա ապրիլ-հուլիս ամիսներին։

Հյուրանոցային տնտեսություններում կրճատումներից ամենաշատը տուժել են հետևյալ բաժինները՝ ռեստորան և բար, սենյակների սպասարկում, հյուրերի ընդունելություն և գրանցում՝ համապատասխանաբար 48,4%, 42,8%, 41,4% կրճատված աշխատակից։ Ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ ստորև նեկայացված աղյուսակում`

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գալիք կրճատումները առավելապես վերաբերելու են հետևյալ բաժիններին՝ ռեստորան և բար՝ 42%, սենյակների սպասարկում՝  34,1%, հյուրերի ընդունելություն և գրանցում ՝ 32,7%։ Ընդհանուր պատկերը՝ ստորև ներկայացված աղյուսակում՝

Տվյալների համեմատության արդյունքում կարելի է տեսնել, որ առավելագույնս տուժում են և կշարունակեն տուժել հետևյալ 4 բաժինները՝ ռեստորան և բար, խոհանոց, սենյակների սպասարկում, հյուրերի ընդունելություն և գրանցում։ Այսպիսի իրավիճակում տարիների փորձ և բարձր որակավորում ունեցող աշխատակիցներ հայտնվել են անելանելի իրավիճակում, այդ թվում նաև այն պատճառով, որ իրենց նեղ մասնագիտացումը կապված է հենց այն առավելագույնս տուժած ոլորտների հետ։

Աշխատատեղերի կրճատումը ստեղծված իրավիճակի միակ վատ լուրը չէ։ Ցավոք, բազում ընկերություններ, փորձելով պահպանել իրենց աշխատակիցների մի մասին, ֆինանսական միջոցների սղության պայմաններում ստիպված գնացել են նրանց աշխատավարձային ֆոնդի կրճատմանը։

Աշխատակիցների կրճատումներ չկատարած ընկերությունների միայն 25%-ն է պահպանել նախաճգնաժամային աշխատավարձի չափը։ Կրճատումներ կատարած ընկերություններում նախաճգնաժամային աշխատավարձի մակարդակը չի պահպանվել։ Այսպես, այդ ընկերությունների 25%-ը վճարում են հիմնական աշխատավարձի միայն երկու երրորդը,  իսկ մնացածը՝ 50% և պակաս։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ համաճարակի պայմաններում հյուրանոցների միայն 33,3%-ն է շարունակել վճարել աշխատակիցների աշխատավարձերը։ Ելնելով սուղ ֆինանսական պայմաններից՝ մնացած տնտեսվարողները նախընտրել են հետևյալ միջոցառումները՝

տրամադրել են վճարվող արձակուրդ – 29,1%

ուղարկել են պարապուրդ – 25%

տրամադրել են չվճարվող արձակուրդ – 45,8%

Անցկացված հարցումը և պատասխանների վերլուծությունը հնարավորություն տվեցին գնահատել վերջին ժամանակահատվածում զբոսաշրջության ոլորտում տեղի ունեցող բոլոր փոփոխությունները և դրանց ազդեցությունը Հայաստանի աշխատաշուկայի վրա, ինչպես նաև կանխատեսել ստեղծված իրավիճակի վատթարացումը՝ կապված աշխատատեղերի և աշխատավարձերի հետագա կրճատման, շատ հաստատությունների փակման և տուրիզմի ոլորտի պոտենցիալի անվերադարձ կորստի հետ։ Հաշվի առնելով այս բոլոր խնդիրները՝ Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան մշակել է այս բարդ իրավիճակից դուրս գալու գործողությունների պլան, որը բաց նամակի տեսքով ներկայացվել է պատկան մարմիններին, այդ թվում՝ Տուրիզմի պետական կոմիտեին, ՀՀ Էկոնոմիկայի Նախարարությանը և ՀՀ Կառավարությանը։

Քանի որ երկրում ևս մեկ անգամ երկարաձգվեց արտակարգ դրությունը, ներգնա զբոսաշրջության ցուցանիշները այս տարվա համար շարունակում են ձգտել զրոյի, իսկ այն ընկերությունները, որոնք փորձում են գոյատևել ներքին տուրիզմի հաշվին, ամեն դեպքում գրանցում են բացասական ցուցանիշներ։

Ասոցիացիան այս խնդրի վերաբերյալ առաջարկել է հետևյալ լուծումը․ այս պահին հարկավոր է ՀՀ Կառավարության շտապ աջակցությունը՝ աշխատաշուկայում իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու նպատակով։

Աջակցությունը պետք է տեղի ունենա հետևյալ երկու ուղությամբ՝

հարկային բեռի նվազեցում, այդ թվում նաև աշխատավարձերի վճարման դեպքում առաջացող եկամտահարկի չեղարկում,

ընկերություններում գրանցված աշխատակիցների աշխատավարձերի 50%-ի սուբսիդավորում մինչև ընկերությունների վերադարձ ինքնածախսածածկմանը։

Առանց Կառավարության կողմից նմանօրինակ համապարփակ և շտապ աջակցության՝ ՀՀ տնտեսության հետագա զարգացման համար կարևորագույն ճյուղը կմնա միայնակ աննախադեպ տնտեսական ճգնաժամի առջև, իսկ աշխատատեղերի սրընթաց կրճատումը և ոլորտի հզորությունների նվազումը  անշուշտ շարունակական կլինի։

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference