Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 321, մահվան՝ 5 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 37317 է, մահվան դեպքերինը՝ 925
SOCIETYՀայաստանում հուլիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 321 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 37 317-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 705 է:
Նախորդ մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հուլիսի 26-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 220 է, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 925-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 235 է, ընդհանուր առողջացածներինը՝ 26 478, փաստացի բուժվողներինը՝ 9914 (մեկ օրում ավելացել է 81-ով): Մեկ օրում թեստավորվել է 1448 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 157 152 քաղաքացի:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



