Արտակ Եդիգարյանը՝ «Արարատի» ֆուտբոլիստ
SPORTԵրեւանի «Արարատը» պայմանագիր է կնքել 30-ամյա կիսապաշտպան Արտակ Եդիգարյանի հետ, որի նախորդ ակումբը Երևանի «Փյունիկն» էր: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Ալաշկերտ», «Ժալգիրիս», «Բանանց» (այժմ «Ուրարտու»), Դոնեցկի «Մետալուրգ» ակումբներում, հայտնում է «Արարատի» մամուլի ծառայությունը։
Եդիգարյանը երկու անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու՝ 2016/17 և 2017/18 մրցաշրջաններում: Կարիերայի ընթացքում նա 7 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, նաև Հայաստանի Գավաթակիր ու սուպերգավաթակիր: Եդիգարյանը նաև տիտղոսներ է նվաճել «Ժալգիրիսում»՝ դառնալով Լիտվայի չեմպիոն ու գավաթակիր:
Հայաստանի հավաքականի կազմում նա մասնակցել է ավելի քան 30 հանդիպման:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



