Վիետնամում հայտնաբեվել է երեք ամսվա ընթացքում COVID-19-ով վարակման առաջին դեպքը երկրի ներսում
INTERNATIONAL NEWSՎիետնամում երկրի ներսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը ավելի քան երեք ամսվա ընթացքում: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Առողջապահության նախարարի պաշտոնակատար Նգուեն Թհան Լոնգին:
Նրա խոսքով՝ սա ապրիլի 16-ից ի վեր երկրի ներսում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է:
Նշվում է, որ վարակվածը վիետնամական կենտրոնական Դա Նանգ քաղաքի 57-ամյա բնակիչն է: Նրա վարակման հանգամանքները պարզվում է։
Բացի այդ, կորոնավիրուսը հայտնաբերվել է երկու քաղաքացիների մոտ, ովքեր հուլիսի 17-ին քաղաքացիների տեղափոխման չվերթով Ռուսաստանից վերադարձել էին Վիետնամ:
Վիետնամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 416 դեպք, վերականգնվել է 365 մարդ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



