Yerevan, 10.May.2026,
00
:
00
BREAKING


Անհրաժեշտ են ավե­լի նպա­տա­կա­յին քայ­լեր

SOCIETY

Սևանա լիճը կրկին ծաղկել է: Դե, ինչ, սպասելի «իրադարձություն» էր, եթե հաշվի առնենք, որ այս մասին օրնիբուն ահազանգում են փորձագետները: Դեռ նախորդ տարիներին նրանք ընդգծում էին՝ եթե հստակ քայլեր չարվեն, ապա ամեն տարի նույն պատկերն ենք ունենալու Սևանում, իսկ լիճը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտ է: Պաշտոնյաներն արդեն հիմա հայտնում են «ավետիսը»՝ կատարված աշխատանքների արդյունքները միանգամից տեսանելի չեն լինի, ուստի հաջորդ տարի նույնպես Սևանը կծաղկի:

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը օրերս լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով լճի ծաղկման պատճառներին, նշել է՝ առաջին հերթին դա ջրի մակարդակի իջեցումն է, որի հետևանքով խախտվել է էկոհամակարգի հավասարակշռությունը: Ի՞նչ են ասում բնապահպանները: Մի քանի տարի պետք է առհասարակ արգելել ջրառը, որպեսզի ջրի մակարդակը չիջնի:

Մինչդեռ ամեն տարի Սևանից կատարվում է 170 միլիոն խորանարդ մետր ծավալի ջրառ, եթե լինում է երաշտի վտանգ, ջրառի ծավալները մեծանում են: Ոռոգման համակարգի խնդիրներին համակարգային լուծումներ տալու փոխարեն տարիներ շարունակ Սևանա լիճը դիտարկվում է որպես ջրի տակառ: 

Հաջորդ խնդիրը ձկնապաշարներն են: Ամեն տարի Սևանում իշխանի ու սիգի տարբեր քանակի մանրաձուկ է հայտնվում, բայց դրա մեծ մասն այդպես էլ չի մնում լճում, չի բազմանում, իսկ հայտնի փաստ է այն, որ ձկնապաշարները շատ կարևոր նշանակություն ունեն լճի էկոհամակարգի համար: Ո՞րն է պատճառը: 

Նախ՝ ձկնորսությունը, որը երբեք էլ վերահսկելի գործընթաց չի եղել ու թերևս չի էլ լինի, չնայած ընդունված սահմանափակումներին, պաշտոնյաների մեկնաբանություններին, տուգանվելու վախին: Մյուս խնդիրը լիճ թափվող գետերի մաքրումն է և առհասարակ կենցաղային կեղտաջրերի հայտնվելը լճում: 

Այս հարցում որքան էլ լինի գերատեսչությունների հոգածությունը, քաղաքացիներն իրենք ևս պետք է գիտակցեն, որ բնությունը միայն սպառելու, անխնա օգտագործելու համար չէ, որ դրա ռեսուրսները ևս սպառվում են, որ թափված աղբը մեծագույն վնաս է հասցնում շրջակա միջավայրի բուսական և կենդանական աշխարհին: Այս հարցում աղբը մաքրելուց հետո աշխատանքներ պետք է տարվեն նաև քաղաքացիների հետ: 

Նախարարությունը նշում է նաև, որ սկսվել են լճի ափամերձ հատվածներում 1901,5 մետր նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների քարտեզագրման և գույքագրման աշխատանքները: Համայնքապատկան շենք–շինությունները կապամոնտաժվեն պետական միջոցներով, մասնավոր շենք–շինությունների սեփականատերերին ուղարկվել են ծանուցումներ՝ իրենց պատկանող շինությունները սեփական միջոցներով ապամոնտաժելու համար։ Այս խնդրին ևս անդրադարձել ենք: 

«Փաստի» հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը նշել էր, որ պետք չէր սա դիտարկել առաջնային խնդիր, քանի որ կան հրատապ լուծում պահանջող այլ խնդիրներ՝ լճի հատակի, լիճ թափվող գետերի հուների մաքրում, ջրառի բացառում, ձկնորսության վերահսկողություն և այլն: 

Շրջակա միջավայրի նախարարությունն ընտրել է երեք՝ որպես հրատապ լուծում պահանջող միջոցառումներ՝ Գեղարքունիքի մարզից դեպի լիճ կեղտաջրերի հոսքի կանխարգելում, ընդերքօգտագործման թափոններով զբաղեցրած տարածքների ռեկուլտիվացիա և Սևանա լճի ջրհավաք ավազանի աղտոտված գետերի հուների մաքրման աշխատանքների իրականացում։

Խնդիրներն անընդհատ վերհանելու, դրանց մասին նորից խոսելու անհրաժեշտություն, կարծում ենք, չկա, որովհետև դրանք պարզից էլ պարզ են բոլորի համար: Մինչդեռ քայլերը պետք է ավելի նպատակային լինեն, որ «կորցնում ենք Սևանը» կանխատեսումն իրականություն չդառնա:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another