Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Հա­մա­կար­գի «ավե­րա­կը» նո­րո­գե՞լ, թե՞ լրիվ քան­դել

ANALYSIS

Տարիներ շարունակ մեզանում քննարկվում է կրթական համակարգում բարեփոխումներ կատարելու անհրաժեշտության հարցը։ Եվ դրանով պայմանավորված՝ ժամանակի ընթացքում կրթության ոլորտում որոշակի փոխատեղումներ և նորամուծություններ են ներդրվել։ Սակայն ամենահրատապ խնդիրը, որը լուծման անհրաժեշտություն է պահանջում, մնում է կրթության որակի բարձրացումը։

Բացի այդ, գոյություն ունի խզում կրթական համակարգի և աշխատաշուկայի միջև։ Դրա համար էլ հաճախ բուհերի շրջանավարտներն իրենց մասնագիտությամբ չեն կարողանում աշխատանք գտնել և ստիպված են լինում աշխատել այլ ոլորտում։ Կան նաև այնպիսի բնագավառներ, որոնք ժամանակակից պայմաններում պահանջված են, բայց հանրության շրջանում այդ ուղղությունների նկատմամբ հետաքրքրություն չկա։

Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Փաշինյանը և իշխող թիմը պարբերաբար նշում էին կրթական ոլորտի կարևորության մասին և ընդգծում, թե գործող համակարգը վատն է, չի արդարացնում իրեն, ուստի բարեփոխումներ են անհրաժեշտ և այլն։ Խնդիրը հասնում էր այնտեղ, որ անգամ վարչապետ Փաշինյանը հայտարարում էր. «Այսօր, սկսած գաջ քսողից մինչև մենեջեր, կա պրոֆեսիոնալիզմի տոտալ պրոբլեմ, որովհետև ՀՀ-ում կրթական համակարգը ավերակ է, ՀՀ-ում չի եղել կրթական համակարգ»։

Եվ տպավորություն էր առաջանում, թե ահա իշխանությունները պետք է ձեռնամուխ լինեն կրթական համակարգում բովանդակային փոփոխությունների, քայլեր ձեռնարկեն ոլորտում փորձառու և բարձր որակում ունեցող մասնագետների ներգրավման համար, բայց արի ու տես, որ իշխանություններն այնպիսի փոփոխություններ են նախաձեռնում, որոնք այնքան էլ կրթության որակի բարձրացումից չեն բխում և ավելի շատ դեկորատիվ բնույթ են կրում։ 

Օրինակ՝ իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված հանրակրթության պետական չափորոշիչների մասին նախագծի համաձայն՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը դպրոցներում առանձին առարկայի տեսքով դադարեցվում է, և այն կատարվելու է «Հայոց պատմություն» առարկայի շրջանակներում։ Եվ որպեսզի տպավորություն չլինի, թե իրենք պայքարում են «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դեմ, իշխանությունները գնացին նաև այլ առարկաների միավորման քայլին։

Սակայն հարց է, թե ո՞րն է առարկաների այսպիսի միավորումների անհրաժեշտությունը, կամ ինչո՞վ էր «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան խանգարում իշխանություններին, եթե նոր փոփոխությունների արդյունքում ուղղակի կրթության որակի հարց չի լուծվում։

Եվ ընդհանրապես, ժամանակը ցույց է տալիս, որ պրոֆեսիոնալիզմի բարձրացման խնդիր կա հենց կրթական գործընթացները համակարգող պատասխանատու գերատեսչություններում։ Համավարկը ի ցույց դրեց ոլորտում առկա բացերի ողջ սպեկտորը։ Պարզ դարձավ, որ մեր կրթական համակարգը պատրաստ չէ արդյունավետ հեռավար կրթության իրականացմանը։

Բացի այդ, ոլորտի պատասխանատուները այնպիսի չհաշվարկված որոշումներ են ընդունում, որ հետո դրանք խնդիրներ են առաջ բերում։ 

Օրինակ՝ որոշվեց, որ այս տարի բուհեր ընդունվելու համար դիմորդները պետք է ընդունելության մեկ քննություն հանձնեն։ Արդյունքում օգտվեցին այն դիմորդները, որոնք այդ մեկ առարկային ավելի լավ են տիրապետում, և շատ ավելի մեծ է հավանականությունը, որ մեկ առարկայով կընդունվեն այն բուհը, որը չէին կարող ընդունվել 2-3 պարտադիր առարկայի դեպքում:

Եվ, բնականաբար, այս պայմաններում մեծ թվով դիմորդներ տասնինը-քսան էին ստանալու, սակայն բոլորը չեն կարողացել անվճար անցնել, և այս պարագայում անվճար անցնելու համար առաջնահերթություն է տրվել այլ չափորոշիչների, ինչպես օրինակ՝ ոսկե մեդալի առկայություն, դպրոցի վկայականի գնահատականներ և այլն։

Սակայն խնդիր է առաջ եկել նաև այն առումով, որ 12000 դիմորդներից շատերն անհասկանալիորեն չեն կարողացել ընդունվել բուհեր։ Եվ իրավիճակն աննախադեպ է նրանով, որ դիմորդները դուրս են մնացել այն պարագայում, երբ ստացել են բարձր գնահատականներ՝ ընդհուպ մինչև 18,75 միավոր։

Պատճառն այն է, որ պատասխանատու գերատեսչությունը առաջնահերթությունը տվել է ոչ թե ստացած գնահատականին և կրթական ցենզին, այլ առաջին հայտին, որի պատճառով բազմաթիվ դիմորդներ, ստանալով ցածր գնահատականներ, հնարավորություն են ունեցել ընդունվել բուհ, իսկ բարձր գնահատականներ ստացողները՝ ոչ։ 

Եվ այս պարագայում բարձր գնահատական ստացած և բուհում կրթություն ստանալուց դուրս մնացած դիմորդների շրջանում բողոք է հասունացել այն հարցի շուրջ, թե ինչպես է ստացվում, որ բարձր միավորներ են հավաքել, սակայն իրենց նշած 8 հայտերից և ոչ մեկով բուհ չեն ընդունվել: Եվ դա էր պատճառը, որ չընդունված դիմորդները և նրանց ծնողները բողոքի ակցիա իրականացրին ԳԹԿ-ի առջև, այնուհետև ակցիան շարունակեցին ԱԺ շենքի մոտ:

Պարզ չէ նաև, թե ինչպես են անցկացվելու սեպտեմբերից մեկնարկող դասերը։ Եվ պատասխանատու գերատեսչությունը այնպիսի դիրքորոշում է որդեգրել, որ բուհերն իրենք պետք է որոշեն սեպտեմբերի 1-ից դասերը հեռավար կամ ոչ հեռավար անցկացնելու վերաբերյալ։ 

Այնինչ, պետք է, որ ելնելով համաճարակային իրավիճակից՝ անորոշության փոխարեն հստակ մոտեցում ձևավորվեր, թե ինչ կարգով են սեպտեմբերից իրականացվելու դասերը, որպեսզի հնարավոր լինի նախապատրաստել ուսանողներին և դասախոսներին արդյունավետ կրթական գործընթաց իրականացնելու համար։ 

Բացի այդ, մեծ թվով ուսանողներ գալիս են շրջաններից և մայրաքաղաքում բնակարան պետք է վարձեն։ Ուստի անհրաժեշտ է, որ նրանք արդեն կողմնորոշվեն՝ եթե դասերը հեռակա են արվելու, ապա մայրաքաղաքում դեռևս տուն վարձելու անհրաժեշտություն չի լինի։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation