Yerevan, 03.July.2026,
00
:
00
BREAKING


«Կեն­ցա­ղա­յին պատ­կե­րա­ցում­նե­րը հա­կադ­րու­թյան մեջ են մտնում պե­տա­կան մտա­ծե­լա­կեր­պի հետ»

INTERVIEW

Քաղաքական օրակարգում կրկին նկատելի էր հասարակության շրջանում բաժանման, տարանջատման գծերն ավելի խորացնելու միտումը, բայց գոնե պատերազմական պայմաններում «նախկիններ», «ներկաներ» գծերն ընդհանրապես պետք է բացառվեին: Այս կարծիքին է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

Կենցաղային պատկերացումների խնդիրը

«Մենք տեսանք, որ մի կողմից կային քաղաքական ուժերի հստակ ձևակերպումները, համաձայն որոնց՝ ռազմական խնդիրների պարագայում իրենք միասնական են, կանգնած են բանակի և պետության կողքին, մյուս կողմից՝ իշխանական պատգամավորներն ասում էին՝ «մենք պատերազմում ենք երկու ճակատով», «բոլորդ մի տեղ հավաքվեք, բոլորիդ հարցերը լուծենք»: 

Մենք ձեզ հետ զրույցներում ևս բազմիցս խոսել ենք իշխանությունների՝ կենցաղային պատկերացումներ ունենալու խնդրի մասին: Եվ այս պարագան ևս բացառություն չէ: Արտաքին թշնամու դեմ պայքարը դիտարկում են նախկինների հետ հակադրվելու տրամաբանության մեջ՝ հիմքում ունենալով «մենք հաջողություն ենք գրանցում, ու դա դրական է ոչ թե պետության տեսանկյունից, այլ այն, որ նախկինում դուք ձախողումներ եք ունեցել» համատեքստը: 

Մեծ հաշվով, կենցաղային պատկերացումները պետական մտածելակերպի ու պատկերացումների հետ հակադրության մեջ են մտնում: Մինչդեռ, երբ սահմանին բախումներ սկսվեցին, իշխանություններն առնվազն երեք խորհրդարանական խմբակցությունների հայտարարությունը պետք է նախաձեռնեին՝ հետևյալ բովանդակությամբ. 

«Ճիշտ է, տարբեր քաղաքական մոտեցումներ ունենք, բայց արտաքին թշնամու դեմ պայքարի շրջանակներում միասնական ենք ու պատրաստ ենք մեր ուժերը զորաշարժել մեր ընդհանուր հաղթանակն ապահովելու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ ցանկացած երկրում քաղաքական դիսկուրսի գլխավոր ճարտարապետն իշխանությունն է:

Արտաքին քաղաքական օրակարգ սպասարկելու տրամաբանության մեջ

Անդրադառնալով սահմանային լարված օրերին ընդգծված միասնականության ֆոնին ներքին օրակարգեր առաջ բերողներին, մասնավորապես «ներքին թշնամիներ» փնտրող, թշնամանք հրահրող կոնկրետ շրջանակներին՝ Բ. Մաթևոսյանը շեշտեց. 

«Ես կկենտրոնանայի այդ շրջանակների ոչ թե ներքաղաքական դաշտում ինչ-որ գործողություններ անելու, այլև արտաքին քաղաքական օրակարգ սպասարկելու տրամաբանության ուղղությամբ: Նրանք սահմանային բախումները նույնպես այդ նույն տրամաբանության մեջ են փորձում օգտագործել:

 Միայն այս իրադարձությունների մասին չէ խոսքը. առհասարակ Հայաստանում, ցավոք, կան մարդիկ, որոնց գործունեության տրամաբանությունը կոնկրետ համընկնում է թուրքադրբեջանական շրջանակների գործունեության տրամաբանության հետ: 

Իրենք ավելի շատ իրենց խաղն են խաղում՝ սպասարկելով վերոնշյալ տանդեմի շահերը: Այս իրադարձությունների ժամանակ այդ շրջանակների կողմից փորձ արվեց արտաքին քաղաքական ինչ-որ շղարշ դնել այս ամենի մեջ: 

Այս առումով մենք աբսուրդի հասնող հայտարարություններ էինք տեսնում: Ասում էին՝ «հիմա էլ պատրաստ ենք առաջ գնալ, բայց Ռուսաստանը խանգարում է», դրա հետ մեկտեղ «չնկատելով», որ Թուրքիան ակնհայտորեն ագրեսիվ քաղաքականություն է դրսևորում Հայաստանի դեմ, իսկ Ռուսաստանը շատ կոնկրետ քայլեր արեց Էրդողանի ակտիվությունը ծածկելու համար: 

Մեծ հաշվով, այդ շրջանակները կատարում են ոչ միայն ներքաղաքական պայքարում գույները խտացնելու, հասարակության մեջ սևերի ու սպիտակների բաժանումը խորացնելու դեր, այլև կոնկրետ քայլեր են իրականացնում, որոնք ակնհայտորեն բխում են վերոնշյալների շահերից: 

Որովհետև այս պայմաններում, հատկապես վերջին բախումներից հետո չգիտակցել, որ Ռուսաստանի ներկայությունը մեր տարածաշրջանում բխում է մեր շահերից և թույլ է տալիս մեզ չպատերազմել երկու ճակատով՝ առնվազն քաղաքական անմեղսունակություն է, եթե չասենք, որ տեղավորվում է 5-րդ շարասյան գործողություններին բնորոշ տրամաբանության մեջ»: 

Նման դրսևորումները առնվազն չեզոքացնելու խնդիրը, ըստ մեր զրուցակցի, կապված է քաղաքական իշխանությունների քաղաքական կամքի, վճռականության և այն հանգամանքի հետ, թե նրանք ինչ ուղենիշ են վերցնում հետագա գործողություններն իրականացնելու համար. 

«Հիմա շատ է խոսվում այն մասին, թե ինչո՞ւ ԱԱԾ-ն չի զբաղվում այդ շրջանակների գործունեությամբ: 

Բայց ինչպե՞ս կարող է զբաղվել այդ մարդկանց գործունեությամբ, եթե, օրինակ՝ վարչապետը հանդիպում է «Սասնա ծռեր» խմբավորման ներկայացուցիչների հետ, որոնք խիստ ծայրահեղ հակառուսական քաղաքականության դրսևորումներ ցուցաբերեցին նաև պատերազմական օրերին:

Կամ՝ ինչպես կարող են հատուկ ծառայությունները գործողություններ իրականացնել, եթե, այսպես կոչված, անկախ պատգամավորները համաճարակի պայմաններում պետպատվերի շրջանակներում կարողանում են քաղաքական ակցիաներ իրականացնել նախագահի նստավայրի դիմաց: Իշխանությունների կողմից առնվազն նրանց հետ համագործակցելու քաղաքական կամք կա, դրա համար էլ ոչինչ չեն անում: 2018-ին իրականում այս ամենը բացառելու շանս էլ ենք ունեցել: 

Եթե իշխանությունը առողջ լիներ, և այդ շանսը ճիշտ օգտագործվեր, նման ուժերի, անհատների գործունեության դրսևորումներ մեզ մոտ չէին լինի: Առհասարակ, կարծում եմ, պատմությունը սիրում է Նիկոլ Փաշինյանին այն առումով, որ նա, որպես գործիչ, հայկական ամբողջ ներուժը կոնսոլիդացնելու և այն ի նպաստ երկու հայկական պետությունների օգտագործելու տեսանկյունից որոշակի շանսեր է ունենում: Մեկը 2018թ. իշխանափոխությունն էր: 

Համաճարակն էլ կարող էր շանս լինել, որ մենք խաչ քաշեինք անցյալի ու ապագայի պայքարի միջև ու կարողանայինք ինչ-որ նոր բան անել: Հիմա սահմանային բախումները ևս ցույց տվեցին, որ երբ մենք տապակվում ենք մեր ներքին խնդիրների մեջ, այդուհանդերձ, միշտ պետք է հասկանանք, որ ունենք թշնամի, որն ամեն վայրկյան ուզում է մեր գլուխները ստանալ: Եթե սրա գիտակցումը լինի և համապատասխան քայլեր ձեռնարկվեն ներքին թշնամության քարոզը դադարեցնելու ուղղությամբ, Ն. Փաշինյանը կհասկանա, որ երկրի ներսում թշնամիներ չունի:

 Քաղաքական հակառակորդներ՝ այո, որովհետև այն ժողովրդավարական պետության զարգացման կանոնն է: Երբ գիտակցի ու համապատասխան քայլեր անի, վստահեցնում եմ՝ շատ հարցեր ինքնըստինքյան կլուծվեն: Ամեն ինչ էլ կարելի է անել փոխշահավետ համագործակցության շրջանակներում»: 

Այնուամենայնիվ, հաշվի առնելով որոշ ուղերձներ ու հայտարարություններ՝ քաղաքագետն այս առումով վերապահումներ ունի: 

«Այս իշխանության պարագայում շատ դժվար է դրական զարգացումներ ակնկալել թե՛ ներքին թշնամանքի դադարեցման, թե՛ արտաքին բալանսավորված քաղաքականություն և թե՛, առհասարակ, երկրի զարգացման հայեցակարգ ունենալու տեսանկյունից»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով որ այս առումով կարևորում է ընդդիմության գործունեությունը: Նրա խոսքով, որքան ընդդիմությունը շուտ կարողանա հստակ ինստիտուցիոնալ տեսք ստանալ, այնքան շուտ հնարավոր կլինի կարգավորել խնդիրները:

Խորհրդարանական դիվանագիտությունն ու կարևոր դիրքորոշումների պակասը

Ինչ վերաբերում է սահմանային լարվածության ֆոնին խորհրդարանական դիվանագիտությանը, այս շրջանում անհրաժեշտ քայլերին, Բ. Մաթևոսյանը նկատեց. «Վերադառնանք այն կետին, որից սկսել էինք զրույցը: Նախ՝ հաշվի առնենք, որ իշխող ուժը երիտասարդ կառույց է: Եվրոպական և, առհասարակ, միջազգային կառույցներում չեն կարողացել ձևավորել խորհրդարանական համագործակցության արդյունավետ ֆորմատներ նաև միջանձնային հարաբերությունների մակարդակով: 

Հաշվի առնելով նաև այս հանգամանքները՝ իրենք ոչ միայն պետք է խորհրդարանական ուժերի համատեղ հայտարարություն նախաձեռնեին, այլև գործողությունների իրականացում՝ նաև արտախորհրդարանական ուժերի հետ: Նրանք պետք է օգտագործեին անգամ ՀՀԿ-ի ներուժը, ու թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության եզրեր գտնեին: Բայց քանի որ կա կենցաղային մտածողություն, մարդիկ հարցերն ավելի շատ դասում են ներքին քաղաքական տրամաբանության շրջանակներում՝ հավանաբար կարծելով, որ եթե համագործակցեն քաղաքական ուժերի հետ, իրենք ստիպված կլինեն ինչ-որ բան զիջել, իրենց պարտված կհամարեն, հետևաբար, չեն դիմում: 

Սա ևս կենցաղային պատկերացումների դրսևորում է: Մինչդեռ իրենց արդյունքը սահմանափակվեց Գվատեմալայի խորհրդարանի պալատի ղեկավարի հայտարարությամբ, որը վերաբերում էր Ադրբեջանի սադրանքին: 

Ամենայն հարգանք տածելով Գվատեմալայի նկատմամբ, այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ մեր տարածաշրջանում այլ կարևոր դիրքորոշումներ կան: Մեզ համար կարևոր է Ռուսաստանի, ԵՄ երկրների, ինչպես նաև Իրանի դիրքորոշումը, բայց այդ ուղղություններով ոչինչ չարվեց: 

Ընդհանուր առմամբ, այս մարդիկ պարզապես սխալ տեղում են և մինչ օրս էլ ֆեյսբուքյան ու փողոցում պայքարող ակտիվիստից պետական գործչի չեն վերածվել: Չեն վերածվել այնպիսի գործչի, որը երկրի առջև ծառացած խնդիրները կկարողանար օպերատիվ կարգավորել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”