Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Բուհեր չընդունված դիմորդների ծնողները հանդիպեցին Թաթոյանին. ԿԳՄՍՆ-ն վաղը գրավոր կպատասխանի ՄԻՊ-ին

SOCIETY

Բարձր միավորներ հավաքած, բայց բուհ չընդունված դիմորդները եւ նրանց ծնողներն այսօր՝ հուլիսի 22-ին, հանդիպեցին ՄԻՊ Արման Թաթոյանի հետ։

Ծնողներից մեկը, Արման Թաթոյանին ներկայացնելով խնդիրը, ընդգծեց, որ դիմորդները վատ իրավիճակում են հայտնվել ԳԹԿ-ի սխալի պատճառով:

«Օրինակ, իմ տղան 4-րդ հայտով քաղաքագիտությունն է նշել, այդ մասնագիտությամբ 5 հոգի 7,5 միավորով ընդունվել են, տղաս 15,75-ով չի ընդունվել, նույնիսկ 18,75 հավաքած դիմորդը չի ընդունվել, դա խելամիտ չէ»,-ասաց բուհ չընդունված դիմորդներից մեկի ծնողը:

«Մենք մի քանի օր է պայքարում ենք, որ արդարություն լինի: Մենք լուծումներ էլ ենք առաջարկում, միայն չենք պահանջում խնդիրը լուծել: Մեր առաջարկը հետեւյալն է՝ ԿԳՆ-ն բուհերում լրացուցիչ տեղեր ավելացնի: Մենք ցանկանում ենք բոլոր դրական գնահատական ստացածների համար, բայց եթե դա հնարավոր չէ, գոնե 11 եւ բարձր գնահատական ստացողների համար առաջին հայտը դնենք մի կողմ, ապա գոնե երկրորդից մինչեւ 4-րդ հայտով ընտրված մասնագիտություններով տեղեր ավելացնել: Դրանով շահում են բոլորը, բուհը, դիմորդը նաեւ պետությունը»,- ասաց նա:

Դիմորդի ծնողը նշեց, որ եթե մեր պետությանը ի սկզբանե այդ քանակի բուհ ընդունվողների անհրաժեշտություն չկար, ապա կարող են այդ հարցին էլ լուծում տալ՝ առաջին կիսամյակի քննությունների ժամանակ, ովքեր ավելացված տեղերով մասնագիտություններում վատ առաջադիմություն կունենան, կարող են խիստ մոտեցում ցուցաբերել եւ այդ ուսանողներին դուրս թողնել: «Այստեղ կարեւորն այն է, որ արդարությունը վերականգնվի, բարձր գնահատական հավաքած դիմորդը կարողանա ուսանող դառնալ: Նրանք տարիներով աշխատել են, որ բարձր գնահատական ստանան, ու ինչ-որ պաշտոնյայի անփույթ գործունեության պատճառով երեխան հիասթափություն է ապրում»,- նշեց նա:

Ըստ ծնողի՝ նախարարությունը այս հարցին լուրջ չի մոտենում եւ չեն ուզում որեւէ փոփոխություն կատարել:

Արման Թաթոյանն էլ նշեց, որ խնդրին ծանոթ է եւ խնդիրը լիարժեք հասկանալի է: «Մենք ուսումնասիրել ենք եւ դեռ մինչեւ ձեր կողմից մեզ դիմելը, խնդիրը մեր ուշադրության ներքո էր: Երեկ 55 քաղաքացի կոլեկտիվ դիմել էր, բացի դրանից ունենք 13 անհատական բողոք, որտեղ ընդունելության հետ կապված տարբեր հարցեր են բարձրացված: Ես խոսել եմ ԿԳՄՍ նախարարի հետ, հարցը քննարկվում է: Երեկ պաշտոնական նամակ եմ հասցեագրել, այն հարցերն ենք բարձրաձայնել, որոնք դուք էիք առաջ քաշել:

Մենք այս փուլում ձեռնպահ ենք մնացել առաջարկ ներկայացնելուց, ներկայացրել ենք ձեր առաջարկները եւ հրապարակային մտահոգությունները, պարզաբանումների հարց ենք դրել, նաեւ նախարարության դիրքրոշումն ենք պահանջել՝ որպես իրավասու մարմին»,- ասաց նա:

Թաթոյանը հավելեց, որ դրանից հետո նախարարի հետ էլի է խոսել, վաղը կունենան պատասխանը, ինչից հետո նոր միայն ՄԻՊ-ը կկարողանա գնահատականներ տալ կամ եզրահանգումներ գալ:

Ծնողներից մեկն էլ ասաց, որ այն կառույցի նկատմամբ, ումից պատասխան է սպասում ՄԻՊ-ը, իրենք վստահություն չունեն, ուստի այստեղից դուրս գալուց հետո շարունակելու են իրենց ակցիան ու չեն սպասելու վաղվան:

Թաթոյանն էլ ասաց, որ իր ասածները որեւէ կերպ չեն նշանակում, որ խոսքն ակցիա չանելու մասին է, եւ որ ինքը միայն պարզաբանեց ՄԻՊ մասով ընթացակարգը:

Դիմորդների ծնողների ներկայացուցիչն էլ ասաց, որ տվյալ գերատեսչությունը աշխատում է կամայականության սկզբունքով, ու կարող են ցանկացած հարց ենթարկել մանիպուլացիայի, երեխաները ոչ մի բանով մեղավոր չեն, որ դուրս են մնացել, պարզաբանումը, իրազեկումը ճիշտ չի եղել: Երեխաները ճիշտ կողմնորոշվել են, թյուրիմացությունն իրենց կողմից է եղել:

Բողոքի ակցիայի մասնակիցները ՄԻՊ-ի գրասենյակից մոտից շարժվեցին ԿԳՄՍ նախարարություն, որտեղ պահանջելու են հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

Ծնողներից մեկը Թաթոյանին խնդրեց միջնորդել հանդիպում կազմակերպել Կառավարության ղեկավարի հետ, Արման Թաթոյանն իր հերթին արձագանքեց, որ իրենց հետագա բոլոր քայլերը կախված են ԿԳՄՍ-ի վաղվա պատասխանից։

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ 739 դիմորդ դրական նիշը հաղթահարել, բայց չի ընդունվել որևէ բուհ։

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference