Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Գու­ցե նախ հա­մա­կար­գա­յին փո­փո­խու­թյուն­նե՞ր արվեն

SOCIETY

Նոր մայրցամաք չենք հայտնագործի, եթե ասենք, որ բազմաբնակարան շենքերում մեծամասամբ վերելակները գտնվում են անմխիթար վիճակում: Երբեմն անգամ նախընտրում ես ոտքով 12-րդ հարկ բարձրանալ, բայց չօգտվել վերելակից: Դրանց փոխարինման աշխատանքները պարբերաբար կատարվում են՝ հաշվի առնելով տարիքը, մաշվածությունը:

Ըստ հանրային քննարկման ներկայացված նախագծում առկա տվյալների, Երևանի և մարզերի քաղաքների բազմաբնակարան շենքերում շահագործվող 5330 վերելակների գերակշռող մասի նշանակված ծառայության ժամկետը սպառված է` գերազանցում է 25, առանձին դեպքերում նույնիսկ 50 տարին, որոնք նորերով չփոխարինելու դեպքում կարող են վերածվել կամ արդեն վերածվել են շահագործող անձնակազմի և շենքերի բնակիչների համար վտանգավոր ռիսկերի:

Արտակարգ իրավիճակների նախարարության նախագծում անդրադարձ է կատարվել շենքերի համատիրությունների կողմից ամեն ամիս գանձվող գումարներին, մասնավորապես այն հարցին, որ տարանջատված չէ բազմաբնակարան շենքի ամբողջական սպասարկման համար պարտադիր իրականացման ենթակա աշխատանքներից յուրաքանչյուրի արժեքը, օրինակ` ընդհանուր օգտագործման տարածքների (մուտքեր, աստիճաններ, աստիճանավանդակներ և այլն), սանիտարական մաքրման, սպառման թափոնների հեռացման, աղբամուղի ու աղբահավաք խցերի դեզինսեկցիայի և դեռատիզացիայի, վերելակների ու վերելակային հորերի և այլն: 

Նշվում է, որ տարբեր համատիրությունների կողմից պարտադիր նորմերի պահանջների կատարման և բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի պահպանման համար առանց որևէ մեթոդաբանության հաշվարկած տարբեր վճարներ են գանձվում բնակիչներից, որի մեջ չի մտնում վերելակի շահագործման ընթացքում մեկ ամսվա ծախսած էլէներգիայի գումարը, որի համար բնակիչներն առանձին են վճարում:

Ի՞նչ է առաջարկում պետությունը: Բնակիչները վճարելու են որոշակի պարտադիր գումար «Կուտակային վերելակային ավանդ»-ի շրջանակներում, ֆինանսական այդ միջոցները համալրելու են պետբյուջեն, հետագայում վերադարձվելու են բնակիչներին նոր վերելակների տեսքով: 

Արդյունքում Երևանի քաղաքապետարանը և տեղական ինքնակառավարման մարմինները պետական բյուջեից կամ իրենց բյուջեից տարեկան հսկայական ծավալների հասնող լրացուցիչ ֆինանսական ծախսեր չեն կատարի վերելակների պահպանման համար:

Վերելակային կայացած տնտեսություն ունենալու հեռանկարի համատեքստում անդրադառնանք մեկ կարևոր խնդրի՝ ներկայացնելով սեփական օրինակը: Բնակվում եմ երկրորդ կարգի վթարային շենքում: Հավանաբար, եթե ստուգումներ կատարվեն, կպարզվի, որ այն արդեն դարձել է 3-րդ կարգի: 

Շենքի վթարային լինելու հանգամանքը զգում ենք ամեն օր, երբ տան պատերին առկա ճաքերը սկսում են խորանալ, իսկ հատակը յուրահատուկ թեքություն է ստանում: Պատից կախված նկարը ստիպված ենք անընդհատ ուղղել, շենքի տանիքը կաթում է, նորոգում են, բայց օգուտ չկա:

Տարիներ շարունակ վճարել ենք տարեկան 1000 դրամից փոքր-ինչ ավելի գույքահարկ, որն, ի դեպ, աճելու է՝ 2024 թվականին դառնալով 8000 և ավելի դրամ: Հաշվի է առնվում բնակարանի կադաստրային արժեքը, բայց ոչ այն, որ հնարավոր է՝ մինչև այդ թվականը շենքի ճաքերի արանքով սկսեն արդեն կրծողներ էլ անցնել կամ շենքը պիտանի չլինի բնակության համար: Ինչևէ, չշեղվենք բուն նյութից: 

Բացի սա, տարեկան համատիրությանը վճարում ենք մոտավորապես 10 000 դրամ՝ որպես շենքի սպասարկման վճար: Եռամսյակը մեկ մուտքի դռանը հայտնվում է ցուցակ, թե ինչի համար որքան գումար է ծախսվել:

 «Արված» աշխատանքի խոսուն ապացույցը մուտքի դուռն է, որի չլինելն ավելի տեղին կլիներ: Միակ բանը, ինչի համար վճարում ենք և արդյունքը տեսնում, աղբահանությունն է: 

Հիմա հարց, հուսամ ոչ հռետորական՝ գուցե ժամանակն է վճարների անունները փոխելուց, դրանք իրարից առանձնացնելուց, անհասկանալի տրամաբանությամբ ավելացնելուց առաջ այս հարցում համակարգային փոփոխություններ անե՞լ: 

Օրինակ՝ քաղաքացին ամսական կտրվածքով որոշակի գումար վճարի իր վարչական շրջանին, որը հոգ կտանի բնակելի շենքի մասին, կարձագանքի խնդիրներին, թե չէ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում: Բնակչին պետք է արդյունք և վճարի արդարացված չափ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference