Yerevan, 03.July.2026,
00
:
00
BREAKING


«Սև­ա­նա լճի փրկու­թյան գոր­ծոն­նե­րից մե­կը ձկնա­պա­շար­ներն են. հա­մա­կար­գա­յին լու­ծում­ներ են պետք»

INTERVIEW

Օրերս իշխանի ավելի քան 300 000 մանրաձուկ բաց թողնվեց Սևանա լիճ: Առհասարակ, մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Դրա նպատակն է վերականգնել լճում տարիներ շարունակ կրճատվող ձկնապաշարները, բայց այստեղ կա մեկ կարևոր խնդիր՝ ապօրինի ձկնորսությունը: Այն իսպառ արգելել չի ստացվում, մինչդեռ փորձագետներն ահազանգում են՝ ձկնապաշարների բավարար քանակը կարող է նպաստել լճի էկոհամակարգի վերականգնմանը:

«ԷկոԼուրի» փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը նշում է՝ բավականին երկար ժամանակ է, ինչ ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի մասնագետներն ահազանգում են, որ Սևանա լճում պետք է արգելել ձկնորսությունը, որպեսզի վերականգնենք ձկնապաշարները: 

«Տարեսկզբից բոլորս էլ ականատես ենք եղել սիգի անվերահսկելի որսին: Պաշտոնական տվյալների համաձայն՝ սիգի պաշարներն արդեն իսկ 2019 թ.-ին նվազել են նախորդ տարվա համեմատ՝ կազմելով 660 տոննա: Կառավարությունը պիլոտային ծրագրով թույլատրում է 200 տոննա սիգի որս: 

Այս որոշումն ընդունվեց վերջին ամիսներին, բայց ձմռան ամիսներից սկսած սիգը վաճառվում էր շուկաներում: Հիմա ամենամեծ հարցը՝ պատկան մարմիններն ունե՞ն հաշվարկ, թե արդեն որքան սիգ են որսացել, որ թույլ է տրվում 200 տոննայի սահմանում սիգ որսալ: Ամենաքիչը լճում պետք է լինի ձկան 1000 տոննա արդյունագործական պաշար, որպեսզի թույլատրվի որսը: 

Եթե որսում են մայրական կազմը, ապա ինչպե՞ս պետք է ձուկը նոր սերունդ տա: Մայրական կազմի հետ որսվում է նաև մանրաձուկը: Իշխանի ձկնապաշարները 2019 թվականին 1-ից 1,5 տոննա են եղել: Այն մանրաձուկը, որը լիճ է բաց թողնվում, ևս որսվում է, իշխանի պաշարները մեզ մոտ չեն ավելանում: 

Բացի ձկնորսությունը, մյուս խնդիրը գետերի էկոլոգիական վատ վիճակն է, ինչպես նաև այդ գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երը, որոնց ձկնացարաններով շատ ձկներ չեն կարողանում անցնել և գնալ ձվադրման, մասնավորապես իշխանը, որը բարձրանում է գետերի ակունքները ձվադրման համար: 

Չի պահպանվում նաև գետերի էկոլոգիական թողքը: Պետք է հիշել, որ լճում օրգանական նյութերը յուրացնողը ձուկն է, իսկ հիմա լճում ոչնչացնում ենք մեր կենսառեսուրսները, ինչը ևս նպաստում է լճի կանաչելուն: Սա շատ կարևոր խնդիր է»,-«Փաստի» հետ զրույցում նշում է փորձագետը:

Բուռնազյանը տեղեկացնում է, որ եթե նախկինում 60 հազար մանրաձուկ լիճ էր բաց թողնվում պետական բյուջեի միջոցներով, ապա 2016 թվականից Սևանում ցանցավանդակային եղանակով ձկնաբուծական ծրագիրն իրականացնում է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը»: 

«Բայց ստացվում է՝ անկախ նրանից, թե որ մարմինն է դա անում, արդյունքը մնում է նույնը՝ Սևանա լճում չունենք ձկան բավարար պաշարներ»,-նշում է մեր զրուցակիցը:

Մեր դիտարկմանը, որ ձկնորսության արգելելուն զուգահեռ առաջ է գալիս Սևանի հարակից շրջանների բնակչության սոցիալական խնդիրը, Բուռնազյանն ընդգծում է՝ մարդկանց սոցիալական խնդիրն ակնհայտ է, բայց «կորցնում ենք» Սևանա լիճը, իսկ դրա փրկության գործոններից մեկը նաև իր ձկնապաշարներն են: 

«Մասնագետներն իզուր չէ, որ խոսում են լճում ձկնորսության իսպառ արգելման մասին: Սրա համար պետք է իրականացվի պետական ծրագիր տեղի համայնքների համար: Պետք է բարձրանա տեղի բնակչության իրազեկվածությունը, նրանք պետք է հստակ գիտակցեն լճին սպառնացող վտանգը: 

Պետք է աջակցության ծրագրեր լինեն, որպեսզի մի քանի տարի մարդիկ ձկնորսությամբ չզբաղվեն, սա կնպաստի պաշարների վերականգնմանը: Բացի դա, գետերը պետք է բերվեն նորմալ վիճակի: Այս հարցում համակարգային լուծումներ են պետք»,-եզրափակում է Վիկտորյա Բուռնազյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”