Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


«Առանց թի­րա­խա­յին օժան­դա­կու­թյան տնտե­սու­թյու­նը չի կա­րող արագ հաղ­թա­հա­րել ճգնա­ժա­մը և վե­րա­դառ­նալ բնա­կա­նոն ըն­թաց­քի»

INTERVIEW

Թեպետ 2020թ. մայիսի համար արձանագրված ցուցանիշները էականորեն զիջում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներին, այնուամենայնիվ, ըստ տնտեսագետ Կարեն Սարգսյանի, տնտեսական անկման վերաբերյալ ավելի ստույգ գնահատականն ավելի ուշ կունենանք:

Մինչ այդ, համադրելով 2020 թվականի մայիս ամսվա մակրոտնտեսական մի շարք ցուցանիշներն ու խոսելով տնտեսական անկման ներկա շեմի մասին՝ Կ. Սարգսյանն ընդգծում է. 

«Այսպես, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է շուրջ 12,8%ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 3,9%-ով, շինարարության ծավալը՝ 27%-ով, ծառայությունների ծավալը՝ 19,4%ով, առևտրի շրջանառությունը՝ 18,4%-ով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 17,3%-ով, արտահանումը՝ 8,7%-ով, ներմուծումը՝ 21,8%-ով։ 

Մակրոցուցանիշների նման անկումը, կարծում եմ, անակնկալ չէ, և այն, բնականաբար, արտացոլում է նոր կորոնավիրուսով պայմանավորված առկա տնտեսական ճգնաժամի ազդեցությունների արդյունքը։ 

Իհարկե, համեմատած այս տարվա ապրիլի ցուցանիշների հետ՝ զգալի աճ ենք տեսնում, սակայն չպետք է մոռանանք, որ այդ ժամանակ տնտեսության գրեթե բոլոր ոլորտները հարկադիր դադարի մեջ, կամ, այսպես կոչված «lockdown»-ի տակ են գտնվել։ 

Այդուհանդերձ, տնտեսական անկման ցուցանիշի ավելի ստույգ գնահատական կունենանք, երբ վիճակագրական կոմիտեն կհրապարակի 2-րդ եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները։ 

Այս պահին, կարծում եմ, հունիս ամսվա դրությամբ ցուցանիշների որոշակի բարելավում կնկատվի նախորդ ամսվա համեմատ՝ հաշվի առնելով, որ տնտեսության բազմաթիվ ոլորտներ աստիճանաբար դուրս են եկել «lockdown»-ից և, իհարկե, թեև ոչ ամբողջ ներուժով, սակայն, ամեն դեպքում, գործում են։ Այնուամենայնիվ, ըստ իմ կանխատեսումների, ներկա պահին մեր տնտեսությունը գտնվում է մոտ 5-6% անկման փուլում»:

Անդրադառնալով հարկերի հավաքագրման խնդրին, հարկային մուտքերի նվազմանը (ապրիլին նվազումը կազմել է 9,1%, մայիսին՝ 20,8%), տնտեսագետը «Փաստի» հետ զրույցում խոսեց նշված միտումների՝ ցուցիչ լինելու մասին:

«Ակնհայտ է, որ տնտեսական անկման պայմաններում կառաջանան նաև հարկերի հավաքագրման խնդիրներ։ Սա, թերևս, պայմանավորված է մի քանի գործոններով։ Առաջինն այն է, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում բոլոր տնտեսվարողների մոտ առկա են լինում իրացվելիության խնդիրներ։ 

Երկրորդ, ինչպես գիտենք, դեռևս ոչ բոլոր տնտեսական ոլորտներն են լիարժեք գործում ներկայիս արտակարգ դրության պայմաններում: Եվ, վերջապես, երրորդը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի հետ համեմատելիս չպետք է մոռանալ, որ այդ ընթացքում արձանագրվել են մասնավորապես ավտոմեքենաների ներմուծման և վաճառքի աննախադեպ բարձր ցուցանիշներ, ինչով պայմանավորված՝ հարկային մուտքերն ավելի շատ են եղել։

 Իհարկե, կան նաև տնտեսական քաղաքականության հետ կապված խնդիրներ, մասնավորապես, տնտեսական գործունեության խթանման, այդ թվում՝ ներդրումների իրականացման ոլորտում, ինչը ևս իր բացասական ազդեցությունն է ունենում հարկերի հավաքագրման մակարդակի վրա։ 

Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը՝ հարկերի նման թերհավաքագրումը միանգամայն սպասելի էր, և այն, մեծ հաշվով, նաև արտացոլում է մեր հանրապետությունում մակրոտնտեսական հիմնական ցուցիչների անկման արդյունքները՝ պայմանավորված ինչպես տնտեսական ճգնաժամով, այնպես էլ տնտեսական ոչ խթանող քաղաքականությամբ»,-ընդգծեց տնտեսագետը:

Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը շեշտեց, որ կառավարությունն օպերատիվ ձևով տնտեսության զարկերակը զգալու խնդիր ունի, ինչը պետք է խոստովանել: Իսկ թե ի՞նչն է խանգարում ճիշտ գնահատել իրավիճակը և ի՞նչ խնդիր պետք է լուծի կառավարությունը՝ հետագայում ավելի խորը տնտեսական ճգնաժամ չարձանագրելու համար՝ Կարեն Սարգսյանը նկատեց.

«Նախևառաջ տնտեսության զարկերակը զգալու համար առաջին հերթին տնտեսությունը պետք է լիարժեքորեն գործի, ինչն այս պայմաններում առկա չէ, քանի որ դեռ տնտեսության բոլոր ոլորտների գոծունեությունը չի վերականգնվել, և երկրորդ՝ համավարակի տնտեսական ազդեցությունները հաղթահարված չեն։ 

Փաստացի, այս պահին գործ ունենք լուրջ տնտեսական ճգնաժամի հետ, և տնտեսությունն անհետաձգելի լուրջ միջամտությունների կարիք ունի։ Ակնհայտ է, որ ներկա պահին տնտեսության բազմաթիվ ոլորտներ պետական աջակցության կարիք ունեն՝ դիմակայելու ճգնաժամի բացասական ազդեցությունները: Հաշվի առնենք, որ բազմաթիվ ոլորտներ դեռ չեն գործում։ 

Երկրում առկա են նաև գործազրկության կտրուկ աճի միտումներ։ Բացի այդ, տնտեսությունը չի կարող լիարժեքորեն գործել, եթե տնային տնտեսությունների կողմից բավարար ծավալով վճարունակ պահանջարկի մակարդակ չապահովվի։ 

Ավելի կոնկրետ, առանց տնտեսվարողներին հարկային արձակուրդների ձևով թիրախային օժանդակության և ազգաբնակչության առավել խոցելի շերտերին ֆինանսական աջակցության տրամադրման՝ Հայաստանի տնտեսությունը չի կարող արագ հաղթահարել ճգնաժամը և վերադառնալ բնականոն ընթացքի։ 

Մեկանգամյա օժանդակությունների տրամադրումը խնդրի արդյունավետ լուծում չի կարող հանդիսանալ: Անհրաժեշտ են ավելի համակարգային ու լայնամասշտաբ միջոցառումներ։ Եթե չենք ցանկանում, որ տնտեսությունը հայտնվի երկարատև դեպրեսիոն փուլում՝ վերոհիշյալ խնդիրներին ավելի լուրջ ուշադրություն պետք է հատկացնել»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program