ԱՄՆ-ում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 61 հազար նոր դեպք է գրանցվել
INTERNATIONAL NEWSԱնցած օրվա ընթացքում Միացյալ Նահանգներում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 61 հազար նոր դեպք, մահացել է ավելի քան 400 մարդ, հայտնում է Ջոնս Հոփքինսի համալսարանը, որն ամփոփում է դաշնային եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ լրատվամիջոցների եւ այլ բաց աղբյուրների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մեկ օր առաջ ԱՄՆ-ում գրանցվել էր վարակման 63 հազար եւ մահվան 853 դեպք։ Համալսարանի տվյալներով՝ անցած 24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել է վարակման 61.847 դեպք, մահացել է 415 հիվանդ։
Համալսարանի տվյալներով՝ ամբողջ ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3․773․260 դեպք, մահացել է ավելի քան 140 հազար մարդ: Ավելի քան 1․1 միլիոն մարդ վերականգնվել է:
1
The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ Foundation
2
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
3
Grant Akopian has been elected to the AmCham Board
4
EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee
5
Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue”



