2020 թվականին «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխություն չի անցկացվի
SPORT2020 թվականին «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխություն չի անցկացվի, այս մասին հայտարարել է մրցանակաբաշխության կազմակերպիչ France Football-ը:
Մրցանակաբաշխության կազմակերպիչները նշել են, որ 2020 թվականի լավագույն ֆուտբոլիստին որոշելը անհնար կլինի կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված ֆուտբոլային դադարի պատճառով:
France Football-ի կողմից 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել էր կատալոնական «Բարսելոնայի» ու Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին:
Նշենք, որ «Ոսկե գնդակ» մրցանակին արժանանում է այն ֆուտբոլիստը, որը ստացել է պրոֆեսիոնալ լրագրողների, ազգային հավաքականների ավագների ու մարզիչների առավելագույն թվով ձայները:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



