Yerevan, 25.March.2026,
00
:
00
BREAKING


ՀՔԾ-ն յուրացրել է հարկային տեսչության լիազորությունները. Սամվել Մայրապետյան

POLITICS

 

2020 թվականի հուլիսի 17-ին արդեն ավանդույթ դարձած կերպով ԶԼՄ-ներից տեղեկացա ՀՔԾ-ի կողմից իմ մեղադրանքը կրկին լրացնելու մասին: Սա նախորդ լրացման շարունակությունը հանդիսացող` իմ կողմից իբր առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու վերաբերյալ  հեքիաթի շարունակությունն է և, ինչպես միշտ, որևէ աղերս չունի իրականության հետ:

 

ՀՔԾ-ի այս զավեշտալի գործողությունները իրականում ունեն շատ պարզ նպատակ, որի մասին ուզում եմ լուսաբանել հանրությանը:
Ինչպես գիտեք, դեռևս 2018 թվականին ՀՔԾ-ն ինձ մեղադրանք էր առաջադրել խոշոր չափերի կաշառք ստանալուն իբր օժանդակելու մասին: Այդ մեղադրանքը առաջադրելուց շատ կարճ ժամանակ անց ինձ պատկանող ամբողջ գույքի և դրամական միջոցների վրա դրվել էր կալանք, որը գործում է առ այսօր: Այդ անօրինական որոշումը իմ կողմից բողոքարկվել էր դատական կարգով, ինչի արդյունքում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը կայացրել էր վերջնական որոշում, որում միանշանակ արձանագրել էր իմ իրավունքների խախտումը և փաստացի պարտավորեցրել ՀՔԾ-ին վերացնել այն: Չնայած հանգամանքին, որ որոշումը կայացվել էր դեռ նախորդ տարվա դեկտեմբերին, այն կողմերին ուղարկվել էր շուրջ վեց ամիս անց՝ 2020 թվականի հունիսի 24-ին:

 

Եվ ահա, պարզապես նրա համարոր չկատարեն Վճռաբեկ դատարանի որոշումը, ՀՔԾ-ն հունիսի 25-ից, այսինքն` հաջորդ իսկ օրվանից սկսեց շատ արագ ինձ մեղադրել այժմ արդեն 2004-ից 2014 թվականներին հարկեր չվճարելու մեջ` հնչեցնելով ոչ միայն իրականությունից, այլ նաև տրամաբանությունից և բանականությունից հեռու “մեծ թվեր”: Արդեն ավելորդ եմ համարում ասել, որ բոլոր ներկայացված կազմակերպությունները բազմաթիվ անգամներ ստուգվել են,  վերստուգվել են հարկային մարմինների կողմից թե՛ նախորդ և թե՛ գործող իշխանությունների օրոք, նաև նույն ՀՔԾ-ի միջնորդությամբ: Արդյունքում ոչ մի խոշոր խախտում որևէ դեպքով չի արձանագրվել: Ինչպես տեսնում եք, փաստերն ու իրականությունը ամենևին չեն խանգարում ՀՔԾ-ին “ստեղծագործել”: Ուղղակի հասկանալի չէ, թե ինչո՛ւ են կանգ առել ընդհամենը 35 միլիարդ գումարի վրա. նույն տրամաբանությամբ կարելի էր հնչեցնել 35 տրիլիոն կամ 35 սիքսիլիոն, միևնույնն է դրանից ոչինչ չէր փոխվի:

Այս ամենից կա ընդհամենը երկու հետևություն. առաջինը պետք է անեն Հայաստանում ձեռնարկատիրական ցանկացած գործունեություն իրականացրած, իրականացնող և նման ցանկություն ունեցող բոլոր անձինք և կազմակերպությունները: Այն է՝ անկախ ձեր կողմից իրականացվող գործունեության օրինականությունից և այդ օրինականությունը հաստատող բազմաթիվ փաստերից՝ ցանկացած պահի ՀՔԾ-ն կարող է ձեզ մեղադրել հարկ չվճարելու մեջ և հնչեցնել այդ պահին իրենց հարմար, ցանկացած չափի  իբր չվճարված հարկի մասին: Փաստորեն, ՀՔԾ-ն չունենալով որևէ մասնագիտական ունակություններ այդ ասպարեզում՝ իրեն է վերապահում հարկային մարմինների լիազորություններ՝ միևնույն ժամանակ լիովին անտեսելով այդ մասնագիտացված պետական կառույցի բազմաթիվ արձանագրություններ: Երկրորդ հետևությունը պետք է անեն այդ անօրինական գործողությունները կատարող ՀՔԾ աշխատակիցները: Ինչպես ցույց է տալիս պատմությունը, ճշմարտությունը վերջիվերջո հաստատվում է թե՛ ներպետական և թե՛ միջազգային դատական ատյաններում և բոլոր անօրինական գործողությունների համար իվերջո վրա է հասնելու քրեական պատասխանատվությունը:

 

Սամվել Մայրապետյան

 

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya