Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Բեկ. «Իրենք վախի մեջ են, հաղթողը մենք ենք»

SOCIETY

Past.am

Ամեն անգամ աղվեսի պատմությունն է գալիս մտքիս, որի դունչը չի հասնում խաղողին, բայց ասում է՝ դեռխակէ: «Արծիվ-մահապարտներ» հատուկ գումարտակի զինյալ, «Աննկուն ծռեր» ջոկատի հրամանատար Աղաբեկ Խաչատրյանին` Բեկին, վերջին օրերի ադրբեջանական սադրանքները, լարվածության սրումն ու խաղաղ բնակչությանը թիրախավորելու փորձերը այսօր էլ են աղվեսի հայտնի պատմությունը հիշեցրել:

«Թուրքը նույն սրիկա թուրքն է: Իրենք պարտված են, և այնքան ոխ կա իրենց մեջ, որ այդ պարտությունը չեն կարողանում իրենց ուղեղի մեջ տեղավորել: Այստեղ, այնտեղ այլ պետությունների օժանդակությամբ ու միջոցով փորձում են խոսել, ասել, թե «Հայաստանը մերն է…»: Այս ամենի հիմքում վախն է… Իսկ մենք... Գարուշը, Սոսը Սմբատը, Գրիշան ու մյուսները հերոս տղերք են: Խրամատի զինվորից մինչև գեներալ, բոլորը հերոս են: Մեր զինված ուժերն այս օրերին հերթական անգամ ապացուցեցին, որ լեռների պատերազմում Հայաստանի վրա ոչ ոք չի կարող: Մենք սարերի ժողովուրդ ենք, դարերով վարժված ենք լեռնային կռվում: Փառք Աստծո, այս անգամ այնպիսի հարված ստացան, որ ոչ միայն Ադրբեջանը, այլև ամբողջ աշխարհն է ապշել: Մենք անընդհատ փորձում ենք քաղաքականության մեջ զսպված լինել, անընդհատ ասում՝ պատերազմ չուզենք, խաղաղություն կոչենք: Բայց հերիք է: Մի քիչ էլ բզբզան, մինչև Բաքու կհասնենք»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Աղաբեկ Խաչատրյանը:

Շեշտեց՝ մինչ այս էլ էին լսել, նաև տեսել, որ շատ ուժեղ զենքեր ունի թշնամին:

«Քառօրյա պատերազմի ժամանակ էլ հենց մարտադաշտում տեսանք, որ մեզ համար անծանոթ, անսովոր զենքեր են օգտագործում, բայց, միևնույն է, այդքանով հանդերձ տեսնում ենք, թե ինչպիսի պատասխան են ստանում: Այդ պատասխանը տեսել ենք թե՛ մինչև Քառօրյա պատերազմը, թե՛ հենց այդ ժամանակ և թե՛ այս օրերին: Ամեն ինչ ունեն, բայց չեն կարողանում օգտագործել, ինչը փաստեցին նաև վերջին օրերի գործողությունները: Ինչքան ուզում են, թող շատ զենք ունենան, մեզ համար դա նշանակություն չունի: Մինչ այս էլ ենք տեսել իրենց կռիվը, վախից փախչում էին, իսկ մենք հաղթած պետություն ենք: Իրենք վախի մեջ են, հաղթողը մենք ենք: Իրենք իրենց երեխաներին վախեցնում են, ասում՝ շուտ տուն եկեք, քանի հայերը չեն եկել, իսկ մեզ մոտ 4, 6, 10 տարեկան տղաները անվադող են հավաքում սահման ուղարկելու համար: Իրենք վախի մեջ են, իսկ մեզ մոտ կամավորներն ու բանակի կողքին կանգնողներն այնքան շատ են, որ մեր ՊՆ-ն ստիպված է հայտարարել, որ կամավորների անհրաժեշտություն այս պահին չկա: Մենք պատերազմ չենք ուզում, բայց եթե Ադրբեջանը մեզ պատերազմ է հայտարարում, ինչպես նախկինում, հիմա ևս պատրաստ ենք կռվել: Ես մեր ամբողջ ժողովրդին ուզում եմ կոչ անել, որ այսօրվա մեր զինվորին, բանակի գործողություններին չխառնվեն: Մենք շատ ուժեղ, հզոր բանակ ունենք, և կարևոր է, որ բանակը զերծ պահենք քաղաքականության դաշտից: Այսօր ամեն վայրկյան սպայի պատիվը պետք է բարձր պահենք: Չի կարելի սպայի անունը քաղաքական դաշտում շոշափել»,-ասաց մեր զրուցակիցը՝ կարևորելով նաև թիկունքի ոգին:

«Մեր ժողովուրդն ուժեղ կամքի տեր է: Սկսած զինվորի համար տատիկի գործած գուլպայով, վերջացրած այն դպրոցական երեխայով, որն իր թխվածքաբլիթը կից նամակով ուղարկում զինվորին: Մեր ժողովուրդը ուժեղ է, եթե ժողովրդի մեջ ցեց գցող չլինի, ամեն ինչ լավ կլինի: Մեր ազգը Ցեղասպանություն, գաղթ ու շատ զոհեր է տեսել, բայց մեզ, մեր ոգին ոչնչացնել հնարավոր չէ, որքան էլ որոշ շրջանակներ այդ հարցում շահագրգռված լինեն: Ես հիմա կանգնած եմ մի սարի գլխին, ուր քարեր եմ շարել ու դրանց վրա գրել մեր զոհված տղաների անունները: Ես հիմա հինգ հազար զոհված տղաների անունից եմ խոսում: Մարդիկ զոհվեցին, բայց Հայաստանում «հանուն ինչի՞» հարցադրում եղավ: Հիմա եթե Սոսը, Գարուշը Սմբատն ու Գրիշան չլինեին, եթե վիրավորներ չունենայինք ու մյուսները չլինեին, նույն սատանա թուրքը մտնելու էր Չինարի, կողքի գյուղերն ու իր վնասը տար: Ուր ես կանգնած եմ, նաև Հայաստանի ու Արցախի դրոշներն են, ես չորս հերոս տղաների անուններն էլ եմ ավելացրել մյուսների անուններին ու հպարտանում եմ»,-հավելեց մեր զրուցակիցը:

Բեկը մի խորհուրդ ունի «թշնամուն խղճացողների» համար:

«Ով խղճում, մարդասիրական մոտռցում է ցույց տալիս, թող գնա Արաքսից այն կողմ իր համար տուն փնտրի: Թո՛ղ գնան և ինչքան ուզում են, խղճան: Ավելի քան 100 տարի առաջ որոշներն այդպես խղճացին իրենց թշնամիներին, իսկ թշնամին դրեց ու բոլորին կոտորեց: Հենց հիմա Թուրքիայում կրոնափոխ մարդիկ կան, որ մրմուռն աչքներին է՝ իրենք հայ են, բայց թուրքի անուն-ազգանունն են կրում: Այ, սա այն թուլության նշանն է, որի հիմքում ինչ-որ ժամանակ թուրքին խղճալն է եղել: Ի՞նչ մարդասիրության, ի՞նչ խղճալու մասին է խոսքը: Դրանց խղճալ պետք չի, իրենց բոլորի մեջ ոխ կա: Ոչինչ չի փոխվել: Չի լինի, չեն կարող ու չի հաջողվի: Հիմա մրջյունը ոտքիս տակ է, չեմ տրորի, բայց թուրքի գլուխը կջարդեմ: Իսկ այսօրվա մեր սերունդը՝ դուք, մենք, չծնված երեխաները, բոլորս մեր հերթին զինվոր պետք է լինենք: Մենք բոլոր ազատամարտիկներով պատրաստ ենք մեր երկիրը պաշտպանելու, ավելի դաժան հարված տալու: Ադրբեջանը պետք է հասկանա, որ հայ մանուկից մինչև ծեր չենք պարտվելու ու երբեք պարտության հետ չենք հաշտվելու: Մենք հաղթել ենք ու միայն հաղթելու ենք»,-եզրափակեց Ա. Խաչատրյանը:

Աննա Բադալյան

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference