Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ Ոստիկանությունը պատասխանել է ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ լրատվամիջոցի հրապարակմանը

SOCIETY

ՀՀ ոստիկանությունը պատասխանել էww.galatv.am կայքում տեղ գտած «Քաղաքացու հասցեով ևս մի քանի անձանց են ընդգրկել ընտրացուցակներում» հոդվածին՝ նշելով, որ հրապարակման հեղինակը, իսկ տեսանյութում՝ նաև քաղաքացին, արել են հայտարարություններ, որոնք օրենքի չիմացության հետևանք են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, գերատեսչության տարածած հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.

«Ըստ Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փ. շենք 2., բն. 7 հասցեի բնակիչ Սվետլանա Եղիայի Բեյբությանի՝ ինքը բնակվում է միայնակ, բայց իր բնակարանի ցուցակներում կան ևս 5 անձինք: Քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակում առկա անձինք նախկին բնակիչներն են, որոնցից նա գնել է բնակարանը: Բնակարանը գնելուց հետո, ըստ Ս. Բեյբությանի, նախկին սեփականատերերը դուրս են գրվել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից, քանի որ գնում էին արտասահման բնակության: Ոստիկանությունում նույնպես միայն ինքն է հաշվառված, սակայն զարմանալիորեն ընտÖ �ությունների ցուցակներում ընդգրկվում է բազմանդամ ընտանիք: 
 

ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակների ձևավորման կարգը, համաձայն որի՝ դրանք կազմվում են բացառապես բնակչության պետական ռեգիստրում առկա, կոնկրետ հասցեում հաշվառված անձանց տվյալների հիման վրա: Մինչ այժմ չի արձանագրվել որևէ դեպք, որ անձը բնակչության պետական ռեգիստրում չունենա հաշվառում, սակայն նրա տվյալները ընդգրկված լինեն ընտրողների հիմնական ցուցակներում:

Բացի այդ, ՀՀ ոստիկանության կողմից պարզաբանվել են հասցեափոխության և հաշվառումից հանելու կարգերը, համաձայն որի՝ եթե նախկին բնակիչը բնակության վայրը փոխելու կապակցությամբ չի դիմել նոր բնակության վայրի անձնագրային ծառայություն հաշվառվելու, ապա նրան կարող է հաշվառումից հանել սեփականատերը:

Ինչ վերաբերում է Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փ. շենք 2., բն. 7 հասցեում հաշվառված և քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում առկա մարդկանց վերաբերյալ հայտարարությանը, անհրաժեշտ է նշել, որ ցուցակում, բացի Սվետլանա Եղիայի Բեյբությանից, առկա են ոչ թե 5, այլ 4 անձանց վերաբերյալ տվյալներ:

Նշված անձնանց տվյալները առկա են նաև բնակչության պետական ռեգիստրում: Նրանք նոր բնակության վայր տեղափոխվելու կապակցությամբ չեն դիմել հասցեափոխության համար: Նրանց հաշվառումից հանելու համար երբևէ չի դիմել նաևքաղաքացի ՍԲեյբությանըորը հավաստվում է նաև 05.12.2015 թվերջինիս կողմից տրված գրավորբացատրությամբ, համաձայն որի՝ նշված բնակարանը գնել է 2000 թվականին: Սեփականության իրավունքը ձևակերպել է 2008 թվականին: Բազմիցս զգուշացրել է նախկին բնակիչներին, որ դիմեն հաշվառումից դուրս գալու համար: Ընդ որում, նշված խնդրով երբևէ չի դիմել անձնագրային ծառայություն՝ մտածելով, որ նախկին բնակիչները իրենք կդիմեն անձամբ հաշվա ռումից դուրս գալու համար»: 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League