Yerevan, 12.August.2026,
00
:
00
BREAKING


Կպավ, տղե՛րք, կպավ, ափ­սոս՝ չտե­սաք

SOCIETY

Բոլորս մտովի Տավուշում ենք, սահմանին ենք, բոլորս, ովքեր միս ու արյունից ենք, հիշողություն ունենք, միտք ունենք, սիրտ ունենք, հոգեհան ենք լինում ցանկացած նորություն լսելիս, ուրախանում հաղթանակով, տեղից վեր թռչում ու գոռում՝ «Կպաա՜վ, կպաա՜վ», անասելի ցավ զգում դեպի անմահություն գնացած մեր տղաների համար: 

Նրանցից ոչ մեկն իմ հարազատը չէ այդ բառի ուղիղ իմաստով՝ իմ հայրը, եղբայրը, ամուսինը, տղան, բարեկամը, անգամ հարևանը, բայց բոլորը մերն են, ուրմեն մերն է, բոլորինս է ցավը, արցունքը, նաև հպարտությունը: Այդպես էր թե՛ 90-ականներին, թե՛ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին, թե՛ դիվերսիոն ցանկացած հարձակման փորձի ժամանակ, թե՛... ընդհանրապես, արդեն երեսուն տարի, երբ հակառակորդը որոշում է կրակել, և դրա հետևանքով հայ զինծառայող է զոհվում:

Հպարտություն, ցավ, արցունքներ, բարկություն, աղոթք, ամեն ինչ խառնվել է, միաձուլվել իրար: Սփոփանք երբեք էլ չենք գտնի, մենք կշարունակենք ապրել, իսկ զոհված տղաների ծնողները, կանայք ու երեխաներն իրենց կյանքն առանց սիրելիների են շարունակելու, ապրելու են նաև նրանց չապրած տարիները, ամենայն արժանապատվությամբ, հպարտությամբ, նրանց սրտի յուրաքանչյուր զարկում և ամեն հոգոցի մեջ սիրելիների անունն է լինելու և օրհնությունը նրանց, ովքեր փոխարինելու են իրենց որդիներին ու ամուսիններին առաջին գծում:

Սահմանից հեռու ապրողներիս մեջ անհանգստություն է՝ ի՞նչ եղավ, տղերքը ո՞նց են, ինչպե՞ս են սահմանամերձ բնակավայրերում մարդիկ՝ նորից, հերթական անգամ կրակահերթի տակ: 

Բայց տավուշցու ձայնի հանդարտությունը, երբ նա կանգնած իր վնասված տան մոտ և մտովի հաշվարկում է, թե ինչ պետք է անի տունը նախկին տեսքի բերելու համար, Բագրատ սրբազանի հանգստությունը, երեխաների լուսանկարները, մի քանի կիլոմետր այն կողմ ընթացող ասֆալտապատման աշխատանքները և ամենակարևորը՝ «մենք մեր տներից որևէ տեղ չենք գնալու, ապահով ենք, տղերքը մեզ պաշտպանում են, պետք լինի իրենց կմիանանք» խոսքերն ապացուցում են՝ իրականում Տավուշում հոգեբանական առումով ավելի խաղաղ է, քան որևէ այլ տեղ: 

Սրան զուգահեռ կա մի այլ իրականություն հարևան երկրում: Տեղեկություններ ենք ստանում, որ Ադրբեջանն իր հրետանային մարտկոցների դիրքերը տեղակայել է իր իսկ գյուղերից մեկի շրջակայքում՝ թիրախ դարձնելով սեփական բնակչությանը։ Սա մեզ համար այլ՝ անհասկանալի, անըմբռնելի իրականություն է: 

Մեր իրականության համար, երբ կրակոցների, ադրբեջանական կողմի հարձակման մասին լուրը լսելով միայն հարյուրավոր կամավորներ ցանկություն էին հայտնում մեկնելու Տավուշ զինվորների կողքին լինելու: Պաշտպանության նախարարությունը վստահ է կամավորների պատրաստակամության վրա, բայց այս պահին նման անհրաժեշտություն չկա: Գյուղի բնակիչներն ասում են՝ մենք մեր տանից տեղ չունենք գնալու: 

Ռազմական գործողությունների ծավալման ֆոնին քաղաքական բոլոր ուժերն իրենց զորակցությունը հայտնեցին հայկական բանակին և պետությանը՝ այս զորակցության մեջ հերթական անգամ ընդգծելով ամենակարևոր ուղերձը՝ եթե անգամ կան ներքաղաքական խժդժություններ, խմորումներ, չհասկացվածություններ և տարբեր կարծիքներ, կա հարց, որի շուրջ բոլորը միակարծիք են՝ Հայաստանի Հանրապետության պետական շահը վեր է ամեն ինչից, և եթե կա պատերազմի վտանգ, ապա բոլոր տարաձայնությունները մնում են երկրորդ պլանում: Սա ամենակարևորն է, զինվորը պետք է վստահ լինի՝ թիկունքն ամուր է: 

Տարիներ առաջ զինվորները պայքար մղեցին մարտի դաշտում մեր՝ ազատ ու անկախ երկրում ապրելու իրավունքը նվաճելու համար, իսկ հաջորդ սերունդները հաստատեցին՝ ինչը մերն է, որևէ մեկին չենք տա, հակառակը` կփոշմանեն, թե նորից մոտ գան հայկական սահմանին: 

Ցանկացած իրավիճակում պետք է բավականաչափ խելացի լինել դասեր քաղելու համար: Ի՞նչ հասկացանք: Թշնամին նույնն է՝ նենգ, տմարդի, որևէ մարդկային բան նրան բնորոշ չի, քաղաքակիրթ չի դարձել և հավանաբար չի էլ դառնա, ունի ներքին քաղաքական խնդիրներ, որոնք ամեն անգամ լուծելու համար դիմելու է ռազմական գործողությունների վերսկսման սցենարին: Ի՞նչ ունենք մենք: 

Երկրի սահմանները հսկող, իրավիճակին լիարժեքորեն տիրապետող զինված ուժեր, ամեն պահի հայրենիքի պաշտպանության համար առաջին գիծ մեկնել ցանկացող կամավորներ, իր հողի վրա ամուր կանգնած տավուշցի և մարդիկ Հայաստանի տարբեր անկյուններում, որոնք միակամ են, միասնական բանակին թև ու թիկունք լինելու հարցում: 

Մենք՝ որպես պատերազմի մեջ գտնվող պետություն, պիտի ավելի ամրացնենք ազգային գաղափարախոսության հիմքերը, թույլ չտանք, որ որևէ օտարամոլություն սասանի դրանք, դիպչի եկեղեցուն ու մեր հավատքին, պետք է ամուր կանգնենք մեր հողի վրա, զարգացնենք տնտեսությունը, կրթական գերզարգացած համակարգ ունենանք, կայանանք որպես պետություն: 

Փորձը ցույց է տալիս՝ մեր հույսը մենք ենք, միջազգային կառույցների ու հարևան ու ոչ հարևան պետությունների հետ դու կարող ես ունենալ լավ հարաբերություններ, բայց վտանգի պահին առաջին գծում հայկական հաղթանակած բանակն է, իսկ թիկունքում՝ քաղաքացին: Հուսախաբ չանենք, գետնով չտանք նրանց պատիվը, որոնք ամենաթանկը՝ իրենց կյանքը զոհեցին մեր ներկայի ու ապագայի, մեր՝ անկախ երկրում ապրելու իրավունքի համար:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia