Yerevan, 16.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Շատերը մտածում են ամենաերջանիկ զույգն ենք, բայց ամեն փայլող բան ոսկի չէ»

LIFE

Դերասան-ամուսիններ Դավիթ Հակոբյանն ու Նոնա Թելոյանը օրերս նշել են ամուսնության -5-ամյակը: Նրանց որդին՝ Էդուարդը, արդեն 4 տարեկան է:

Tert.am Life-ի հետ զրույցում Նոնան ասաց, որ այս տարիների ընթացքում ֆինանսական, հոգեբանական բազմաթիվ խնդիրներ են ունեցել, բայց հաղթահարել են դրանք իրենց մեծ սիրո շնորհիվ:

«Ֆինանսական խնդիրները լուծելու հարցում սկզբնական շրջանում մեզ օգնում էին մեր ծնողները, հետո երկուսով աշխատեցինք ու կարողացանք առանց օգնության պահել մեր ընտանիքը: Ես ավելի քիչ եմ աշխատում, քան Դավիթը, որովհետև փորձում եմ երեխայի հետ շատ ժամանակ անցկացնել: Շատերը, տեսնելով մեր լուսանկարները, մտածում են` աշխարհի ամենաերջանիկ զույգն ենք, բայց ամեն փայլող բան ոսկի չէ: Լուսանկարներն ամենահետաքրքիր օրերին են արվում, իսկ բացեր բոլորի մոտ կան: Այդ հոգեբանական բացերը լրացնել մեզ օգնում են սերը և մեր տղան` Էդուարդը»,-ասաց Նոնան:

Ներդաշնակ ապրելու բանաձևը զույգը դեռ լիովին չի գտել, բայց, Նոնայի խոսքով, տարիքի հետ շատ բան է փոխվել. «Հայաստանում ամուսնանում են վաղ տարիքում` ի տարբերություն Եվրոպական երկրների, որտեղ ամուսնանում են հասուն տարիքում, մինչև ամուսնանալն արդեն սեր կորցրած, փորձ ձեռք բերած են լինում: Ես ամուսնացել եմ 23 տարեկանում, ինչն իմ պարագայում վաղ էր, իսկ Դավիթը 27 տարեկան էր ու պատրաստակամ: Այն ժամանակ այսքանը դեռ չէի գիտակցում բարդությունը, քանի որ ուզում էի հնարավորինս շուտ կենցաղ կիսել իմ սիրելի մարդու հետ»:

Վեճերը բնական երևույթ են բոլոր ընտանիքներում, Նոնան ու Դավիթը բացառություն չեն: «Ես սիրում եմ հանդարտ վիճել, Դավիթը բնավորությամբ էմոցիոնալ է: Սկզբում վեճերի նման ընթացքն ինձ համար անսովոր էր, հետո սովորեցի: Դավիթն ասում է, որ կարող է բարկանալ հենց իմ հանդարտ վիճելու ձևից: Հաճախ չենք վիճում, իրարից երկար նեղացած չենք մնում: Նրանք, ովքեր հաճախ են վիճում, կարծում եմ,սիրո պակաս ունեն»,- նկատեց դերասանուհին:

Ըստ Նոնայի՝  իրենք ռոմանտիկ չեն. «Նույնիսկ չեմ հիշում`վերջին անգամ երբ եմ ասել, որ սիրում եմ: Նման ռոմանտիկ տեսարաններ ունենում ենք մեր բալիկի հետ, նրան ենք ասում, որ սիրում ենք: Այդ պահերին մեզ կատարյալ երջանիկ ենք զգում»:

Ըստ Նոնայի` իրենց որդին`4-ամյա Էդուարդը, արտաքնապես իր եղբորը, իսկ բնավորությամբ՝ Դավթին է նման. «Նրա պես համառ է, հասնում է իր ուզածին, կռվարար է: Երբ ես աշխատանքի եմ գնում, զանգում են, ասում, որ երկուսով լավ տեղ են գնում, ինձ էլ չեն տանում, ես էլ կատակով հուզվում եմ: Երբ Դավիթն ու Էդուարդը վիճում են, ես պարտադիր խառնվում եմ, որովհետև նրանք նույն բնավորությունն ունեն,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ Էդուարդը բարդ երեխա է: -Անընդհատ պետք է ուշադրության կենտրոնում պահենք նրան, իմ կյանքում առաջին խանդոտ տղամարդն է:  Խանդում է տատիկներին, պապիկներին, առաջ նույնիսկ Դավթին էր խանդում: Չի սիրում որևէ բան տալ, սիրում է վերցնել, այս դարի երեխա է: Մտածում ենք հետագայում նրան քույր կամ եղբայր պարգևելու մասին, բայց Էդուարդը կտրականապես դեմ է»:

Խոսելով որդու հետաքրքրությունների մասին՝ Նոնան ասաց, որ դեռ փոքրուց պայքարել են, որ երեխան ինտերնետում չանցկացնի իր մանկությունը: «Զարմանալի կհնչի, բայց պլանշետային խաղեր չի սիրում, իր ժամանակը դրսում է անցկացնում, ընկերների հետ խաղում»,- ուրախությամբ նկատեց մայրիկը:

Շարունակություն...

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System