Yerevan, 01.March.2026,
00
:
00
BREAKING


Ին­չո՞ւ է Ադր­բե­ջա­նը շա­հագրգռ­ված, որ սահ­մա­նում ռազ­մա­կան բա­խում­ներ լի­նեն

ANALYSIS

Ներկայումս աշխարհը ամեն կերպ պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ։ Համաճարակը մեծ արագությամբ տարածվում է՝ խլելով հազարավոր մարդկային կյանքեր։ Դրա հետ մեկտեղ համաշխարհային տնտեսության ներսում ճգնաժամը խորանում է՝ ծանր իրավիճակ ստեղծելով միլիոնավոր մարդկանց համար։

Առաջին հայացքից թվում էր, թե մարդկությունը պետք է համախմբվի այս նոր չարիքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում և միավորի ջանքերը, սակայն որքան էլ զարմանալի է, աշխարհում հակասությունները շարունակաբար խորանում են, մեծանում է քաղաքական և տնտեսական հակադրությունը։

Եվ այսպիսի հակադրության ակնառու օրինակ է ԱՄՆ-Չինաստան տնտեսական պատերազմը, որի նպատակը այս երկու երկրներից յուրաքանչյուրի համար հետկորոնավիրուսային աշխարհում տնտեսական լոկոմոտիվի դերը զբաղեցնելու հարցն է այն պարագայում, երբ Չինաստանը հաղթահարել է համավարակը, իսկ ԱՄՆ-ը հայտնվել է կորոնավիրուսի թիրախում և վարակակիրների թվով աշխարհում առաջատարն է։

Ընդհանուր առմամբ պատմական փորձը ցույց է տալիս, որ համավարակների ժամանակ պատերազմները դադարում են։ Օրինակ՝ 14-րդ դարում, երբ Եվրոպայում սկսեց մոլեգնել, այսպես կոչված, բուբոնային ժանտախտը կամ սև մահը, ժամանակավորապես դադարեցվեց Հարյուրամյա պատերազմը անգլիացիների և ֆրանսիացիների միջև։ 

Սակայն կորոնավիրուսի տարածման պայմաններում իրավիճակը բարդ է նաև ռազմական կոնֆլիկտների մասով։ Եվ հատկանշական է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչով հանդես եկավ՝ անհապաղ և ամբողջովին դադարեցնել զինված հակամարտությունները երկրագնդի բոլոր անկյուններում՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման վտանգով։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համընդհանուր համերաշխության կոչ արեց, իսկ միջազգային մարդասիրական կազմակերպությունները անմիջականորեն դիմեցին տարբեր հակամարտող կողմերին՝ կրակը դադարեցնելու պահանջով, սակայն այս հորդորները այդպես էլ ազդեցություն չունեցան, որպեսզի հակամարտություններում լարվածության թոթափում տեղի ունենա։

Առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ առանձին հակամարտող կողմեր ուղղակի շահագրգռված են, որ կոնֆլիկտներն ավելի թեժ բնույթ ստանան և ռազմական նոր բախումներ տեղի ունենան։ Օրինակ՝ Ադրբեջանը առանձնահատուկ շահագրգռված է, որ Հայաստանի հետ սահմանում ռազմական բախումները շարունակվեն։ 

Դրա համար էլ ադրբեջանական բանակը, դիմեց հերթական արկածախնդրությանն ու սադրանքներին՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ։ 

Բացի այդ, ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատեց հրետանային մարտկոցներով՝ փաստացի այդպիսով իր իսկ քաղաքացիական բնակչությանը դարձնելով թիրախ։ Նորություն չէ, որ Ալիևը թքած ունի իր երկրի թե՛ զինվորների, թե՛ խաղաղ բնակչության կյանքի վրա, նրա համար կարևորն այլ է:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի այսպիսի կեցվածքը։ Հարցն այն է, որ Ադրբեջանը ներկայիս փուլում համավարակի տարածման արդյունքում բարդ խնդիրների առաջ է կանգնած։ Նախ՝ նավթի գների սրընթաց անկման պայմաններում Ադրբեջանը մեծ տնտեսական վնասներ է կրում։ Ֆինանսատնտեսական ճգնաժամն այդ երկրում այնքան է խորացել, որ վերջերս անգամ մի քանի բանկեր փակվեցին։

Բնականաբար, շարունակաբար ծանրացող սոցիալ-տնտեսական ու առողջապահական ճգնաժամի պայմաններում պետք է դժգոհությունների կուտակում տեղի ունենար։ Եվ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հաշվի առնելով, որ հասարակական տրամադրությունների փոփոխությունը կարող է վտանգ ստեղծել իշխանությունների համար, փորձում է ռազմական բախման գնալ հայկական կողմի հետ և դրանով շեղել հանրության ուշադրությունը երկրի ներքին խնդիրներից։

Բայց Հայաստանը թույլ չի տալու, որ ադրբեջանական ղեկավարությունը փորձի իր ներքին հարցերը լուծել հայկական կողմի հաշվին։ Եվ ստացած հարվածների արդյունքում Ադրբեջանում ճգնաժամն ավելի է սաստկանալու։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement