Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Ըն­դուն­ված որո­շում­նե­րի և օրենք­նե­րի կի­րար­կու­մը հե­տա­գա­յում կա­րող է հար­ցա­կա­նի տակ դրվել

ANALYSIS

Չնայած համավարակի տարածմանը և օրեցօր խորացող ճգնաժամին, Հայաստանի ներքաղաքական կյանքում բուռն զարգացումներ են տեղի ունենում։ Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ քաղաքական ուժերը վերադիրքավորվում են՝ քաղաքական առումով իրենց համար առավել բարենպաստ պայմաններ ապահովելու և հանրության վստահությունը շահելու առումով։ 

Սակայն ցավալին այն է, որ ներքաղաքական գործընթացները տեղի են ունենում փոխադարձ թշնամանքի ու ատելության պայմաններում։ Իսկ ինչքան շատանում է ատելության դոզան, այնքան մեծանում է բնակչության հիասթափությունը տիրող իրավիճակից։

հական, հումանիտար և տնտեսական սպառնալիքներ է ստեղծել երկրի համար, ապա իրավիճակը պահանջում է, որ հանրությունը համախմբվի, իսկ քաղաքական ուժերը մի կողմ դնեն իրենց ամբիցիաները և իրենց ջանքերն ուղղեն ճգնաժամից դուրս գալու ելքեր փնտրելու ուղղությամբ։

Բայց ընդդիմությունը ահազանգում է երկրում առկա բարդ իրավիճակի մասին և կոշտ քննադատության ենթարկում իշխանություններին, իսկ իշխանությունները, որոնց մոտ ցանկություն չկա ընդունելու սեփական թերացումները, թիրախավորում են ընդդիմադիրներին՝ փորձելով տարբեր կերպերով լռեցնել նրանց։ Սրան գումարվում է այնպիսի մի կարևոր թեմա, ինչպես անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնությունների և որոշումների ընդունումն է։

Եվ չնայած շարունակվող ճգնաժամային իրավիճակի առկայությանը, առանց հանրային լուրջ քննարկումների, համապատասխան փորձագետների ու հանրության ընդդիմադիր հատվածի կարծիքը հաշվի առնելու, ընդունվում են հանրության տարբեր հատվածների շահերը շոշափող և բազմաթիվ կողմերից խնդրահարույց նախագծեր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտակարգ դրության պայմաններում զանգվածային հավաքներն ու բողոքի ցույցերն արգելված են։ 

Այսպես ընդունվեցին ինչպես սահմանադրական փոփոխությունները, որոնք վերաբերում էին ՍԴ դատավորների հարցին, այնպես էլ Լանզարոտի կոնվենցիան, որը, մասնագետների կարծիքով, մեր արժեհամակարգի խաթարմանն ուղղված տարրեր է պարունակում։ Սրան զուգահեռ արագացված ռեժիմով ԱԺ-ում անցկացվեց գույքահարկի բարձրացում նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը։

Սա քիչ չէ, հիմա էլ իշխանությունները փորձ են կատարում անցկացնել «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը, որով հանրակրթական համակարգում հայագիտական առարկաների դասաժամերը կրճատվում են, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ընդհանրապես դուրս է մնում դասավանդվող առարկաների ցանկից։

Այսպիսի նախաձեռնություններով հանդես գալու համար իշխանությունները հանրային շահերի սպասարկման տեսանկյունից լավագույն ժամանակը չեն ընտրել, բայց հաշվի առնելով, որ քանի դեռ հասարակության ուշադրությունը սևեռված է կորոնավիրուսի թեմայի վրա, փորձում են օգտվել իրավիճակից։ 

Միևնույն ժամանակ, պատրաստ չլինելով իրենց առաջ քաշած նախագծերում հանրային պահանջներից բխող փոփոխություններ իրականացնել, իշխանությունները ավելի են թեժացնում ներքաղաքական մթնոլորտում կուտակված ատելության մթնոլորտը։

 

Սակայն մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել, որ հապշտապ ընթացակարգով և առանց հանրային լայն շրջանակների կարծիքը հաշվի առնելու ընդունված որոշումների և օրենքների հետագա կիրարկումը հետագայում կարող է հարցականի տակ դրվել։ 

Եթե այս պահին մարդիկ հնարավորություն չունեն իրենց բողոքի ձայնը տեղ հասցնելու, ապա արտակարգ դրությունից հետո նրանք ավելի բուռն կերպով կարող են արտահայտել իրենց դժգոհությունը՝ դուրս գալով հավաքների կամ այլ ձևաչափերում բողոքի ակցիաներ անցկացնելով։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy