Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ է Փաշինյանի աչքից «վրիպել» Պաշտպանության նախարարության հետ քավորի 250 մլն դրամի գործարքը

SOCIETY

Վարչապետ Փաշինյանի իշխանությունը բազմաթիվ քրեական գործերով թիրախավորել է նախկին իշխանության օրոք հարստացածներին, սակայն նրա սուր աչքից կարծես վրիպել է իր ամենամերձավորներից մեկը, ով Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք հարստացել է, իսկ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ՝ մի գործարքով ակնթարթում խոշոր միլիոնատեր է դարձել։

Խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավոր, իջևանցի Ղալումյանների ընտանիքի մասին է, որի երկու որդիները Փաշինյանի շնորհիվ «Նոր Հայաստանում» ԱԺ պատգամավոր ու Իջևանի քաղաքապետ դարձան։

Վոլոդյա Ղալումյանը, ով դեռևս 90-ականներից եղել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Իջևան» մասնաճյուղի պետ և այսօր էլ պաշտոնավարում է՝ անվանափոխված «Վեոլիա ջրի» Իջևանի մ/ճ տնօրենի կարգավիճակով, ժամանակին կոպեկներով օտարել է իր ղեկավարած հիմնարկի գույքը։

2004 թվականին ենթադրաբար օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ Ղալումյանը սեփականաշնորհել է Ջրմուղին պատկանող շենք-շինությունը ու հետն էլ՝ հաշվեկշռում եղած մի ամբողջ հողատարածք, ընդհանուր ծավալը՝ ավելի քան 2,5 հեկտար։

Եվ այդ ամենի համար նա պետությանը վճարել է ընդամենը 6 մլն 600 հազար դրամ։ Փաստորեն, մարզային ջրմուղի պետը հաջողել է իր վարչական լծակներով Իջևանի կենտրոնում գրոշներով 2,5 հա հողատարածք սեփականաշնորհել՝ Ջրմուղի շենք- շինությունը ներառյալ՝ 1 քմ-ի դիմաց ընդամենը 310 դրամ վճարելով։

Նկատենք, այս գործարքն արվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, իսկ ահա տարիներ անց՝ 2012 թվականին, երբ երկրի ղեկավարը Սերժ Սարգսյանն էր, Վոլոդյա Ղալումյանին, չգիտես ինչպես, հաջողվել է Պաշտպանության նախարարության հետ յուղալի գործարք կնքել։

Ըստ այդմ, Իջևանի կենտրոնում կոպեկներով գնված հողատարածքը վաճառել ՀՀ Պաշտպանության նախարարության վրա՝ 250 մլն դրամով, այսինքն՝ 244 մլն դրամ ավելի գումարով՝ մինչ այդ ընդամենը 6.6 մլն դրամով գնած հողի դիմաց։

40 անգամ ավել գին վճարելը՝ 2,5 հա մակերեսի համար, չունի ռացիոնալ ոչ մի հիմնավորում, ուստի չի բացառվում, որ այս կասկածելի գործարքի ետևում Նիկոլ Փաշինյանի քավոր Ղալումյանը ժամանակին վերևներում «մութ» կապեր է ունեցել, շնորհիվ որի՝ մի կողմից՝ պետությանը «քցել է» Իջևանի կենտրոնում հողն առնելով 310 դրամով, մյուս կողմից՝ այդ հողատարածքը կրկին վաճառել պետությանը՝ դարձրած 1 քմ-ն՝ 12.500 դրամ։

Հաջորդ ուշագրավ տեղեկությունը Ղալումյանի քաղաքական հետագծին է առնչվում։ Պարզվում է՝ մինչև վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավոր Ղալումյանների ընտանիքը եղել է ՀՀԿ-ի ակտիվ քաջալերողներից։ Մասնավորապես, Վոլոդյա Ղալումյանը հիմնադրել է ՀՀԿ-ի Տավուշի գրասենյակը և համակարգել է այն։ Այսինքն՝ ընտրական գործընթացներում ակտիվ ներգրավված է եղել ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի օգտին քարոզչական աշխատանքներում։

Իսկ մինչ այդ, 2001-ից մինչև 2008թ․, Վ․ Ղալումյանը եղել է Տավուշի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը։ Իսկ դա նշանակում է, որ այդ շրջանում անցկացված բոլոր համապետական ընտրություններին վարչապետ Փաշինյանի ամենահարազատ ընտանիքի հայրն անուղղակիորեն իր մեծ ներդրումն է ունեցել նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության հաստատման գործին։

Թերևս այս քաղաքական հարաբերություններն են ժամանակին որպես վարչական լծակ ծառայել Վոլոդյա Ղալումյանին, որով նա պետության հետ գործարքում միանգամից մեծ միլիոններ է շահել։

Ինչ խոսք, մեկ այլ անձի դեպքում՝ այս գործարքին Նոր Հայաստանի Գլխավոր դատախազությունը, բնականաբար, կտար «ծանր հանցագործություն» որակումը, անմիջապես քրեական գործ կհարուցվեր՝ պետությանը հասցված խոշոր չափի վնասի հիմնավորումով, բայց նկատելիորեն այս գործարքը չի հուզել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ու գիտե՞ք ինչու, որովհետև, ինչպես արդեն ասացինք, գործարքից շահած Ղալումյանն ու վարչապետ Փաշինյանն ունեն քավոր-սանիկական կապեր, հետևաբար՝ այդ կապով երաշխավորված է ցանկացած մասշտաբի գործարքի իրավաչափություն՝ ինչ ծավալի գործարք էլ որ լինի։

Իրավապահնները փաստացի արդեն «գրոհել են» Տավուշի մարզ, գնացել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ից մի քանի հեկտարով վարձակալած հողերի հետևից, դրանց ՀՀԿ-ական սեփականատերերին են գտել, հարուցված քրեական գործեր կան՝ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի, ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) և գործարար, նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի («ՄԱՊ»-ի Ալիկի) մասով, սակայն այս մեկը, որ Տավուշի սրտում եղած հողակտոր է, բոլորի աչքի առաջ է և ներկայումս զորամաս է դարձել, իրավապահների համար ամենևին էլ կասկածելի գործարք չի թվում։

Մարզպետ Հայկ Չոբանյանն ասում է՝ մեր զանգերից հետո սկսել է ՊՆ զորամաս դարձած նախկին հողատարածքի գործարքներն ուսումնասիրել, հասկանում է, որ ինչ-որ բան այն չէ, բայց չի կարողանում դրանց հիմքերը տեսնել, քանի որ փաստաթղթերին «դոպուսկ չունի», չկան նյութեր, որ դրանց խոցելիությունը կամ իրավաչափ լինելը հասկանա։

168.am-ի հետ զրույցում Վոլոդյա Ղալումյանը չի հերքում, որ նախկին իշխանության օրոք ինքն էլ կարողացել է հարստանալ. կախարդական փայտիկով և առանց «քրտինք թափելու»՝ միանգամից 250 մլն դրամ վաստակել։

Իսկ թե ինչպե՞ս է հաջողվել նրան պետությունից 250 մլն դրամ կորզել 2 հա հողատարածքի դիմաց, և սա՝ այն դեպքում, երբ այդ տեղում նախատեսված ՊՆ հենակետային զորամասը կառուցելու համար Կառավարությունը կարող էր նաև հանրային գերակա շահ ճանաչելու անվան տակ հողն օտարել շատ ավելի նպաստավոր պայմանով, մինչդեռ ինքնարժեքից 40 անգամ թանկ գործարք է կնքվել, մնում է մեծ հարց։

«Դա եղել ա էն ժամանակ, որ «Հայջրմուղկոյուղին» գույքը վաճառում էր, որ իրա պարտքերը փակի։ Գույքը 6 մլն դրամի կարգի գնահատվեց, շենք-շինությունը իրա 2 հա հողատարածքով մի միավոր էր, մի վկայական ուներ, ես կոկրետ գումարը, տարեթիվը չեմ կարող հիշել։ Հին, փլված-քանդված շինություն է եղել իմ օտարած գույքը՝ իր հողով, աճուրդին մի զինվորականի հետ էի մասնակցում, ես հաղթեցի։ Ջրմուղի պետը մի մեծ պաշտոն չէր, որ ես կարողանայի պաշտոնական լծակ գործի դնել։

Սեփականության վկայական, դոկումենտներ չունեմ, որպեսզի ստույգ մակերես ու գին ասեմ ձեզ։ Էդ ամբողջ «դակումենտացիան» չեմ պահպանել, որովհետև հենց էդ թվերին էլ ՊՆ-ին եմ օտարել գույքը, ու կարիքը չի եղել, որ ես թղթերը պահպանեմ։ Ճիշտն ասած, ես եմ եղել գործարք անողը, բայց չեմ հիշում, թե ՊՆ-ի վրա ինչքանով եմ իմ գույքը վաճառել, կարծեմ 200 միլիոնի կարգի»,- 168.am-ի հետ զրույցում պետության հետ կրկնակի գործարքի մասին լուրը պարզաբանում է Վոլոդյա Ղալումյանը։

Իսկ ինչպե՞ս հաջողվեց հողը «ոսկու գնով» նորից պետությանը վաճառել՝ մեր հարցին, Վ. Ղալումյանը խուսափողական ու հակասական պատասխաններ հնչեցրեց։

Սկզբում ասաց, թե բան չի հիշում այդ գործարքից, քաղաքից դուրս է գալիս, չի հասցնի դոկումենտներ նայել, վերհիշել, հետո էլ, թե՝ «էդ արանքում արտասահմանից առաջարկություն էի ստացել, որ հողի վրա մեկը պիտի բիզնես դներ, ահագին նախապատրաստական աշխատանքներ կատարվեցին, որի համար ծախսված 185 մլն դրամը հետ վերադարձվեց ներդրողին»։

Իսկ ո՞վ էր այդ ներդրողը, ո՞ր երկրից և ի՞նչ բիզնես պիտի դներ Իջևանում, զրուցակցի խճճված պատասխաններում ոչ մի հիմնավոր բան չհնչեց. «Չեմ հիշում, անուն, կազմակերպություն չգիտեմ, էդ մարդը Դուբայից էր կարծեմ, փոխանցումների դոկումենտ-բան չկա, կանխիկ եմ փողը ես իրան տվել, բայց ես էլ գործարքից դժգոհ չեմ, իմ ծախսը հանեցի»։

Նշենք, որ հակառակ Վ. Ղալումյանի պնդումների՝ Իջևանից մեզ հաջողվեց պարզել, որ իրականում այդ հողատարածքում շինաշխատանքներ չեն կատարվել, և քաղաքապետարանից որևէ շինթույլտվություն չի տրվել։

Ի դեպ, այս գործարքից հետո Վահե և Հայկ Ղալումյաններն իրենց «Ոսկե ձկնիկ» կոչվող ռեստորանը կառուցեցին Իջևանում, որտեղ շատ հաճախ հյուրընկալում են սանիկ-վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Սյուզի Բադոյան

Շարունակություն...

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference