«Այս ազգին հաղթել չի լինի». Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել եւ տեսանյութ հրապարակել
SOCIETYՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում Տավուշի մարզի Մովսես գյուղի ասֆալտապատ ճանապարհից տեսանյութ է հրապարակել եւ տեղադրել եղբորորդու՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի հրապարակումը ու գրել. ««#ԿառուցենքՀայաստանըՆորովի
#ԱմրացնենքՄերՍահմաններըՆորովի»:
Սիփան Փաշինյանն իր հերթին գրել է. «Կրակոցների ձայների ներքո Մովսեսում գյուղացիների և գյուղապետի հետ քննարկում էինք իրենց իսկ կողմից բարձրացված ոռոգման խնդիրների հնարավոր լուծումները:
Այս ազգին հաղթել չի լինի:
Ճանապարհի խնդիրը լուծված է, ոռոգման խնդիրը նույնպես պետք է լուծենք:
Մեր զինված ուժերը վերահսկում են իրավիճակը ամբողջությամբ, հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին:
Ճանապարհը նախկինում երբեք ասֆալտապատված չի եղել»:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



