Անչափ խորհրդավոր ու հետաքրքիր ռեստորաններ՝ ամբողջ աշխարհից
PHOTO
1. Իդա ստորջրյա ռեստորան, Ռանգալի կղզի, Մալդիվներ
14 մարդու համար նախատեսված ստորջրյա գեղեցիկ ռեստորան է Մալդիվներում: Գտնվում է ավելի քան 16 ոտնաչափ խորության վրա: Կառուցվել է 2005թ.: Ամբողջությամբ ապակեպատ ռեստորանն առաջարկում է թարմ ծովային ուտելիք, հորթի միս և այլ ուտեստներ: Այցելուներին հնարավորություն է տալիս 270 աստիճանի տակ նայել ծովում լողացող կենդանիներին: Թեև ցինկե պաշտպանիչ շերտը դեռ պաշտպանում է կոռոզիայից, բայց աղի ջուրն ու ծովային բույսերը մի օր կոտրելու են այն:
2. Նինձյա Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մռայլ ստորգետնյա լաբիրինթոս է: Քեզ դիմավորում են սև հագնված աշխատակիցները, ովքեր անդադար խոնարհվում են, հաճախակի ճչում են և երբեմն խառը շարժումներ անում: Նախագծված է որպես 15-րդ դարի ճապոնական ֆեոդալական գյուղ՝ լի մութ անկյուններով ու օձագալար անցումներով: Մատուցվում են սուշի, սակե և այլ ուտեստներ:
3. Ճաշկերույթը երկնքում, Մոնրեալ, Կորեա
Ծագել է Բելգիայում: Ամբարձիչ կռունկով անվտանգ ձևով վեր են բարձրացվում հյուրերը դեպի 160 ոտնաչափ բարձրություն: Նրանց հետ բարձրացվում են նաև սեղանը, մատուցողների խումբը և այն ամենը, ինչ անհրաժեշտ է հրաշալի վերգետնյա ճաշկերույթի համար: Ռեստորանը մեծ հռչակ է վայելում և այժմ աշխարհի տարբեր մասերում, այդ թվում՝ Մոնրեալում, Կորեայում, նույնպես առկա են նման ռեստորաններ:




















































