Սյունիքում մեկնարկում է 3 խոշոր բնակավայրերի գազիֆիկացումը. 500 տնտեսություն գազ կունենա
SOCIETYՈւրախ ենք տեղեկացնել, որ ՏԿԵ նախարարության` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Սյունիքի մարզում այսօր մեկնարկում է երեք խոշոր բնակավայրերի մի շարք թաղամասերի գազիֆիկացման լայնածավալ ծրագիր: Այս մասին տեղեկացնում է ՀՏԶՀ-ի մամուլի ծառայությունը։
ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով նախատեսվում է կապույտ վառելիքը հասցնել Մեղրի միավորված համայնքի, ինչպես նաև Լեհվազ և Ագարակ բնակավայրերի այն հատվածներ, որոնք գազիֆիկացված չեն:
Մեղրի քաղաքում կառավարության ներդրումը կազմում է շուրջ 72.5 միլիոն դրամ, Լեհվազ բնակավայրում` շուրջ 56 միլիոն դրամ և Ագարակ բնակավայրում` 128.9 միլիոն դրամ: Ընդհանուր ներդրումը կազմում է շուրջ 260 միլիոն դրամ:
Այսպիսով, ծրագրի հաջող ավարտից հետո բնական գազով կապահովվի շուրջ 500 տնտեսություն, ևս 1500 տնտեսության համար էլ գազիֆիկացման գործընթացն ավելի կհեշտանա: Ծրագիրը կավարտվի 2021 թվականին։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



