Ջոն Լենոնի կիթառն աճուրդում վաճառվել է 910 հազար դոլարով
SOCIETYThe Beatles խմբի անդամ Ջոն Լենոնի՝ Rickenbacker ընկերության արտադրության կիթառը Julien’s Auction առևտրի տան աճուրդում վաճառվել է 910 հազար դոլարով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով gazeta.ru-ն, կիթառը Լենոնը նվիրել է խմբի մեկ այլ անդամ Ռինգո Սթարին:
Բացի այդ, աճուրդում ներկայացվել է նաև The Beatles-ի անդամ Ռինգո Սթարի հարվածային գործիքը: Associated Press-ի տվյալներով' այն գնել է Indianapolis Colts ֆուտբոլային թիմի սեփականատեր Ջիմ Իրսեյը, 2,2 մլն դոլարով:
Երկօրյա աճուրդում ներկայացվել է մոտ 800 իր, որոնք պատկանել են Սթարին և նրա կնոջը' Բարբարա Բախին: Աճուրդից ստացված միջոցների մի մասը կհատկացվի բարեգործությանը։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



