Աշխարհի ամենատարօրինակ տոնածառները
PHOTO
Շրջված տոնածառ
Այս 7 ոտնաչափ բարձրությամբ նախապես լուսավորված շրջված տոնածառը հնարավորություն է տալիս ավելի շատ նվերներ տեղավորել ծառի տակ: Այս տարօրինակ տոնածառը սկզբնապես նախատեսված է եղել հանրախանութների համար, որպեսզի ցուցադրվեն զարդարանքները: Այն ուներ առավելություն, քանի որ քիչ տեղ էր զբաղեցնում: Մետաղական տարաներով տոնածառ Հավանաբար, արդեն ուշ է այս տեսակի տոնածառ պատրաստելու համար: Մոտ 3 ամիս է պահանջվում 400 մետաղյա տարա հավաքելու և 4 օր այն պատրաստելու համար:
Գարեջրի կամ այլ շշերով տոնածառ
Պատրաստվում է նույն ձևով, ինչպես և մետաղական տարաների դեպքում: Կրկին նախապես պետք է զբաղվել նյութերի հավաքմամբ:
Հյուսած տոնածառ
Եթե սիրում եք հյուսել, այս գաղափարը հենց ձեզ համար է: Նկարում պատկերված տոնածառը մոտ 1000 մարդկանց աշխատանքի արդյունք է:
Հսկա տոնածառ
Բոկոր տոնածառների մայրն է: 7 հարկանի այս տոնածառը պատրաստված է 350 միջին չափի արհեստական տոնածառներից: Մոտ 70 մարդ մասնակցել է պողպատե շրջանակը պատրաստելու գործին, ապա դրա վրա կառուցվել է այս հսկայական բուրգը:




















































