Yerevan, 29.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սելիտրայով սառեցված աղանդերից՝ մերօրյա պաղպաղակներ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաղպաղակի ստեղծման պատմությունը սկսվել է մի քանի հազարամյակ առաջ: Այդ ուտեստի «նախնիների» մասին առաջին հիշատակություններ կարելի է հանդիպել չինական ժամանակագրության վերաբերյալ գրավոր հղումներից, որոնցից պարզ է դառնում, որ Չինաստանում մրգահյութերն սկսել են սառեցնել նույնիսկ մեր դարաշրջանից մոտ մեկ հազարամյակ առաջ: 13-րդ դարում այդ երկիրը նվաճած մոնղոլները փոխառել են չինացիների այդ համեղ, «ծարավը կոտրող» քաղցրավենիքը, որն էլ հետագայում ճանաչվել և սիրվել է բազմաթիվ այլ ժողովուրդների կողմից: 

Բնականաբար, անհնար է պաղպաղակ անվանել այն ժամանակվա այդ քաղցրավենիքը: Դրանք եղել են ոչ յուղային սառեցված աղանդերներ` մրգահյութեր սառույցի կտորներով, սառեցված հյութեր, եփուկներ և օշարակներ, քաղցր սառույց, սառեցված մրգեր՝ լցոնված քաղցր սառույցով, և այլն: Այն ժամանակ անհայտ աղանդերի բաղադրատոմսը, որը սառեցնելու համար օգտագործվել է ձյունը, սառույցը և անգամ սելիտրան, Մարկո Պոլոն է բերել եվրոպական երկրներ 1295 թվականին: 

Տարողության մեջ, որի մեջ լցված է ջրով խառնած սելիտրա, կամ էլ աղով սառույց, տեղադրել են մրգերով կամ այլ ուտեստներով լցված կաղապար: Այնուհետև սկսել են պտտել կաղապարները, որի արդյունքում էլ տեղի է ունեցել ուտեստի ինտենսիվ սառեցում, ընդ որում, այս դեպքում ուտեստի մեջ չեն առաջանում խոշոր բյուրեղներ: 

1649 թվականին ֆրանսիացի արհեստավարժ խոհարար Ժերար Թիերսենը ստեղծել է պատմության մեջ առաջին վանիլային պաղպաղակը: Դրանից հետո սառցե աղանդերների բաղադրատոմսերն սկսել են աստիճանաբար թարմացվել, ինչի վկայություններն է պաղպաղակների բազմաթիվ նոր տեսակների ստեղծումը: 

Պաղպաղակի բաղադրատոմսը լայն հասարակությունն իմացել է Պրոկոպիո դե Կոլտելիից: Նա առաջինն է Փարիզում բացել պաղպաղակի սրճարան: Այդ սրճարանում արդեն 1782 թվականին հաճախորդներին առաջարկվել է պաղպաղակների մեծ տեսականի (մինչև 80 տեսակ): Այդ սրճարանը այսօր էլ հաջողությամբ գործում է՝ իր տերերին տալով անսովոր բարձր եկամուտներ: 

1881 թվականին Վիսկոնսին նահանգի Տու Ռիվերս շրջանում առաջին անգամ պատրաստվել է սերուցքային պաղպաղակ, որի մեջ ավելացվել է օշարակ, միրգ և ընկուզեղեն: Պաղպաղակի խանութի սեփականատեր Էդ Բերներսը վաճառել է այդ աղանդերը 5 ցենտով և միայն կիրակի օրերին: 

Պաղպաղակը մատուցվում է ինչպես բաժակներով, պնակներով, այնպես էլ քաշով: Եվրոպայում 19-րդ դարի վերջին սկսել են մանրածախ պաղպաղակ վաճառել թղթե և ստվարաթղթե բաժակների մեջ: Իտալացի էմիգրանտ Իտալիո Մարկոնին 1896 թվականին հորինել է պաղպաղակի վաֆլե առաջին կոնը և այն ներկայացրել Նյու Յորքի հանրությանը: 

1903 թվականին նա արտոնագրել է իր այդ գյուտը: Իսկ 1919 թվականին պաղպաղակի պատմության մեջ նոր ապրանքատեսակ է հայտնվել շնորհիվ ամերիկացի Քրիստիան Նելսոնի, որն առաջինն է մշակել էսկիմո պաղպաղակի բաղադրատոմսը: 

Այդ աղանդերը կոչվել է «Էսկիմոպայ» (Էսկիմոսի կարկանդակ): Էսկիմոն շոկոլադով ծածկված պաղպաղակ է : Քրիստիան Նելսոնի գյուտը արտոնագրվել է 1922 թվականին, և միայն 1934 թվականին է էսկիմո պաղպաղակը ստացել իր ժամանակակից պաղպաղակի տեսքը, այսինքն՝ դրվել է փայտիկի վրա:

 

IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card