Yerevan, 09.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կետչուպ. այն իրականում ի սկզբանե ոչ մի կապ չի ունեցել լոլիկի հետ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ի սկզբանե կետչուպ պատրաստել են Ասիայում, մասնավորապես Չինաստանում, որտեղից էլ այն թափանցել է Եվրոպա, իսկ այնտեղից էլ՝ Ամերիկա: Կետչուպ բառը չինական ծագում ունի և բառացի նշանակում է «ձկան սոուս»: Ավելի կոնկրետ՝ կետչուպ առաջինը պատրաստել են Վիետնամում գտնվող Մեկոնգ գետի ափերին ապրող կխմերները և վիետնամցիները: Գետով նավարկող չինացի նավաստիները նկատել են, որ ձկնորսներն իրենց կերակուրներին խառնում են հոտած ձկան սուր հոտ ունեցող գորշ գույնի թանձր հյութ: Վիետնամում այդ սոուսն այլ կերպ են անվանել, բայց չինացի նավաստիները նպատակահարմար են համարել դրան «ձկան սոուս» անունը տալ: Նրանք որոշել են այդ նորույթը հասցնել Չինաստան, Ինդոնեզիա, Ֆիլիպիններ, Մալազիա ու վաճառել: 

17-րդ դարի սկզբում այդ տարածքներ ներթափանցած հոլանդացի ու բրիտանացի առևտրականները սկսել են այն գնել ու վերավաճառել, ու մի քանի տասնամյակ անց առևտուրը շատ եկամտաբեր է դարձել: Եվրոպա հասցված այս սոուսը շատ թանկ է վաճառվել, և արդյունքում սկսել են հրատարակվել խոհարարական գրքեր` նվիրված կետչուպի պատրաստման էժան եղանակներին: 

Ընդ որում, սկսել են կետչուպներ պատրաստել այլ ծովամթերքներից, անգամ հունական ընկույզից, սոխից, լոբուց և այլն՝ օգտագործելով նաև համեմունքներ, սխտոր և գինի: Այդ ժամանակ կետչուպ պատրաստելու համար դեռևս լոլիկ չի օգտագործվել: Ներկայումս «այն ժամանակվա» անլոլիկ կետչուպների բաղադրատոմսերից օգտագործվում են միայն սնկով և ձիթապտղով կետչուպները: 

Լոլիկի հիմքով կետչուպների բաղադրատոմսերը խոհարարական գրքերում սկսել են հայտնվել 19-րդ դարի սկզբին Ամերիկայում: Դրանցից ամենահինը 1801 թվականին հրատարակված Սենդի Էդիսոնի բաղադրատոմսն է, ավելի ուշ ՝ 1812 թվականին Ջեյմս Միզի բաղադրատոմսը, իսկ 1824 թվականին լույս է տեսնում Մերի Ռենդոլֆի «Տնային տնտեսուհին Վիրջինիայից» խոհարարական գիրքը, որտեղ ևս եղել են կետչուպի բաղադրատոմսեր: Ամերիկացի 

Հեյնցը, որը հանդիսանում էր «Heinz» կետչուպ արտադրող ընկերության ղեկավարը, թանձրահյութին սկսել է հավելել նաև մեծ քանակությամբ շաքար, որպեսզի հնարավոր լինի կետչուպը պահածոյացնել ու երկար ժամանակ պահպանել: Այդ կոնցեռնը ներկայումս էլ հանդիսանում է կետչուպի ամենախոշոր արտադրողը աշխարհում: Ներկայումս կետչուպի պահածոյացման համար օգտագործում են նատրիումի բենզոատ, իսկ լոլիկի հյութի փոխարեն՝ տոմատի խիտ մածուկ, որը ստանում են վակուումային գոլորշիացմամբ առանց տաքացնելու: 

Արդյունքում ստացված կետչուպը կարելի է պահպանել անգամ սենյակային ջերմաստիճանում: Արտադրողների համար խիստ կարևոր է կետչուպի մածուցիկությունը, որի անհրաժեշտ մակարդակին հասնում են կետչուպին օսլա (կրախմալ) խառնելով: Տոմատի մածուկից բացի, կետչուպի պատրաստման համար օգտագործվում են նաև քացախ ու համեմունքներ (աղ, սև ու կարմիր պղպեղ և այլն): 

Կետչուպը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, նատրիում, սպիտակուցներ, ինչպես նաև վիտամիններ: Այն շատերի կողմից սիրված սոուս է և հրաշալի համադրվում է տապակած ու խորոված մսային կերակուրների, կարտոֆիլի հետ, ինչպես նաև համարվում է սենդվիչների ու բուտերբրոդների անբաժան սոուս-բաղադրիչը: 

 

Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from Artsakh