Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈՒԼԻՍԻ). Ալաշ­կեր­տի օպե­րա­ցիա, «Ոս­կե ծի­րան», պայ­քար՝ «Զվարթ­նո­ցի» հին շեն­քը պահ­պա­նե­լու հա­մար

SOCIETY

ՏՈՆԵՐ

Զամբիա՝ Միասնության օր, Ռուսաստան՝ Ընտանիքի, սիրո և հավատարմության օր (Պետրոսի և Ֆեվրոնիի օր)։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1895 –ծնվել է մանկավարժ, հասարակական գործիչ Բենիամին Ժամկոչյանը։ 1904 –ծնվել է հայ խորհրդային ինժեներմեխանիկ Ալեքսանդր Մարջանյանը։ 1914 –ծնվել է արձակագիր, դրամատուրգ Հրանտ Բագրազյանը։ 

1915– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Ալաշկերտի օպերացիան: 1937- վախճանվել է դիվանագետ, Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան Դիանա Աբգարը։ 

-վախճանվել է հանրահայտ գրող Ակսել Բակունցը։ 

1944 –վախճանվել է բանասեր, ազգագրագետ Վարդան Հացունին։ 

1952– ծնվել է արմատներով հայ, ռուսաստանցի ռեժիսոր Կարեն Շահնազարովը: 1980 – ծնվել է երգիչ Անդրեն։ 

2005-Փարիզի դատարաններից մեկը ֆրանսիական «Quid» հանրագիտարանի խմբագիրներին պարտադրել է խորհրդանշական տուգանք վճարել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին «հարյուր հազարավոր հայերի սպանությունները անհավասարակշիռ ներկայացնելու համար»: 

2008-ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն Քվեբեկ քաղաքում ընթացող նիստում Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկել է Իրանում գտնվող Թադեի հայկական եկեղեցին:

2010– վախճանվել է պարսկահայ գիտնական և ճարտարապետ Կարո Լուկասը: 

2011- տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի բացումը իրանցի աշխարհահռչակ կինոռեժիսոր Աբաս Քիառուսթամիի «Վավերացրած պատճեն» ֆիլմով, որը նախորդ տարի մրցանակի էր արժանացել Կաննի կինոփառատոնում: «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է եղել աշխարհահռչակ Ֆաննի Արդանը:

2012-Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավորությամբ բացվել է «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը:

2016- բողոքի ակցիաներ են սկսվել «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը պահպանելու համար:

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 52 – համարվում է Փարիզի հիմնադրման օրը: 

1283 -Սիցիլիական պատերազմի ժամանակ ադմիրալ Ռուջերո Լաուրիի ղեկավարած արագոնյան նավատորմը հաղթանակ է տոնել անժուական նավատորմի նկատմամբ Մալթայի ճակատամարտում։ 

1497– Վասկո դա Գաման սկսել է իր առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը: 

1573 -Բուլոնյան էդիկտով վերջ է դրվել ֆրանսիական կաթոլիկների և հուգենոտների 4-ամյա պատերազմին։ 

1593 –ծնվել է իտալացի նկարիչ Արտեմիզիա Ջենտիլեսկին: 

1618 -ֆրանսիական թագուհուն «կախարդելու» մեղադրանքով մահապատժի է ենթարկվել կամերիստկա Մարի Մեդիչին։ 

1621 –ծնվել է ֆրանսիացի առակագիր, բանաստեղծ Ժան դը Լաֆոնտենը:

1686- ավստրիական զորքերն ազատագրել են 1541 թվականից թուրքերի տիրապետության տակ գտնվող Բուդա քաղաքը՝ ներկայիս Բուդապեշտը։ 

1709– տեղի է ունեցել Պոլտավայի ճակատամարտը, որը Հյուսիսային պատերազմի ամենամեծ ճակատամարտն է: 

1721 -վախճանվել է բրիտանացի վաճառական, Մադրասի գուբերնատոր Էլայհու Յեյլը՝ Յեյլի համալսարանի հիմնադիրը։ 

1777 -Վերմոնտը դարձել է ԱՄՆ-ի առաջին նահանգը, որը չեղարկել է ստրկությունը։ 

1796 -ԱՄՆ-ի պետքարտուղարությունը տվել է ԱՄՆ-ի քաղաքացու առաջին անձնագիրը։ 

1820 -ֆրանկֆուրտյան Սեյմն ընդունել է Վիենյան եզրափակիչ արձանագրությունը, որը լրացրել է Գերմանական միության Սահմանադրությունը և հաստատել գերմանական պետությունների ինքնիշխանությունը։ 

1838 -ծնվել է գերմանացի դիրիժաբլների նախագծող, գրաֆ Ֆերդինանդ ֆոն Ցեպելինը։

1853- ամերիկացի բանագնաց Մեթյու Փերրին ափ է իջնում Էբո ծովածոցում և պահանջում, որ Ճապոնիան վերացնի իր մեկուսացումը։

1920 - Արևել յան Աֆրիկա անգլիական գաղութը վերանվանվել է Քենիա։ 

1969 - Վիետնամական պատերազմի ընթացքում ամերիկյան զորքերը սկսել են դուրս բերվել երկրի հարավից։ 

1974 -ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեն հաստատել է Բայկալ-Ամուրյան մագիստրալի (ԲԱՄ) կառուցման նախագիծը։ 

1979 – հայտնաբերվեց Յուպիտերի ներքին արբանյակ Ադրաստեան:

1985– վախճանվել է ամերիկացի տնտեսագետ, Նոբել յան մրցանակի դափնեկիր Սայմոն Կուզնեցը:

1994 - Կիմ Ջոնգ Իլն իր հոր մահից հետո դարձել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ։ 

1994 –վախճանվել է 1946-94 թթ. Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Իր Սենը։ 

2011 -մեկնարկել է «Ատլանտիս» շաթլը, որը «Ատլանտիսի» վերջին թռիչքն է, որով ավարտվել է «Space Shuttle» տիեզերանավային համակարգերի շահագործումը։

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference