Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Շա­հույթ ստա­նա­լու մա­սին չեն մտա­ծում, այս տար­վա առու­մով որևէ հույս չու­նեն

ECONOMICS

Past.am

Գաղտ­նիք չէ, որ հա­մա­ճա­րա­կից առա­վել տու­ժած ոլորտ­նե­րի ցան­կում առա­ջին­նե­րից զբո­սաշր­ջու­թյունն է, որն իր հեր­թին ունի տար­բեր ճյու­ղեր: Հյու­րա­նոց­նե­րի ասո­ցի­ա­ցի­ա­յի խորհր­դի ան­դամ, «Թու­ֆեն­կյան» ըն­կե­րու­թյան գլխա­վոր տնօ­րեն Հա­կոբ Հա­կո­բյա­նի հետ զրույ­ցում անդ­րա­դար­ձել ենք այն խնդիր­նե­րին, որոնց առ­ջև են հյու­րա­նո­ցա­յին տնտե­սու­թյուն­նե­րը:

Մեր զրու­ցա­կի­ցը հյու­րա­նո­ցա­յին տնտե­սու­թյուն­նե­րի եր­կու տե­սակ առանձ­նաց­րեց. «Առա­ջի­նը Երև­ա­նի հյու­րա­նոց­ներն են, երկ­րոր­դը՝ մար­զե­րում գտնվող­նե­րը: Մար­զե­րում գտնվող հյու­րա­նոց­նե­րի վի­ճակն այ­սօր­վա դրու­թյամբ մի փոքր ավե­լի լավ է, քան Երև­ա­նում գտնվող հյու­րա­նոց­նե­րի­նը: Սա բա­ցատր­վում է ներ­քին տու­րիզ­մի որո­շա­կի պո­տեն­ցի­ա­լով՝ ամառ­վա ամիս­նե­րին Երև­ա­նից կամ մյուս քա­ղաք­նե­րից մեր քա­ղա­քա­ցի­նե­րի այ­ցե­րով:  Իհար­կե, ամեն դեպ­քում, չենք կա­րող իրա­վի­ճա­կը հա­մե­մա­տել ան­ցած տար­վա հետ: Մար­դիկ հի­մա փոր­ձում են տա­նից շատ դուրս չգալ, ան­ծա­նոթ վայ­րեր չգնալ: Ընդ­հա­նուր առ­մամբ, եթե հա­մե­մա­տենք ան­ցած տար­վա եկա­մուտ­նե­րի հետ, կա­րե­լի է ասել, որ այս պա­հի դրու­թյամբ ան­ցած տար­վա հա­մե­մատ հյու­րոց­նե­րը շուրջ 5 ան­գամ ավե­լի պա­կաս իրա­ցում ունեն: Խոս­քը մար­զե­րի հյու­րա­նոց­նե­րի մա­սին է: Երև­ա­նի հյու­րա­նոց­նե­րը շատ ավե­լի վատ վի­ճա­կում են: Հյու­րա­նոց­նե­րի մի մասն առայժմ փակ է: Որոշ հյու­րա­նոց­ներ, ամեն դեպ­քում, փոր­ձում են բա­ցել, աշ­խա­տա­կից­նե­րին աշ­խա­տան­քի կան­չել: Մի շարք հյու­րա­նոց­ներ, իհար­կե, չփակ­վե­ցին, բայց աշ­խա­տա­կազ­մի զգա­լի մա­սին աշ­խա­տան­քից ազա­տե­ցին: Հյու­րա­նոց­նե­րի մի մա­սը կա­րան­տի­նի սկզբնա­կան շրջա­նում պե­տու­թյան հետ մի քիչ աշ­խա­տեց, մաս­նակ­ցեց մե­կու­սաց­ման գոր­ծըն­թաց­նե­րին: Այս առու­մով որոշ չա­փով հնա­րա­վոր եղավ աշ­խա­տող­նե­րի մի մա­սին պա­հել, բայց հե­տո այդ գոր­ծըն­թացն էլ ավարտ­վեց: Կան հյու­րա­նոց­ներ, որոնք ընդ­հան­րա­պես ազա­տել են իրենց աշ­խա­տա­կից­նե­րին: Կան նաև այն­պի­սիք, որ­տեղ թե­պետ աշ­խա­տան­քի չեն գա­լիս, բայց սե­փա­կա­նա­տե­րե­րը աշ­խա­տա­վար­ձի որոշ չա­փով փոր­ձում են վճա­րել աշ­խա­տա­կից­նե­րին՝ հույս ունե­նա­լով, որ կվերսկ­սեն գոր­ծու­նե­ու­թյու­նը: Կան նաև հյու­րա­նոց­ներ, որոնք այս խմբե­րի, այս­պես ասած, մեջ­տե­ղում են. աշ­խա­տա­կից­նե­րի մի մա­սին ազա­տել են աշ­խա­տան­քից, մի մա­սի աշ­խա­տա­վար­ձը նվա­զեց­րել են: Տվյալ դեպ­քում ամեն ինչ կախ­ված է ֆի­նան­սա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից: Հստակ թիվ ասել չեմ կա­րող, բայց, այն, որ որոշ մար­դիկ կորց­րել են իրենց աշ­խա­տա­տե­ղը, քա­նի որ այն փակ­վել է, փաստ է, մնա­ցածն էլ ստա­նում են ավե­լի նվազ եկա­մուտ, ին­չը ևս փաստ է»:

Հա­կոբ Հա­կո­բյա­նը շեշ­տեց, որ, ընդ­հա­նուր առ­մամբ, բո­լո­րի մոտ սպա­սո­ղա­կան վի­ճակ է.

«Սպա­սում են, թե չվերթ­նե­րը երբ կբաց­վեն: Իհար­կե, պարզ է, որ ներգ­նա տու­րիզ­մը զրո­յա­կան մա­կար­դա­կում է: Մենք, առ­հա­սա­րակ, որևէ մեկս այս տար­վա առու­մով որևէ հույս չու­նենք»:

Ինչ վե­րա­բե­րում է գնա­յին փո­փո­խու­թյուն­նե­րին՝ Հ. Հա­կո­բյա­նը շեշ­տեց.

«Հյու­րա­նո­ցա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի գներն ան­ցած տար­վա հա­մե­մատ 20, 30 որոշ դեպ­քե­րում ան­գամ 50 տո­կո­սով են նվա­զել են: Խոս­քը հատ­կա­պես Երև­ա­նից դուրս գտնվող հյու­րա­նոց­նե­րի մա­սին է: Առ­հա­սա­րակ, հի­մա հյու­րա­նո­ցա­յին տնտե­սու­թյան մե­նեջ­մեն­թը չի մտա­ծում որևէ շա­հույթ ստա­նա­լու մա­սին: Հյու­րա­նո­ցա­յին տնտե­սու­թյուն­նե­րի մե­նեջ­մենթն այս պա­հին զբաղ­ված է զուտ մարդ­կանց աշ­խա­տա­վարձ տա­լու, կո­մու­նալ­նե­րը վճա­րե­լու հար­ցե­րով»:

Հաշ­վի առ­նե­լով, որ «Հյու­րա­նոց­նե­րի ասո­ցի­ա­ցի­ան» ավե­լի վաղ կա­ռա­վա­րու­թյա­նը առա­ջարկ­ներ էր ներ­կա­յաց­րել, Հ. Հա­կո­բյա­նի հետ զրույ­ցում անդ­րա­դար­ձանք նաև ստա­ցած ար­ձա­գանք­նե­րին:

«Մեր առա­ջար­կու­թյուն­նե­րը կա­րե­լի է եր­կու մա­սի բա­ժա­նել: Կար­ճա­ժամ­կետ առու­մով մեր առա­ջար­կու­թյուն­նե­րի մեջ եղել են մաս­նա­վո­րա­պես հար­կե­րից ազատ­վե­լու և ուղիղ սուբ­սի­դա­վոր­ման տար­բե­րակ­նե­րը: Այս առու­մով մի­այն շա­հու­թա­հար­կի կան­խավ­ճա­րի մա­սը կի­րառ­վեց: Ուղիղ սուբ­սի­դա­վո­րում չե­ղավ, թե­պետ տու­ժած ոլորտ­նե­րի աշ­խա­տող­նե­րը կա­րո­ղա­ցան աշ­խա­տա­վար­ձի չա­փով գու­մար ստա­նալ»,-ասաց նա՝ ընդգ­ծե­լով, որ խնդի­րը միջ­նա­ժամ­կետ կամ եր­կա­րա­ժամ­կետ կտրված­քով լու­ծում­նե­րի անհ­րաժ­շե­տու­թյան մեջ է:

«Մեկ կամ ան­գամ եր­կու տա­րում հնա­րա­վոր չէ հետ բե­րել այն, ին­չը ունե­ցել ենք, են­թադ­րենք, 2019 թվա­կա­նին: Իսկ թե վե­րա­կանգ­նու­մը որ­քան կտև­ի, դժվար է ասել: Որոշ փոր­ձա­գետ­նե­րի կար­ծի­քով՝ այն 2, 2,5 և ան­գամ 3 տա­րի կա­րող է տև­ել: Մենք ար­դեն 3-4 ամիս է՝ այս իրա­վի­ճա­կում ենք: Եթե մեկ ամիս կամ եր­կու ամիս հե­տո ավի­ա­ու­ղի­նե­րը վերսկ­սեն ավի­ա­փո­խադ­րում­նե­րը, մի­և­նույն է, այս տա­րի շատ բան փո­խելն անհ­նար է: Այն ազ­դե­ցու­թյու­նը, որը կա­րող էր թող­նել վի­րու­սը, ար­դեն թո­ղել է: Մենք հի­մա ավե­լի շատ պետք է ապա­գա­յի մա­սին մտա­ծենք»,-ասաց նա՝ հա­վե­լե­լով, որ հենց այս պատ­ճա­ռով էլ իրենց առա­ջարկ­նե­րից մե­կը ԱԱՀ դրույ­քա­չա­փի վե­րա­նայ­մանն էր վե­րա­բե­րում:

«Մեր առա­ջար­կի մեջ մտնում էր հյու­րա­նո­ցա­յին տնտե­սու­թյուն­նե­րի ԱԱՀ-ն նվա­զեց­նել առն­վազն երեք տա­րի ժամ­կե­տով, որ­պես­զի եր­կու-երեք տար­վա ըն­թաց­քում նո­րից ոտ­քի կանգ­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն ունե­նանք: Բայց այդ առա­ջար­կու­թյանն էլ է առայժմ անար­ձա­գանք: Հաս­կա­նա­լի է՝ պե­տու­թյու­նը ծրագ­րերն իրա­կա­նաց­նում է այն­քա­նով, որ­քա­նով կա­րո­ղա­նում է, բայց այն, որ տու­րիզ­մի ոլոր­տին մի քիչ ավե­լի հաս­ցե­ա­կան օգ­նու­թյուն է պետք, ակն­հայտ է»,-եզ­րա­փա­կեց Հ. Հա­կո­բյա­նը:

Ան­նա Բա­դա­լյան

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference