Yerevan, 09.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գազոնահնձիչ. ձիու, մարդու, ապա և շարժիչի ուժով

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խոսելով անթերի մշակված գազոնների մասին` շատ մարդիկ դրանք ասոցացնում են Անգլիայի հետ, չնայած լավ խնամված խոտ ունեցող առաջին մարգերը, որոնք ունեն «ճիշտ ձև», առաջինը հայտնվել են Ֆրանսիայում 18-րդ դարում: Գազոնները պուրակների, ճանապարհների եզրերին առանձնացված տարածքներ են, որտեղ դեկորատիվ նպատակներով ցանված է կարճ կտրված և խնամված սիզախոտ. ֆրանսերենից թարգմանաբար gazon նշանակում է «խոտ»: Այնուամենայնիվ, հենց Անգլիայում է ստեղծվել գազոնահնձիչների թանգարան: Այնտեղ կա նաև ակումբ, որտեղ հավաքվում են այդ տեխնիկայի սիրահարները: Անգլիայում անցկացվող տարբեր մրցույթների թվում կան նույնիսկ գազոնահնձիչների մրցավազքեր: 

Գազոնահնձիչների պատմությունը սկսվել է 19-րդ դարի 30-ական թվականներից: 1830 թվականի օգոստոսի 31-ին անգլիացի Էդվին Բեարդ Բադինգը արտոնագիր է ստացել գազոնահնձիչ ստեղծելու համար: Սկզբում Բադինգը մտածել և ստեղծել էր մի սարք, որը կարողանում էր գորգի մակերեսը հարթեցնել: 

Աշխատանքի ընթացքում նա հասկացել է, որ եթե այդ սարքը դրվի անիվների վրա, ապա այն կարող է օգտագործվել խոտը հավասարաչափ բարձրությամբ հնձելու համար: Ինժեներ Ջոն Ֆերրաբին է օգնել Բադինգին ստեղծել առաջին գազոնահնձիչը և սկսել մասսայական արտադրություն: Բադինգի գազոնահնձիչի ամենավաղ մոդելը կարելի է տեսնել Լոնդոնի գիտության թանգարանում, Բրիտանիայի «Միլթոն Քայնսի» թանգարանում և Ֆերրաբի և Բադինգի հայրենիքում՝ Ստրուդ քաղաքում գտնվող թանգարանում: 

Բոլոր առաջին գազոնահնձիչները պատրաստվել են չուգունից, դրանք իրենցից ներկայացրել են երկու պտտվող գլաններ, որոնցից առաջինի վրա սայրեր կար: 

Հետևի գլանից առջևի գլանին ռոտացիան փոխանցվել է չուգունե ատամնանիվների միջոցով: Բադինգը և Ֆերրաբին թույլ են տվել բոլոր նրանց, ովքեր ստացել են արտոնագիր, արտադրել գազոնահնձիչների իրենց պատճենները: Մեծ հաջողության է հասել Անգլիայի Իպսվիչ քաղաքի Ransomes ընկերությունը, որը 1832 թվականից սկսել է գազոնահնձիչներ արտադրել: 

Այդ ժամանակվանից մինչ օրս այս ընկերությունը այգեգործական սարքավորումների ամենահայտնի արտադրողներից մեկն է: Առաջին գազոնահնձիչները աշխատել են ձիաուժով: 1870 թվականին ամերիկացի Էլվուդ Մաք Գերը մի այնպիսի գազոնահնձիչ է ստեղծել, որն արդեն նախատեսված է եղել մարդկային ուժով օգտագործելու համար: 1890 թվականին հայտնվել են շարժիչային գազոնահնձիչները, որոնք արդեն աշխատել են բենզինի կամ գոլորշու շարժիչով: 

Սկզբում շատ տարածված են եղել շոգեշարժիչային գազոնահնձիչները, բայց շուտով սպառողների համար պարզ է դարձել, որ դրանք ավելի շատ ժամանակ են պահանջում աշխատանքների նախապատրաստման համար, քան բուն հնձելու գործընթացն է: Իսկ արդեն 1900 թվականին բենզինով աշխատող սարքերը դարձել են գերակշռող: 

1920-30-ական թվականներից սկսել են արտադրել էլեկտրական գազոնահնձիչներ, բայց դրանք պահանջված են դարձել շատ ավելի ուշ: Գազոնահնձիչների զարգացման պատմության մեջ հսկայական քայլ է կատարվել 1950 թվականին, քանի որ այդ թվականից այգեգործության այդ սարքավորումը դարձել է բավականին հուսալի և էժան: Հետագայում դրանք էլ ավելի են էժանացել շնորհիվ 1960-ականներին արտադրության մեջ պլաստմասսայի օգտագործման: 

 

Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from Artsakh