Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


«Ձև­ա­կան, հրա­տապ ու մա­կե­րե­սա­յին գոր­ծըն­թաց­ներ են տե­ղի ունե­նում՝ իրենց քա­ղա­քա­կան նպա­տա­կին օր առաջ հաս­նե­լու հա­մար»

INTERVIEW

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի հետ զրույցում անդրադարձել ենք ՍԴ-ի շուրջ ծավալվող գործընթացներին, խոսել նաև նախագահի ինստիտուտի ու որոշ զարգացումներից բխող հնարավոր հետևանքների մասին:

«Շրջանցվեցին բացահայտ սահմանադրական կարգավորումներ, խախտվեցին ընթացակարգեր»

«Այդ գործընթացները մոտ երկու տարի է՝ շարունակվում են: Այդ ամենի նախասկզբից մի քանի ամիս անց պարզ դարձավ, որ նպատակն առավելապես քաղաքական է, և իրավական գործիքակազմ է կիրառվում քաղաքական խնդիրներ լուծելու համար:

 Իշխող խմբակցության բազմաթիվ ներկայացուցիչներ, դրսևորելով ազնվություն, բազմիցս հայտարարել են, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված խնդիրն իրենց համար քաղաքական է, և այստեղ է, որ իրավաբանական համայնքը լրջագույն խնդիրներ է տեսնում: 

Առհասարակ, իրավական պետության մեջ քաղաքական նպատակահարմարությունը և խմբային շահերը ստորադասված են իրավական պետության սկզբունքներին, իրավական ընթացակարգերն օգտագործվում են ոչ թե խմբային, քաղաքական խնդիրներ լուծելու, այլ ճիշտ նպատակի համար: 

ՍԴ-ի շուրջ զարգացումներով ականատես եղանք, որ թե՛ հանրաքվեի ինստիտուտը, թե՛ քրեական հետապնդումները և թե՛ օրենսդրական փոփոխությունները չարաշահվեցին, ինչպես նաև շրջանցվեցին բացահայտ սահմանադրական կարգավորումներ, քվեարկության ընթացակարգեր ևս խախտվեցին: 

Ընդ որում, դրանք կատարվեցին կոպիտ և ակնառու ճանապարհով: Եվ նշված մեծ համապետական շահերը ստորադասվեցին, որպեսզի ունենան ոչ լեգիտիմ ակտ, որը կարձանագրի, որ իրական դատավորներն այլևս գործող չեն, իսկ դատական կազմի փոփոխությանը հասնելու ճանապարհով իշխող խմբակցությունն իրեն հաճո թեկնածուներ կունենա: 

Ի դեպ, նրանց չի հետաքրքրում, թե այդ անձինք ինչպիսի փորձառություն, բարոյական հատկանիշներ ու ինչ գաղափարներ են կրում: Պարզապես, որպես համախոհ, նրանց ՍԴ-ում տեսնելու և նրանց միջոցով թելադրված և պատվիրված սահմանադրական արդարադատություն ունենալու ցանկություն կա»,-ասաց Ս. Սահակյանը:

«Խախտումներն ավելի են խտանում իրենց գուներանգներով»

Սիրանուշ Սահակյանի խոսքով, սահմանագիծը հատեցինք այն ժամանակ, երբ ՍԴ-ն շրջանցելով՝ հանրաքվե նշանակվեց, և այդ գործողությունը համարժեք պատասխանը չստացավ միջազգային հանրության կողմից. 

«Թեև արձագանքներ եղան, բայց դրանք շատ մեղմ ու անհամաչափ էին իրավական պետության կորսված արժեքների համեմատությամբ: 

Այդ արձագանքի պակասը կամ ոչ ուժգին լինելը թույլ տվեց, որ իշխող ուժը երկարացնի իր ձեռքերը: Նախորդ գործընթացում ընթացակարգային խախտումներ եղան, բայց գոնե որոշման կայացումը վերապահվեց, այսպես կոչված, ժողովրդաիշխանությանը, ամեն ինչ այդ շղարշի ներքո դասավորվեց: 

Բայց հետո մենք տեսանք նույնաբնույթ կոպիտ խախտումներ, երբ որոշումն արդեն ստանձնեց մեկ խմբակցությունը: Այդ որոշումն անգամ խորհրդարանի որոշում չէ, քանի որ քվեարկությանը մասնակից չդարձան խորհրդարանական քաղաքական ուժերը: 

Եվ մենք ունեցանք մի պատկեր, ըստ որի՝ իշխող խմբակցությունն իր պատգամավորների միջոցով կարողանում է լուծել դատավորների փոփոխելիության հարցն այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, ամրագրված է, որ դատավորներին առնչվող հարցերը կարող են փոփոխվել բացառապես հանրաքվեի մասով: 

Այս խախտումներն ավելի են խտանում իրենց գուներանգներով, բայց իրավական պետության կործանման տեսանկյունից ինձ համար սահմանագիծը ապօրինի հանրաքվեի նշանակումը, ապօրինի հանրաքվեի ապօրինի չեղարկումը և, ինչու ոչ, արդեն օրենսդրական գործընթացներում դատավորների վաղաժամ լիազորությունների դադարեցումն էր: 

Այս ամենից հետո ՀՀ-ում իրավական անվտանգության լրջագույն խնդիրներ կան. վստահ եմ, որ մենք անդառնալի վտանգներ ենք ունենալու: 

Վտանգված են ոչ միայն որոշ խումբ պաշտոնատար անձանց կայունությունը, ինստիտուտի անկախությունը, այլև տարաբնույթ ոլորտներում արդարադատություն հայցող քաղաքացիների իրավունքները, և, վերջիվերջո, համընդհանուր շահը»:

«Հակաժողովրդավարական և հակաիրավական բնույթը մատնացույց են անելու»

Մեր զրուցակցի դիտարկմամբ, եթե անգամ միջազգային հանրությունը որոշակի քաղաքական գործընթացներով պայմանավորված լռի, այնուամենայնիվ, նրանք ևս սահմաններ ունեն, որի վկայությունը Վենետիկի հանձնաժողովի արձագանքում տեղ գտած ձևակերպումներն էին. «Որքան էլ հանձնաժողովը հակված էր Հայաստանի իշխանություններին հաճո դիրքորոշումներ ունենալ, կային կարմիր գծեր, որ հանձնաժողովը չէր հատել: Այսինքն, մի կողմից սեփական վարկանիշը պահելու խնդիր կա, և որքան էլ Հայաստանի իշխանությունների հետ գործարքներ կնքեն, գծերը չեն հատելու: 

Բայց մյուս կողմից՝ միջազգային հանրությունը շատ լավ փաստաթղթավորում է այդ հակաիրավական գործողությունները: Եվ գլոբալ՝ արտաքին քաղաքական հարցերում, որտեղ իրենք ևս դերակատարներ կլինեն, կունենան շահեր, Հայաստանի ազգային շահերն էականորեն վտանգված են լինելու: 

Միգուցե ներքաղաքական բախումներում այս խաղաքարտերը դեռ չեն օգտագործում միջազգային գործընկերները, բայց բազում արտաքին քաղաքական հարցերում Հայաստանին մատնացույց են անելու, ցույց են տալու իր հակաժողովրդավարական և հակաիրավական բնույթը»: Նա չբացառեց, որ սա հակահայկական որոշումների հիմք կարող է դառնալ:

Միջազգային որոշ արձագանքների շուրջ իշխանության ներկայացուցիչների մեկնաբանությունները Ս. Սահակյանը ձախողված փորձեր է համարում: «Առհասարակ միջազգային գործընկերները իրենց ստանդարտներն ունեն, որոնցով գնահատում են երևույթները: Այն դեպքերը, որոնց մենք ականատես եղանք, ցավոք, սահմանային չէին, և դրանց առումով մենք չէինք կարող պարզապես իրավական վիճաբանության տիրույթում գտնվել: Դրանք ակնառու, բացահայտ խախտումներ էին, որոնց պարագայում երկրորդ կարծիք գոյություն ունենալ չի կարող: 

Բայց, հաշվի առնելով իշխանությունների բազում մանիպուլ յացիաներ կատարելու ձգտումները, Վենետիկի հանձնաժողովն այդ ռիսկը, կարծես թե, չեզոքացրեց. իր կարծիքում վերջին պահին ավելացրեց 82-րդ կետը և ուղիղ նշեց, որ այն փոփոխությունները, որոնք այդ պահին քննարկվում էին խորհրդարանում, չեն համապատասխանում հանձնաժողովի հանձնարարականներին: 

Այսինքն, հանձնաժողովը կանխատեսեց, որ իր տված մի շարք գնահատականներ կփորձեն միակողմանի, հօգուտ իշխող խմբակցության շահերի մեկնաբանել և ըստ դրա նման գնահատական տվեց: Դրանից հետո ինչ մեկնաբանություն էլ փորձի տալ իշխող խմբակցությունը, հասկանալի է, որ այն արժանահավատ չէ և ողջամիտ մարդկանց շրջանակում վստահելիություն չի կարող ներշնչել»,-շեշտեց մեր զրուցակիցը:

«Կասկածելի լեգիտիմություն՝ ընթացակարգերի տեսանկյունից»

Անդրադառնալով գործընթացների, օրենսդրական նախաձեռնությունների շուտափույթ բնույթին՝ նա նշեց, որ դա վկայում է ընթացակարգերի արդարացիության և հիմնավորվածության բացակայության մասին: 

Օրենսդրական մակարդակում ընդունվող ցանկացած որոշման, լուծման հիմքում, ըստ նրա, երկու չափանիշ կա. «Մեկն ընթացակարգային օրինականությունը և հիմնավորվածությունն է, մյուսը բովանդակայինը:

 Կարող ենք ունենալ բովանդակային առումով պատշաճ նախաձեռնություն, բայց կարող ենք կասկածի տակ դնել լեգիտիմությունը՝ ընթացակարգերի տեսանկյունից: Միջազգային ստանդարտները պահանջում են, որ նշված երկու չափանիշներն էլ բավարարվեն. այսինքն, բովանդակային տեսանկյունից ցանկացած լուծում համահունչ պետք է լինի միջազգային պարտավորություններին ու մարդու իրավունքների հանձնառություններին: 

Մյուս կողմից՝ ընթացակարգերում պետք է լինի մասնակցայնություն, կոնսենսուս այլ քաղաքական ուժերի հետ, ամբողջական քննարկումներ, որին կհաջորդի քվեարկություն, որտեղ յուրաքանչյուր պատգամավոր ոչ թե բացառապես կուսակցական հանձնարարականների հիման վրա, այլ իր ներքին համոզմունքներին համահունչ կքվեարկի: 

Բայց քանի որ մենք պատվերով գործընթացների ականատեսն ենք, հասկանալի է, որ գործընթացներն իրականացնելիս չէին կարող անգամ պահպանել ընթացակարգային արդարացիությունն ու հիմնավորվածությունը: 

Դրա համար ընդամենը ձևական, հրատապ ու մակերեսային գործընթացներ են տեղի ունենում՝ իրենց քաղաքական նպատակին օր առաջ հասնելու համար»:

«ԱԺ-ին կամ կառավարությանը սպասարկող նախագահի ինստիտուտ տեսանք»

Այս համատեքստում խոսելով նախագահի ինստիտուտի և դերի մասին՝ Սիրանուշ Սահակյանը նկատեց. «Առհասարակ, նախագահը պետք է արբիտրի դեր ունենար, և այդ արբիտրի դերը մեծամասամբ իրացվելու էր Սահմանադրության նկատմամբ հսկողություն իրականացնելու և տարբեր ինստիտուտների փոխազդեցության բալանսը պահպանելու միջոցով: Եթե նախագահն իրականում հավատարիմ մնար այդ ինստիտուտի առաքելությանը, ապա նա կկարողանար այս մեծամասշտաբ ապօրինություններին որպես հակակշիռ ծառայել: 

Բայց մենք անգամ դեռ ավելի վաղ փուլերում հասկացանք հետևյալը. նախագահի հետագա պաշտոնավարման վրա ազդեցություն ունեցող ԱԺ-ն ի սկզբանե վատ էր տրամադրված նախագահի անձի նկատմամբ՝ պայմանավորված նաև իր քաղաքացիության և պահանջներին չբավարարելու վերաբերյալ ենթադրյալ պնդումներով: 

Բայց, չգիտես ինչու, կարճ օրերի ընթացքում այդ քննարկումները ստվերային գործընթացների ընթացքում փակվեցին, որից հետո արդեն ոչ թե ինքնուրույն արբիտր, այլ ԱԺ-ին կամ կառավարությանը սպասարկող նախագահի ինստիտուտ տեսանք: Այս պայմաններում հասկանալի է, որ նախագահը, որպես ինքնուրույն դերակատար, Հայաստանի իրավաքաղաքական համակարգում այլևս որևէ դեր չունի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME