Առանց Մոսկվայի թույլտվության Թուրքիան չի կարող S-400-ները վերավաճառել մեկ այլ երկրի
INTERNATIONAL NEWSԹուրքիան իրավունք չունի առանց Մոսկվայի թույլտվության մեկ այլ երկրի վաճառել Ռուսաստանից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը։
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի խոսնակ Մարիա Վորոբյովան։
Նախօրեին ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Թյունը Անկարայի հետ տարաձայնությունները վերացնելու համար Վաշինգտոնին առաջարկել էր գնել Թուրքիային վաճառված ռուսական ՀՕՊ համակարգերը։
«Առանց պաշտոնական Մոսկվայի թույլտվության այդ համակարգի վերավաճառքը երրորդ երկրին անհնար է»։
Հիշեցնենք, որ 2017թ․ ռուս-թուրքական գործարքը թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ խնդիրներ է առաջացրել։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



