Մաունտինբորդ. բարդ տեղանքով էքստրեմալ սահքի մարզաձև
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՄաունտիբորդ անունից անմիջապես կարելի է կռահել, որ այն էքստրեմալ սպորտաձև է: Մաունտիբորդը սնոուբորդի և սենբորդինգի հետ միասին իրենից ներկայացնում է սահք տախտակի վրա: Միայն թե մաուտինբորդիստները սահում են ոչ թե ձյունով ծածկված գագաթներով և ավազաբլուրներով, այլ տարվա տաք եղանակներին լեռների լանջերով:
Մի խոսքով՝ այդ մարզաձևը կարելի է անվանել սնոուբորդի ամառային այլընտրանք: 1992 թվականին Միացյալ Նահանգների էքստրեմալ սպորտաձևերի երկու սիրահար Պատրիկ Մակկոնելն ու Ջեյսոն Լին ստեղծել են ամռանը լեռնալանջերով սահելու իրենց առաջին տախտակը:
Արտաքուստ այն նման է եղել սնոուբորդին, բայց ունեցել է նաև 0,2-0,25 մ տրամագծով բավականին մեծ անիվներ: Դրանք տախտակին ամրացվել են կախոցի վրա, որն էլ մեղմացրել է լեռան լանջի անհարթությունները և փոսերը հաղթահարելու ժամանակ առաջացած ցնցումները: Մաունտիբորդի սահքի տեխնիկան սկեյտբորդի և սնոուբորդի սահքի միջև ինչ-որ միջին դիրք է զբաղեցնում:
Էքստրիմի որոշ սիրահարներ մաունտիբորդը անգամ օգտագործում են ասֆալտին սահելու, իսկ որոշներն էլ՝ սառույցի վրա սահելու համար (մաունտիբորդի այս տեսակը կոչվում է լեդկայտինգ): Ընդհանրապես, մաունտիբորդ մարզաձևը բազմաթիվ տեսակներ ունի: Թվարկենք դրանցից մի քանիսը:
Ամենատարածվածը ֆրիսթայլն է («ազատ ոճ»), որը ենթադրում է տարբեր դժվարության մակարդակների թռիչքների և հնարքների իրականացում: Խորդուբորդ տարածքով սահելը կոչվում է ֆրիրայդ, իսկ լեռներից ներքև իջնելը՝ դաունհիլլ: Բոդերկրոսսը ենթադրում է արագասահք՝ խոչընդոտներով ճանապարհով:
Այս դեպքում մրցմանը մասնակցում է չորս մաունտիբորդիստ: Մասնակիցների նույն թիվն է ենթադրում ֆրիկրոսսը՝ արագասահք հնարքներ կատարելով: Ասֆալտապատ շրջադարձերով ճանապարհով իջնելը կոչվում է կարվինգ:
Էքստրեմալ սահքը եզրագծերով և հենաբռնակներով կոչվում է ջիբբինգ, իսկ թռիչքը տրամպլինից՝ ստոուպսայլ:
Այս բոլոր տարատեսակներից շատերի մրցույթներ են անցկացվում, ինչը, անկասկած, վկայում է մաունտիբորդի տարածվածության մասին, բայց դա ամենուր չէ: Այս սպորտաձևը հիմնականում տարածված է եվրոպացիների և ամերիկացիների մոտ:
Մաունտիբորդի աշխարհի առաջին առաջնությունը տեղի է ունեցել Անգլիայում 2004 թվականին, որին մասնակցել են մարզիկներ ամբողջ աշխարհից: Ներկայումս աշխարհի առաջնություններ անց են կացվում ամեն տարի է և նկատելի է մաունտիբորդի աստիճանական մասսայականացումը ամբողջ աշխարհում:




















































