Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Ար­հես­տա­կան ճգնա­ժամ հո­րի­նե­ցին ՍԴ-ի շուրջ, սա­կայն հա­սան... իրա­կան ճգնա­ժա­մի

ANALYSIS

Հայաստանի կառավարման համակարգում ակտիվ տեղաշարժեր են տեղի ունենում։ Խոսքը մասնավորապես վերաբերում է իշխանության օրենսդիր, դատական և գործադիր թևերի միջև փոխհարաբերություններին։ Ժողովրդավարական համակարգի համար հիմնաքարային նշանակություն ունեցող՝ իշխանության ճյուղերի տարանջատման և անկախության սկզբունքը մեզանում չի գործում ըստ նշանակության

Խնդիրն այն է, որ իշխանության բևեռացման գործընթաց է տեղի ունենում։ Իշխող քաղաքական ուժը վերահսկողություն ունի օրենսդիր և գործադիր իշխանության ճյուղերում, սակայն դատական իշխանությունը տևական ժամանակ պահպանում է իր անկախությունը։ Եվ քանի որ առկա իշխանական համակարգի կոնյուկտուրայից ելնելով՝ դատական իշխանությունը կարող է լավագույն ձևով իրականացնել փոխզսպումների և հակակշիռների ապահովման գործընթացը, այդ իսկ պատճառով էլ հենց իշխանության այս թևը հայտնվեց իշխող քաղաքական ուժի թիրախում։

Այստեղ հարցն այն է, որ դատական իշխանությունը՝ ի դեմս Սահմանադրական դատարանի, կարող է դիտարկել իշխանությունների նախաձեռնությունների և գործողությունների՝ Սահմանադրությանը համապատասխան լինելու հարցը։ Եվ եթե ՍԴ-ն անկախ է գործում, ապա նրա կայացրած որոշումները հաճախ կարող են նաև դեմ լինել իշխանությունների քաղաքական շահերին։

Դրա համար էլ իշխող քաղաքական ուժը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, որոշեց, որ պետք է ՍԴ-ն վերակազմավորել, փոխել դատավորների կազմը։ Սակայն հենց այնպես չէին կարող դա անել, դրա համար պետք էին անհրաժեշտ «հիմնավորումներ»։ Այդ նպատակով իշխանությունները հորինեցին այն տեսությունը, թե ՍԴ-ում առկա է ճգնաժամ, երբ այդ կառույցը բնականոն ձևով շարունակում էր աշխատել։

Եվ զարմանալին այն է, որ իրենց պաշտոնավարման սկզբում իշխանություններն աշխատում էին ՍԴ-ի հետ, և որևէ խնդիր չկար, սակայն ինչ-որ մի պահից այդ կառույցում սկսվեց անհասկանալի ճգնաժամ հորինվել։ 

Այսինքն, ոչ էլ «ինչ-որ» պահից, այլ մեկ տարուց ավելի աշխատանքի չգնացող, բարձր աշխատավարձ ստացող, իրեն ժամանակին ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանի «ի հայտ գալուց» սկսած: Պարզ է, որ ՍԴ-ի ճգնաժամի շուրջ խոսակցություններն ընդամենը քաղաքական հաշվարկների արդյունք էին։

Սակայն եթե իշխանությունները ՍԴ-ի շուրջ արհեստական ճգնաժամ են հորինել, պետք է ունենան նաև դրա հանգուցալուծման ուղիները։ 

ՍԴ դատավորների հեռացման հարցը նախ փորձ արվեց լուծել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի միջոցով, ապա երբ պարզ դարձավ, որ հանրաքվեի հետաձգումը կարող է պայմաններ ստեղծել, որ սահմանադրական փոփոխությունները չանցնեն, իշխանություններն անցան այն օրենսդրական նախաձեռնության տեսքով ԱԺ-ի կողմից արագ ռեժիմով անցկացնելու տարբերակին՝ ՍԴ չդիմելով, ինչը նախատեսված է Սահմանադրությամբ, նախագահի ստորագրման ինստիտուտը վերացնելով, ընդ որում, նույն նախագահի «բարձր հովանու» ներքո, հետո գնացքի հետևից վազելով՝ ՍԴ մասին օրենքում փոփոխություններ անելով: 

Մի խոսքով՝ քափուքրտինք մտած՝ չնայելով օրենքներին ու սահմանադրական ընթացակարգերին:

ՍԴ «հեռացված» դատավորներն արդեն հայտարարել են իրենց իրավունքները պաշտպանելու մասին, ընդհուպ՝ ՄԻԵԴ-ի միջոցով: Արդյունքում, իշխանությունները ստացան մի վիճակ, որ այսուհետ ինչ շարունակություն էլ ունենան գործընթացները, միևնույն է, ՍԴ-ն լեգիտիմության խնդիր է ունենալու:

 Մյուս կողմից՝ հանրության մեջ կա հիմնավոր կասկած, որ Սահմանադրական դատարանը կորցնելու է իր ֆունկցիոնալ դերակատարությունը՝ դառնալով իշխանության կցորդը։

Իշխանություններն ըստ էության արհեստական ճգնաժամ հորինեցին ՍԴ-ի շուրջ, սակայն իրական ճգնաժամային «հանգուցալուծման հասան»։ Կասկած չկա, որ այս գործընթացը իր բացասական հետքը կթողնի պետական, առավել ևս՝ դատական համակարգի գործունեության վրա, սակայն գլխավոր հարցն այն է, թե ե՞րբ ու ի՞նչ գնով կհաջողվի կարգավորել խախտված հիմքերը, կամ, ինչպես բազմաթիվ իրավաբաններ են գնահատում, վերականգնել սահմանադրական կարգը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation