Լուսանկար․ Վարչապետի աշխատակազմի օրինախախատ ղեկավարը․ Փաշինյանական պադավատապետություն
SOCIETYԲերված լուսանկարներում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին սպասարկող ծառայողական մեքենաներն են, խախտումով կայանված նրան պատկանող ակումբի մոտ, այն ակումբի, որտեղ, վերջին օրերում մամուլում հայտնված հրապարակումների համաձայն, ՀԴՄ կտրոն չեն տալիս։
Ուշագրավ է այն, որ մեքենաները, որոնք պետության սեփականությունն են, կայանված են Աղաջանյանի ակումբի մոտ աշխատանքային ժամից դուրս։ Այսինքն, Էդուարդ Աղաջանյանը պետության հաշվին բենզին է օգտագործում աշխատանքային ժամից դուրս մեքենաները օգտագործելով իր անձնական կարիքների համար։ Ու սա այն կառավարության աշխատակազմն է, որի ղեկավար Նիկոլ Փաշինյանը ժամանակին ամենասուր քննադատության թիրախում էր պահում պադատավատասերներին ու համարում, որ երկիրը վերածվել է պադավատապետության։


1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



