ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
SOCIETYՀՀ տարածքում դեկտեմբերի 5-ի ժամը 09.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Տիգրանաշեն-Երասխ ավտոճանապարհները:
Լոռու և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին, Երևան-Սևան ավտոճանապարհի 22-24 կմ-ին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՃԱՆՇԻՆ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



