Yerevan, 04.September.2026,
00
:
00
BREAKING


Վերադարձա, թե չէ՝ նոր առաջարկ ստացա, փաստորեն դեռ չեն մոռացել ինձ. Գնել Սարգսյանը՝ Հայաստան վերադառնալու, նոր կերպարի և ընտանիքի մասին

LIFE

Aysor.am-ը գրում է.

Aysor.am-ի զրուցակիցը դերասան Գնել Սարգսյանն է, ում հեռուստադիտողն առավել ծանոթ է իր սերիալային կերպարներից: Դերասանը վերջին տարիներին ապրում ու ստեղծագործում էր Հայաստանից դուրս, սակայն ամանորյա տոներն ընտանիքի հետ անցկացնելու նպատակով օրեր առաջ վերադարձավ Երևան… եվ, արդեն իսկ աշխատանքային եռուզեռի մեջ է. նոր առաջարկ, նոր սերիալ, նոր կերպար:

-Գնել, ընդամենը 4 օր է, որ Հայաստանւմ եք, բայց արդեն գործնական առաջարկներ ունեք, այո՞:

-Այո, վերադարձա, թե չէ՝ նոր առաջարկ ստացա, փաստորեն դեռ չեն մոռացել ինձ: Բայց չեմ կարող փակագծերը բացել, քանի որ իմ պրեյեկտը չէ: Նոր եմ սցենարին ծանոթանում, պետք է հանդիպենք ռեժիսորի հետ՝ կերպարը ճիշտ հասկանալու, ընբռնելու համար: Ուզում ենք ավելի պրոֆեսիոնալ մակարդակի ներկայանանք, որովհետև, ինքներդ էլ գիտեք, թե սերիալներն ինչ մակարդակի են մեծամասամբ: Թեև, ես միշտ փորձել եմ իմ գործում առավելագույնն անել, սանդղակը բարձրացնել: Տեսնենք, այս անգամ որքանով կստացվի: Ամեն դեպքում, նոր սերիալի ստեղծագործական կազմից մի քանիսին արդեն հանդիպել եմ, բավական հետաքրքիր մարդիկ են ընդգրկված: Շատերի ձեռագրին եմ ծանոթ ու հավանում եմ:

-Քանի որ սցենարին քիչ թե շատ ծանոթ եք՝ այս անգամ դրակա՞ն, թե՞ բացասական կերպարում եք ներկայանալու:

-Առայժմ դրական է երևում, այ այսպես լավ նորություն կա իմ կյանքում (ծիծաղում է): Նույնիսկ Ռուսաստանում, երբ աշխատում էի ռուսական մասնավոր թատրոնների հետ, նորից բացասական կերպարներ էին ինձ վստահում: Այնտեղի ռեժիսորների հետ միշտ ծիծաղում էինք այդ փաստի վրա, իրենք էլ գիտեին, թե կերպարային առումով ինչ «ճակատագիր» ունեմ… բԲյց իմ վատ ռուսերենով սովորում, աշխատում, չարչարվում էի ու ամեն ինչ «քաշում» իմ կողմ: Չէ՞ որ մեր հայկական դերասանական դպրոցը բավականին լավ վիճակում է ու արժանի կադրեր է տալիս:

-Հավանաբար, նորից առանցքային կերպարում եք լինելու:

-Իհարկե:

-Քանի որ սերիալային առաջարկն ընդունել եք, կարելի է եզրակացնել, որ երկարաժամկետ եք Հայաստան վերադարձել:

-Դոնի Ռոստովն այնքան էլ հեռու չի, գնալ-գալու համար հարմար է: Դե, այդ կես կամ մեկ տարին էլ ճանապարհների վրա կանցկացնեմ (ժպտում է):

-Այնտեղ ինչո՞վ եք զբաղվում:

-Հայկական թատրոն եմ ստեղծում: Նաև մեկ այլ հայկական թատրոն կա այնտեղ, որի ռեժիսորը տարիքով բավական մեծ է: Փորձեցի օգնել՝ ինչով, որ կարող եմ, ու կշարունակեմ դեռ երկար օգնել, քանի որ ինձ է վստահում և ես էլ ուրախ եմ, որ կարող եմ նպաստել թատրոնի զարգացմանը… Նաև, ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տեսահոլովակ նկարահանեցինք: Մոնտաժային աշխատանքը կիսատ է մնացել, պետք է այս ընթացքում գնամ, որ ավարտին հասցնենք ու կարողանանք պրեմիերա անել… Հայ համայնքի հետ որոշակի ծրագրեր ունեինք: Բայց, քանի որ երկու ձմեռ այնտեղ եմ անցկացրել, որոշեցի այս ձմեռ Հայաստան գալ. ծնողներս այստեղ են, ընտանիքս վերադարձել էր Հայաստան: Թե որքան կմնամ Հայաստանում՝ չգիտեմ, ժամանակը ցույց կտա:

-Ձեր կինը, տղան Ձեզ հետ էին, ի՞նչն էր պատճառը, որ ավելի շուտ որոշեցին ետ վերադառնալ Հայաստան:

-Կինս այնքան էլ սովոր չէր միանգամից տեղափոխության, իրենց շուտ ուղարկեցի, քանի որ կարոտում էին: Այնքան էլ հեռու չի իմ տեղը, գնում-գալիս ենք (ժպտում է):

-Այդ ճանապարհն ավտոմեքենայո՞վ եք հաղթահարում:

-Ոչ, ինքնաթիռով:

-Այնտեղ Ձեր սեփական բնակարանն ունե՞ք:

-Ոչ, սեփական բնակարան չունեմ, ապրում եմ վարձակալության հիմունքներով: Բայց ասեմ, որ շատ ընկերներ, բարեկամներ ունեմ, որ նեղանում են, ասում՝ մնա մեր տանը: Կարող էի ոչ մի դժվարություն չունենալ: Բայց որոշեցի տուն վարձել, քանի որ ընտանիքիս հետ էի լինելու: Չեմ ցանկանում որևէ մեկին նեղություն տալ:

-Երբ մեկնեք, Ձեր ընտանիքին է՞լ եք տանելու Ձեզ հետ:

-Իհարկե, տղաս մեծանում է, արդեն 4 տարեկան է: Մեր ընտանիքի , երեխայի կայացման գործում շատ կարևոր է, որ մենք միասին լինենք:

-Ինչո՞վ է զբաղվում Ձեր կինը:

-Ռուսերենի և անգլերենի մասնագետ է, դասախոսում է լեզվի կենտրոնում: Բայց մտածում եմ իր համար այդ ուղղությամբ բիզնես ձեռնարկել: Նա, իսկապես, շատ լավ մասնագետ է: Չկարծեք, թե այդպես եմ ասում, քանի որ իմ կինն է: Ռուսաստանում էլ իրենց երեխաներին վստահում էին, գիտեին, որ լավ է տիրապետում իր գործին… Եվ հոտո, գիտեք, ես ընդհանրապես միջակություններ չեմ սիրում: Պետք է լինի կամ շատ լավը, կամ՝ վատը: Պատրաստ եմ վատը սիրել, ընդունել, բայց ոչ երբեք միջակությունը:

-Գնել, շա՞տ է փոխվել Ձեր բացակայության ընթացքում Երևանը:

-Միգուցե տրամադրության մասով, բայց ոչ տեսքով…Նկատել եմ, այս օրերին բոլորը սահմանադրության հարցն են քննարկում, անգամ խանութներում. երեկ խանութ մտա գնումներ կատարելու, բայց վաճառողը տեղում չէր: Ձայն տվեցի, սենյակից դուրս եկավ: Հարցնում եմ՝ շատ եք հա՞ վստահում Ձեր հաճախորդներին, որ այսպես հանգիստ թողել-գնացել եք: Ասաց. «Այո, մինչև դեկտեմերի 6-ը վստահելի են, դրանից հետո՝ դժվար թե» (ծիծաղում է):

-Մասնակցելո՞ւ եք դեկտեմբերի 6-ի ընտրությանը:

-Ես միշտ եմ մասնակցել ընտրություններին, երբեք չեմ բացակայել: Իհարկե, այս անգամ էլ կգնամ, ուղղակ պետք է այս երկու օրվա մեջ շատ արագ հասկանամ՝ այո՞, թե՞ ոչ: Սա լուրջ հարց է, ամեն մի քաղաքացի իր լուման է ներդնում այն որոշման մեջ, որը մի ամբողջ ազգի, երկրի ճակատագիր է տնօրինում:

-Որքան նկատեցի այս օրերի ընթացքում՝ Ձեր ընկերներն անընդհատ «գողանում» են Ձեզ: Նույնիսկ հեռախոսով զրուցելու ժամանակ չեք ունենում:

-Այո, ինչ եկել եմ, անընդհատ ընկերներիս հետ եմ անցկացնում, դեռ բոլորին չեմ տեսել: Ներկա պահին էլ դրսում ինձ են սպասում:

-Ովքե՞ր են Ձեր ընկերները, դերասաննե՞ր են:

-Պատկերացրեք, որ մեծ մասը դերասան չեն, իմ մասնագիտության մեջ բավականին քիչ ընկերներ ունեմ: Ունեմ շատ սիրված, իմ կողմից շատ հարգված կոլեգաներ…  Ես ընկեր բառին շատ լուրջ եմ վերաբերում, քանի որ ընկերն ինձ համար շատ կարևոր երևույթ է:

-Երբ «Շանթ» հեռուստաընկերության հետ որոշակի կոնֆլիկտներ առաջացան, դուք Սարգիս Գրիգորյանի հետ նույն՝ «Անծանոթը» սերիալում էիք խաղում: «Շանթի» հետ կոնֆլիկտին չեմ ուզում անդրադառնալ՝ անցած-գնացած, շտկված թեմա է, իսկ Սարգիսի հետ հարաբերություններն ինչիսի՞ն են:

-Սարգիսի հետ միշտ էլ նորմալ հարաբերություններ ենք ունեցել: Ընկերների մեջ էլ վեճեր, խոսակցություններ են լինում, բայց դա 5 րոպե է տևում… Թեև, չեմ էլ հիշում՝ Սարգիսի հետ ե՞րբ ենք վերջին անգամ վիճել: Հավանաբար, այդ ժամանակ բավականին երիտասարդ ենք եղել: Ընդհանրապես, շատ լավ հարաբերությունների մեջ եմ բոլոր նրանց հետ, ում հետ սովորել եմ, աշխատել: Մենք ուրախացել ենք միամյանց հաջողություններով ու ձեռքբերումներով, փորձել ենք օգտակար լինել դժվարությունների պահին, վստահել ենք իրար:

-Էկրաններին Ձեզ գրեթե միշտ տեսնում ենք շատ աշխույժ, նույնիսկ ագրեսիվ կերպարներում: Դա Ձե՞ր տեսակն է, թե՞ կերպարային թելադրանք:

-Նախ ասեմ՝ շատ ուրախ եմ, որ ինձ նման խարակտերային կերպարներ են վստահվում: Սիրում եմ, երբ կարողանում ես մեկ րոպեի ընթացքում 3-4 տարբեր ձևերով ներկայանալ՝ բարկանալ, հանդարտվել, խելագարվել… «Ելևէջներով» կերպարները բավականին բարդ են, բայց ես սիրով եմ հաղթահարում, սիրում եմ նման բարդություններ: Այդտեղ հետաքրքիր է աշխատել, իսկ միապաղաղ կերպարներն ինձ այնքան էլ հոգեհարազատ չեն: Չնայած, եթե նման առաջարկներ են լինում, ապա դա էլ պետք է հավուր պատշաճի ներկայացվի և ոչ թե մատների արանքով… Գիտեք, համատարած սերիալային հիվանդությունների պատճառով վերջին շրջանում դերասանի արժեքն ընկել է, բայց միևնույն է՝ հանդիսատեսը դեռ կարողանում է կողմնորոշվել՝ դերասանն ի՞նչ է անում և որքանո՞վ է իր արածը ստացվում:

-Բացասական կերպարների սիրահար եք, իսկ բարդ չէ՞ նման հերոսների մարմնավորելը:

-Իհարկե, բացասական կերպարներն էլ իրենց բարդությունն ունեն, բայց ես միշտ եմ ձգտել նման դերեր խաղալ: Ուսանող տարիներից մտածել եմ, եթե հակահերոսը թույլ է, ապա ֆիլմը կարող է ձախողվել: Այդ հակահերոսն այնքան «ուժեղ» պետք է լինի, որ մարդիկ կարողանան սիրել հերոսին: Ճիշտ է, բացասական կերպար ներկայացնող դերասանը մի քիչ «սևանում» է, բայց ֆիլմի ստացվելն, ըստ իս, մեծամասամբ իրենից է կախված: Չնայած՝ կարելի է մեկ-մեկ էլ հերոս խաղալ՝ գոնե ներաշխարհդ հանգստացնելու համար (ծիծաղում է):

-Քանի որ առջևում ամանորյա տոներն են, ինչպե՞ս եք անցկացնելու, ի՞նչ միջավայրում:

-Ճիշտն ասած՝ դեռ չեմ գիտակցում, որ առջևում Ամանորն է, բայց կարծում եմ՝ հետաքրքիր մի բան կմտածենք: Հիմնականում, մեր շրջապատով՝ կանանց ու երեխաների հետ ինչ-որ մի հետաքրքիր տարածք ենք ընտրում ու ուրախանում: Դեռ ինձ են դիմավորում, հետո նոր Նոր տարին կդիմավորենք (ծիծաղում է):
 

Նելլի Մարգարյան

“Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills