Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈՒՆԻՍԻ). Նորքի անտառում մեծ հրդեհ է բռնկվել, այրվել է մոտ տասը հեկտար տարածք

SOCIETY

ՏՈՆԵՐ

Քուվեյթ՝ Անկախության օր, ԱՄՆ՝ Ստրուկների ազատության օր, Տրինիդադ և Տոբագո՝ Աշխատանքի օր, Ալժիր՝ Հեղափոխության օր, Մերձդնեստրյան Հանրապետություն՝ Բենդերյան ողբերգության զոհերի հիշատակի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1920– Նեմեսիս գործողության շրջանակներում Արամ Երկանյանը գնդակահարել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն և վիրավորել նրա ընկեր Խան Մահմադովին` Բաքվի խորհրդարանի «Մուսավաթ» կուսակցության հիմնադրին:

1936-վախճանվել է ֆիզիկոս-տեսաբան, ակադեմիկոս Ռուդոլֆ Մուրադյանը:

1996 – վախճանվել է հայազգի ֆիզիկոս, գյուտարար, պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի ստեղծողներից մեկը՝ Մայքլ Տեր-Պողոսյանը:

2001-վախճանվել է քանդակագործ, նկարիչ և մանկավարժ Սարգիս Բաղդասարյանը: 

2003-վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Ազգային ժողովին է ներկայացրել կառավարության գործունեության քառամյա ծրագիրը՝ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի և «Ազգային միաբանության» պատգամավորների բացակայությամբ:

2005- ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, իսկ նահանգի կրթության հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանության բազմակողմանի ուսումնասիրման ծրագիրը:

- կայացել են ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունները, որտեղ ամենաշատ ձայներ է ստացել Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։

2006-Նորքի անտառում մեծ հրդեհ է բռնկվել: Այրվել է մոտ տասը հեկտար տարածք:

2007- կայացել են ԼՂՀ նախագահի ընտրություններ, նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը։

2008- Դալմայի այգիների հողօգտագործողներից Սամվել Մանուկյանը ինքնահրկիզման փորձ է կատարել Հանրապետության հրապարակում:

2014- «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ավտոերթի ժամանակ 7 քաղաքացի բերման է ենթարկվել («Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պահանջում էր, որ վերացվեն կարմիր գծերով վճարովի ավտոկայանատեղերը, հինգ անգամ կրճատվեն տեսախցիկների և արագաչափերի գրանցած խախտումների համար տուգանքները և չեղյալ համարվեն մինչ այժմ սահմանված տուգանքները)։

2015-Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքն ընդդեմ հոսանքի թանկացման։

2018- Ազգային ժողովը համաձայնություն է տվել Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդությանը:

ԱՇԽԱՐՀ

240 մ.թ.ա.-հույն գիտնական Էրատոսֆեն Կիրենացին առաջին անգամ հաշվարկել է երկրագնդի պարագիծը: 

1097– Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները գրավել են Նիկիա քաղաքը:

1623– ծնվել է ֆրանսիացի նշանավոր գիտնական, փիլիսոփա, ֆիզիկոս և մաթեմատիկոս Բլեզ Պասկալը:

1762-Ռուսական Կայսրությունը խաղաղության պայմանագիր է կնքել Պրուսիայի հետ: 1970-Ֆրանսիայում չեղյալ է հայտարարվել ժառանգական ազնվականությունը:

1976-Կիրխգեյմի ճակատամարտում ավստրիացիները ջախջախել են ֆրանսիացիներին:

1809-Բորգորի Սեյմը հաստատել է Ֆինլանդիայի կազմավորումը և նրա մտնելը Ռուսական Կայսրության կազմ ինքնավարության տեսքով:

1807–ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Աթենքի մոտ տեղի ունեցած ծովային ճակատամարտում ռուսական բանակը ջախջախել է թուրքական բանակին:

1829-սեր Ռոբերտ Պիլը հիմնադրել է Լոնդոնի մայրաքաղաքային ոստիկանությունը:

1846– ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում տեղի է ունեցել բեյսբոլի առաջին խաղը:

1862-ստրկատիրությունը արգելվել է ԱՄՆ-ի ամբողջ տարածքում:

1920-ԽՍՀՄ Սովնարկոմը ստեղծել է Համառուսաստանյան հատուկ հանձնաժողով անգրագիտության վերացման համար:

1945-ծնվել է Սերբիայի Հանրապետության առաջին նախագահ Ռադովան Կարաջիչը, որը Հարավսլավիայի հարցով միջազգային տրիբունալի կողմից դատապարտվել է ցմահ բանտարկության:

1961-հայտարարվել է Քուվեյթի անկախությունը:

1991-ավարտվել է խորհրդային զորքերի դուրս բերումը Հունգարիայից:

1992-Մոլդովայի կանոնավոր բանակի գործողություններով Բանդերի քաղաքի վրա սկսվել է Մերձդնեստրյան հակամարտությունը:

 

 

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference