«ՄԻԱՑՅԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆ» կուսակցության Գլխավոր խորհրդի Նախագահության՝ միջազգային գործունեության հարցերով հանձնաժողովի հայտարարությունը
SOCIETY«Միացյալ Ռուսաստան» կուսակցության Գլխավոր խորհրդի Նախագահության՝ միջազգային գործունեության հարցերով Հանձնաժողովը մտահոգությամբ ընդունեց Երևանում այս պահին բարեկամական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվությունը:
2008 թ.-ից ի վեր «Միացյալ Ռուսաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները հաջողությամբ համագործակցում են՝ նրանց միջև կնքված համաձայնագրի և երկու երկրների ժողովուրդների ընդհանուր շահերի հիման վրա:
Հարգելով ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը,
հույս ենք հայտնում, որ «Բարգավաճ Հայաստան»-ի և նրա առաջնորդի՝ Գ. Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի՝ օրենքի տառին խստագույնս համապատասխանությամբ, քաղաքական բազմակարծության և հասարակական գործունեության ազատության սկզբունքների հարգմամբ:
Ելնում ենք այն համոզմունքից որ ժողովրդավարական պետություններին հատուկ քաղաքական մրցակցությունը չի տարվի ոչ իրավական մեթոդներով, և մաղթում ենք մեր հայ գործընկերներին շուտափույթ ելքեր գտնել կոնֆլիկտից, որը մեծ արձագանք է ստացել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



