Շվեդիան հրապարակել է Ստոկհոլմում կորոնավիրուսից մահացության վիճակագրությունը
INTERNATIONAL NEWSՇվեդիան հրապարակել է Ստոկհոլմում կորոնավիրուսից մահացության վիճակագրությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Շվեդիայի առողջապահության գործակալության նոր զեկույցին:
«70 տարեկանից բարձր մարդկանց խմբում մահացությունը գտնվում է 4,3 տոկոսի մակարդակում, 70-ից ցածր մարդկանց խմբում՝ 0,1 տոկոսի մակարդակում»,-ասվում է զեկույցում:
Շվեդիայի իշխանությունները կոշտ կարանտին չեն սահմանել, այլ միայն կոչ են արել մարդկանց սոցիալական հեռավորություն պահպանել եւ հեռահար աշխատել: Մարտի սկզբից այցելությունների համար փակվել են ծերանոցները: Սակայն վարակումը հնարավոր չի եղել կանխել. բոլոր մահացածների 37 տոկոսը բնակվել է հենց ծերանոցներում:
Շվեդիայում գրանցվել է վարակման 53 000 եւ մահվան գրեթե 5000 դեպք:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



