Yerevan, 25.March.2026,
00
:
00
BREAKING


Արթուր Դավթյանն իր մասնագիտական և բարոյական վերջակետը դրեց խորհրդարանում. Նաիրա Զոհրաբյան

POLITICS

Այն նույն դատախազը, որը ժամանակին ուզում էր զրկել Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնամխելիությունից` կառարելով նախորդ իշխանության պատվերը, հիմա էլ կատարում է այս իշխանության պատվերը։

Այս մասին այսօր`հունիսի 16-ին  ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը`անդրադառնալով Ազգային ժողովում քվեարկության արդյունքում Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնամխելիությունից և ազատությունից զրկելու թեմային:

«Տեղի ունեցածը միանշանակ քաղաքական է, իրավական գործընթաց այստեղ ընդհանրապես չկա:  Որևէ իշխանություն չի կարող Հայաստանը բլոկադայի   ենթարկել, և  հավերժ  երկարացնել արտակարգ ռեժիմը `արգելելով մարդկանց ազատ ցույցը և իրենց բողոքն ազատորեն արտահայտելու իրավունքը:

Կարծում եմ այս ամենը կարճ ժամանակ անց ավարտվելու է, պարզապես իմ հորդորն էր գլխավոր դատախազին չդնել իր մասնագիտական և բարոյական վերջակետը խորհրդարանում, նա, ցավոք սրտի, արեց դա:

 Ցավում եմ, որ հեղափոխությունը շատ տխուր վախճան է ունենալու, ես դա անկեղծորեն չէի ցանկանա, քանի որ մենք մեծ ոգևորությամբ միացանք այդ ամենին, ողջունեցինք բարեփոխումները և հիմա էլ պատրաստ ենք իրականացնել այդ բարեփոխումները: Ցավոք սրտի մենք այսօր տեսնում ենք միայն ռեպրեսիա, տեսնում ենք սուտ, համատարած ձախողումներ բոլոր ոլորտներում»,- ասում է Զոհրաբյանը:

Նրա խոսքով` այս ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում, չի կարող երկար տևել, քանի որ այն շատ քաղաքական ուժերի, շատ մարդկանց համար անընդունելի է, քանի որ այդ ամենը  բացահայտորեն քաղաքական է և ոչ իրավաչափ.

«Ինչպես տեսաք, արդեն մի քանի քաղաքական ուժեր համատեղ  հայտարարություններ են տարածել` ստեղծված անընդունելի իրավիճակի հետ կապված, հիմա պետք է գնա քաղաքական առողջ ուժերի կոնսոլիդացիայի, և մենք մեր երկրում վերջապես պետք է ունենանք օրենքի իշխանություն:

Ինչպես նշեց Գագիկ Ծառուկյանը` նա հետ նահանջելու տեղ չունի, քանի որ թիկունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին է և  Հայաստանի Հանրապետությունը կորցնելու վտանգն է»:

Հարցին, եթե Գագիկ Ծառուկյանը կալանավորվի, ո՞վ է ստանձնելու կուսակցության ղեկավարությունը և կազմկոմիտում ովքեր լլինեն, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց.

«Կազմկոմիտեում կլինեն տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, կուսակցության ղեկավարություն ստանձնելու  մասին խոսք չկա, քանի որ ես հույս ունեմ, որ մենք պարոն Ծառուկյանի հետ  կապի մեջ  կլինենք, և եթե ամեն ինչ գնա վատատեսական ծրագրով, որն իհարկե չեմ բացառում, մեզանից յուրաքանչյուրն իր անելիքը գիտի:

Այս պահին ես չեմ ցանկանում հրապարակել մեր կուսակցական և այլ կուսակցությունների հետ  քննարկումների  բովանդակությունը, հանգիստ եղեք շարժումը շարունակվելու է»:

Անդրադառնալով իր հասցեին հնչեցված մեղադրանքներին՝ Նաիրա Զոգրաբյանը պատասխանեց.

«Ես չեմ բացառում, որ վաղն էլ ինձ կարող է ձերբակալեն, նրա համար, ինչ տարածել էին իմ մասին, թե իբրև ես քաղաքացիներին ասել եմ` մեզ առանց փող ձայն չե՞ք տալու, ինչը ծիծաղելի է:

Ասեմ, որ ինձ արդեն դիմել են  Եվրոպական շատ լուրջ փաստաբաններ, իրավապաշտպաններ և առաջարկել են բացարձակ առանց որևէ վճարի ստանձնել իմ պաշտպանությունը, եթե իմ հանդեպ որևէ մեկը կփորձի նման ֆուտուրիստական իրավական իդեաներ ունենա, բայց ես ոչնչից չեմ վախենում, ես պատրաստ եմ  կալանավորվելու»:

Պատգամավորի խոսքով`վերջինս  ուրախ է, որ  Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը ընդունվել է, քանի որ ըստ նրա`  մի քանի տարի հետո  շատ հետաքրքիր բացահայտումների ականատես կլինենք:

Հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը նորից հայտարարությամբ հանդես կգա և կասի, որ նորից հեռանում է քաղաքականությունից, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց.

«Ոչ, հնարավոր չէ, Գագիկ Ծառուկյանը մնալու է քաղաքականության մեջ, այս փորձությունները քաղաքական գործչի համար են, մեզանից յուրաքանչյուրի համար են, այնպես որ մենք վերին արտի ցորեն չենք, ես ինքս պատրաստ եմ այս ամենի միջով անցնել պատվով,  գլուխս բաց»,– ասաց նա:

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya