Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Ֆրանսիական չափանիշներով պլաստիկ վիրահատություններ հայ մասնագետից

SOCIETY

Past.am

Բորիս Գեորգիի Միրզոյան. Ֆրանսիայում և Շվեյցարիայում  հավաստագրված պլաստիկ վիրաբույժ: Նա 2015 թվականից համատեղել է պլաստիկ վիրաբուժական գործունեությունը Փարիզի Շանզելիզե կլինիկայում և Մոսկվայի <ԱՄ Մեդիցինա> (АО Медицина) կլինիկայում, որն ունի Joint Commission International (JCI) հավատարմագիր։ Այժմ բժիշկ Միրզոյանը տեղափոխվել է Հայաստան, ու աշխատում է նաև Երևանի <Նյու Մեդ> բժշկական կենտրոնում։

Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականը /mednews.am/ բժշկի հետ զրուցել է պլաստիկ վիրաբուժության առանձնահատկությունների, միտումների ու նրա մոտ քսանամյա հարուստ մասնագիտական փորձի մասին:

-Բժիշկ Միրզոյան, Ֆրանսիայի պլաստիկ վիրաբույժի հավաստագիր ստանում են քչերը: Ի՞նչ ճանապարհ է պետք անցնել այդ հավաստագիրը ստանալու համար:

-Ֆրանսիայում պլաստիկ վիրաբուժության օրդինատուրայի բոլոր տեղերը պետպատվերով են, ու շատ քիչ թվով բժիշկներ են ընդունվում: Դրա համար է պետք է մի շարք քննություններ ու մրցույթներ հաղթահարել:  Այստեղ ձգտում են պատրաստել սահմանափակ թվով, բայց բարձրակարգ մասնագետներ: Օրդինատուրայում սովորում են 5 տարի, այդ ամբողջ ընթացքում ակտիվ պրակտիկա անցնում Ֆրանսիայի համալսարանական կլինիկաների պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության բաժանմունքներում: Ի դեպ ապագա պլաստիկ վիրաբույժները պարտադիր պետք է անցնեն նաև ընդհանուր վիրաբուժական պրակտիկա: Իմ ընդհանուր վիրաբուժական պրակտիկան ես անցել եմ Շվեյցարիայում: Այս բազմակողմանի ու երկարատև ուսուցումն օգնում է ապագա պլաստիկ վիրաբույժներին ավելի շատ մասնագետների հետ աշխատել, ծանոթանալ տարբեր վիրաբուժական մեթոդների և ուղղությունների հետ, հմտանալ ու զարգացնել կարողությունները: Օրդինատուրայից հետո 3 տարի էլ աշխատում ենք համալսարանական կլինիկաներում պրոֆեսորների հսկողությամբ, ու միայն բազայում գրանցված վիրահատությունների համապատասխան քանակ ունենալուց հետո  ստանում պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժի հավաստագիրը:  

Нет описания.-Հայաստանում կարծես թե այդ հստակ տարբերակումը չկա՝ պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժ: Ինչու՞ է առանձին շեշտվում պլաստիկան ու էսթետիկան, ո՞րն է այդ միջամտությունների տարբերությունը:

Нет описания.-  Ճիշտ է՝ այստեղ այդպես չեն առանձնացնում, բայց Ֆրանսիայում դրանք ունեն հստակ տարբերակում ևւ ցուցումներ. վերականգնողական միջամտությունները կատարվում են անհրաժեշտությունից ելնելով, պլաստիկ վիրահատությունները կյանքի որակը բարելավելու համար, իսկ էսթետիկը՝ գեղեցկանալու համար: Էսթետիկ միջամտության  դեպքում պացիենտը չունի առողջական որևէ խնդիր․պարզապես ցանկանում է որոշ շտկումներ կատարել իր արտաքինում՝ ավելի հմայիչ երևալու համար։ Օրինակ՝ ձգել դեմքը, շտկել կոպերը, մեծացնել կուրծքը։ Իսկ պլաստիկ վիրահատության դիմող անձը ձգտում է ազատվել իրեն անհանգստացնող, անհարմարություն առաջացնող, առողջությանը հաճախ վնասող արտաքին խնդրից և բարելավել իր կյանքի որակը։ Օրինակ՝  կրծքի գերաճի՝ հիպերտրոֆիայի դեպքում պլաստիկ  վիրահատությամբ օգնում ենք կնոջն ազատվել ավելորդ ծանրությունից, որը ճնշում ու վնասում է ողնաշարը, թույլ չի տալիս զբաղվել սպորտով, ավելի ակտիվ կյանք վարել կամ  ընտրել հարմար չափսի զգեստ։ Կամ օրինակ թուլացած, կախված փորի պատճառով հաճախ, հիմնականում ամռանը, կարող է առաջանալ շփաբորբ, կամ սնկային հիվանդություններ։ Փաստորեն ունենում ենք արտաքին էսթետիկ խնդիր, որը նաև անհանգստացնում է մարդուն, իջեցնում կյանքի որակը, երբեմն առողջական խնդիրների պատճառ դառնում։ Եվ պլաստիկ վիրահատությունը նրանց օգնում է ազատվել առօրյա կյանքի այդ անհարմարություններից ու զգալիորեն բարելավել կյանքի որակը։ Դե իսկ վերականգնողական վիրահատությունները հիմնականում կատարվում են կրծքագեղձի քաղցկեղից հետո, երբ կուրծք ենք ձևավորում: Պետք է ասեմ, որ Ֆրանսիայում պլաստիկ և վերականգնողական վիրահատությունների մեծ մասն իրականացվում է պետպատվերի շրջանակում, ինչի արդյունքում մեծ է  նաև կատարվող միջամտությունների քանակը, և մեծ քանակով վիրահատություններ անող վիրաբույժները, որոնք նաև լուրջ ուսում են ստացել հայտնի կլինիկաներում, գնալով ավելի են կատարելագործվում: Հենց դա է պատճառը, որ Ֆրանիսան համարվում է պլաստիկ վիրաբուժության առաջատար երկրներից մեկը:

-Ի՞նչ միջամտություններ եք իրականացնում Դուք, և որոնք են առավել մեծ պահանջարկ վայելում:

- Կատարում եմ պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ բոլոր միջամտությունները. ճակատի, հոնքերի, կոպերի, դեմքի միջին և ստորին հատվածների ձգումներ, ռինոպլաստիկա, օտոպլաստիկա, կրծքագեղձի մեծացում, փոքրացում, ձգում, աբդոմինոպլաստիկա, բոդի լիֆթինգ, լիպոսակցիա, ազդրերի ձգում, բազուկների ձգում, կրծքագեղձի ռեկոսնտրուկցիա և այլն: Հայաստանում,իհարկե, ամենից հաճախ կատարում եմ ռինոպլաստիկա, Ֆրանսիայում առաջին տեղում, որքան էլ զարմանալի թվա, կրծքագեղձերի փոքրացումն են ու ձգումն էր  առաջին տեղում, որովհետև այնտեղ կանայք ձգտում են դինամիկ, ազատ, ակտիվ սպորտային կյանքի, իսկ Ռուսաստանում, որտեղ ևս աշխատել եմ, հակառակը՝ կրծքագեղձի մեծացումներն են ամենից հաճախ կատարվում:

 

- Այսինքն Ձեզ կարող են դիմել պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ ցանկացած խնդրով: Իսկ վիրահատության և պացիենտի նախապատրաստությունն ինչպե՞ս է կատարվում, և պատահո՞ւմ է, որ այդ փուլում պացիենտը հրաժարվի վիրահատությունից:

- Այո՛, պատահում է: Պետք է անպայման լինի վիրահատության ցուցում։ Եթե դիմել է մեկը, ում հոնքերն արդեն իսկ բարձր են, մենք չենք բարձրացնի։ Ես առաջնորդվում եմ մեկ սկզբունքով՝ պարգևել գեղեցկություն, չխաթարել դիմագծերի բնականությունն ու ներդաշնակությունը։ Բացի այդ էսթետիկ միջամտությունների դեպքում առաջին հանդիպումից հետո Ֆրանսիայում 15 օր մտորելու ժամանակ ենք տալիս. կարող է պատահել, որ մարդն այդ որոշումը կայացրել է տաք գլխով, ինչ-որ գործոնի ազդեցությամբ, ու այդ ընթացքում հնարավոր է՝ մտափոխվի:Երբեմն նաև մարդիկ չափազանց մեծ հույսեր ու իրականությունից հեռու ակնկալիքներ են կապում այս վիրահատությունների հետ, պատրանքներ ստեղծում, երազում նմանվել ինչ-որ մեկին: Այս դեպքում, եթե զգում ենք, որ կա անհրաժեշտություն,որ պացիենտի հետ խորհրդատվություն անցկացնի նաև հոգեբանը, համագործակցում ենք Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հետ:  Մեր խնդիրն է՝ միջամտության արդյունքում մենք ոչ միայն բարելավել մարդու արտաքինը, այլև լուսավորել նրա ներաշխարհը: Վիրահատությունից հետո մարդն ակնհայտորեն փոխվում է, դառնում ավելի պայծառ, դրական և ուրախ:

-Ինչո՞վ է պայմանավորված պլաստիկ ու էսթետիկ վիրաբուժության այս բուռն զարգացումը և ինչպե՞ս չսխալվել վիրաբույժի ընտրության հարցում:

- Այս բումը դեռ երկար շարունակվի, որովհետև գեղեցիկ խնամված արտաքինը թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար ինչ-որ տեղ դարձել է հաջողության ցուցիչ: Մարդիկ ուզում են ավելի երիտասարդ երևալ, ապրել դինամիկ կյանքով, մրցունակ լինել երիտասարդ սերնդի հետ, ունենալ կյանքի ավելի բարձր որակ: Պլաստիկ և էսթետիկ վիրաբուժությունը նրանց ընձեռնում է այդ հնարավորությունը: Ինչ վերաբերում է չսխալվելուն, պետք է ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքների. բժիշկը պետք է կրթական լուրջ բազա ունենա, մասնագիտացած լինի առաջատար բժշկական կլինիկաներում, որտեղ կատարվում են մեծ քանակությամբ պլաստիկ միջամտություններ։ Բժիշկը պետք է հարուստ փորձ ունենա, կատարված հաջող վիրահատությունների նշանակալի բազա։ Դա օգնում է վիրահատության ընթացքում ծագած բարդությունները լուծել օպերատիվ ու արդյունավետ կերպով։ Բարդություններ չեն ունենում միայն չվիրահատող բժիշկները, վիրահատող փորձառու բժիշկները գիտեն դրանց լուծման լավագույն ուղիներն ու բարդությունները կանխելու տարբերակները։ Պացիենտը բժշկին ընտրելիս պետք է ուշադրություն դարձնի բժշկի անձնական հատկանիշներին, հասկանա, որքանով է նա ազնիվ, որքանով է հետևում հակացուցումներին, և ի՞նչն է առավել կարևորում պացիենտին ճիշտ խորհրդատվություն տրամադրելը և օպտիմալ լուծում գտնելը, թե՞ զուտ վիրահատություն կատարելը: Բժշկի աշխատանքում ամենակարևորը պացիենտների առողջության պահպանումն է, անվտանգության ապահովումը։

 

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference