Հրդեհ Մերձավանում
SOCIETYՀունիսի 13-ին, ժամը 17:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մերձավան գյուղի 3-րդ փողոցում՝ «Շիրոյի բաղ» կոչվող տարածքում, այրվում է տնակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մերձավան գյուղի Երևանյան 2-րդ փողոցի տնակներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 20։38-ին։
Այրվել են տնակը (40 քմ) և խոտածածկ տարածք՝ 60 քմ։ Տուժածներ չկան։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



