Ռեւմատոիդ արթրիտի բուժման դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ
SOCIETYԲարիցիտինիբ դեղամիջոցը, որն օգտագործվում է ռեւմատոիդ արթրիտի բուժման համար, կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում են Karolinska Institutet-ի (Շվեդիա) գիտնականները, որոնք EMBO Molecular Medicine ամսագրում հետազոտություն են հրապարկել, որը ցույց է տալիս, թե արհեստական ինտելեկտի վրա հիմնված ալգորիթմներն ինչպես են օգնում հայտնաբերել արդեն գոյություն ունեցող եւ հայտնի դեղերի արդյունավետությունը նոր հիվանդությունների դեմ:
Բարիցիտինիբը խմելու դեղամիջոց է, որն օգտագործվում է չափավորից մինչեւ ծանր աստիճանի ռեւմատոիդ արթրիտով մեծահասակ պացիենտների բուժման համար: Այն ընդունում են օրական մեկ անգամ, որն ազդում է որպես յանուս-կինազա – էնզիմայի ինհիբիտոր, որը որպես «փոխարկիչ» է գործում շատ բջջային ֆունկցիաներում:
Այս դեղամիջոցն ազդում է իմունային համակարգի բորբոքային պրոցեսների վրա եւ դիտարկվում է որպես COVID-19 կորոնավիրուսի բուժման պոտենցիալ թեկնածու:
Շարունակությունը՝ այստեղ



