Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


«Իմ երկու «ես»-երը սահմանազատված են». երբ ստեղծագործում է փաստաբանը

SOCIETY

Past.am

Ստեղծագործող Մարիաննա Կառոնին գրելու ձիրքը ժառանգել է հայրիկից: «Հայրիկս բանաստեղծ և մանկավարժ Գագիկ Կարապետյանն է: Եղել է անգլերենի և ռուսերենի ուսուցիչ: 35 տարեկանում վերջնականապես հրաժարվել է գրական կյանքից և այրել իր գրած բոլոր ստեղծագործությունները: Նա նաև ասմունքում էր: Գրելու ձիրքը փոխանցվել է գեներով: Հինգ տարեկանից կատարել եմ գրելու առաջին փորձերը, որոնք գրի է առել հայրիկս»,-Past.am-ի հետ զրույցում ասում է նա:

Ստեղծագործում է հիմնականում չափածո ժանրում: «Ունեմ մի քանի փոքրիկ պատմվածք, որոնք չեմ հանձնել ընթերցողի դատին, որովհետև դրանք ավելի շատ անձնական բնույթի են: Որպես ստեղծագործող կարծում եմ, որ ստեղծագործությունները չպետք է բարձրացնեն նեղանձնային հարցեր, այսինքն, եթե ստեղծագործությունը համամարդկային հարցեր չի շոշափում, չպետք է ներկայացվի լայն հանրությանը: Թե՛ ստեղծագործողը, թե՛ ստեղծագործությունը պետք է վեր լինեն «ես»-ից»,-նշում է մեր զրուցակիցը:

Հետաքրքրվում եմ՝ մարդկանց հետ շփումները, նրանց պատմություններն իրենց հետքը թողնո՞ւմ են նրա ստեղծագործությունների վրա: «Իհարկե, հետքը թողնում են, որովհետև իմ ստեղծագործությունների մեջ հիմնականում երեք շերտ է նկատվում՝ այն ինչ ինքս եմ զգում, այն ինչ տեսնում եմ դիմացինի մոտ և այդ երկուսի համադրությունը»,-ասում է Մարիաննան:

Այս պահի դրությամբ ունի տպագրված մեկ՝ «Այլակերպում» գիրքը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել այս տարի փետրվարին: «Գրքի խմբագիրը Սուսաննա Ղազարյանն է: Նա ոչ միայն իմ գրքի խմբագիրն է, այլ նաև 2015 թվականից սկսած ողջ ստեղծագործական կյանքիս ընթացքում իմ կողքին է եղել: Եթե իր գործոնը չլիներ, գուցե և բուռն ստեղծագործական ընթացք չունենայի: Ստեղծագործություններս լույս են տեսել նաև համահեղինակային գրքերում՝ 2008 թ.-ին լույս տեսած «Գրական Արմավիր» ժողովածուում, 2016 թ.-ին՝ ԱՄՆ հայ գրողների միության «Վերնատուն» ամսագրում, «Ինձ նման մարդիկ», «Ճակատագրի հետքերով», «Նոր դար» համահայկական հանդեսում»,-ընդգծում է ստեղծագործողը:

Մարիաննա Կառոնին նույն ինքը փաստաբան Ծովինար Կարապետյանն է: Ինչպե՞ս է կարողանում այնպես անել, որ հուզական ստեղծագործողը «չխանգարի» մշտապես սթափ գործող փաստաբանին: «Ի սկզբանե կատարել եմ այդ տարանջատումը: Ստեղծագործական կյանքի առաջին կարևոր էտապում, երբ զգացի, որ իրավունք ունեմ հանդես գալու գրական դաշտում, ունեցա գրական կեղծանուն՝ Մարիաննա Կառոնի: Իմ երկու «ես»-երը սահմանազատված են: Մարիաննա Կառոնին իմ անուն-ազգանվան թարգմանված, ձևափոխված տարբերակն է, նշանակությամբ լրիվ նույնն է: Որպես ստեղծագործող զգացմունքային եմ, փխրուն, այն ինչ պետք է ստեղծագործողին: Ցավոք, վերջին  տարվա ընթացքում ծանրաբեռնվածության պատճառով մասնագիտությունս թույլ չի տալիս, որ հուզական դաշտը գլուխ բարձրացնի, ստեղծագործելը երկրորդ պլան է մղվել, ցանկությունը կա, բայց ֆիզիկապես և հոգեպես ժամանակ և տրամադրվածություն չունեմ, որպեսզի նոր ստեղծագործություններ գրեմ: Այս պահին հիմնականում նախկին ստեղծագործությունների խմբագրման, նոր շունչ տալու աշխատանքով եմ զբաղված»,-ասում է Ծովինարը:

Զրույցի վերջում չենք կարողանում շրջանցել նաև ստեղծված իրավիճակը: Ստեղծագործող փաստաբանը նշում է՝ այս ժամանակահատվածը շատ սթրեսային է, և խորհուրդ է տալիս այն ճիշտ օգտագործել: «Եթե անգամ չենք ֆիքսվում իրադարձությունների վրա, ենթագիտակցորեն դրանք իրենց ազդեցությունն ունենալու են մեզ վրա և շատ երկար ժամանակ այդ հետքերը նկատվելու են: Պետք է այս ժամանակն ինքնակատարելագործման վրա «վատնենք»՝ կրթվենք, ճանաչենք ինքներս մեզ, շփվենք մեր ընտանիքի անդամների հետ: Ինչ վերաբերում է հոգեբանական խնդիրները հաղթահարելուն, անհրաժեշտ է սա դիտարկել որպես փորձություն, որը մարդկության յուրաքանչյուր անդամի համար է նախատեսված: Ոչինչ պատահական չէ, պետք է սրանից հաղթահարած դուրս գալ: Ինչպես ասում են՝ անձրևից հետո արև է ծագելու»,-եզրափակում է Մարիաննա Կառոնին՝ նույն ինքը Ծովինար Կարապետյանը:

Լուսինե Առաքելյան

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference