Yerevan, 02.March.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ իմի­տա­ցի­ա­յի է գնում Փա­շի­նյա­նը՝ վար­չա­պե­տի աթո­ռը փրկե­լու հա­մար

ANALYSIS

Հայաստանում անկանխատեսելի քաղաքական զարգացումներ են ընթանում։ Ըստ էության, քաղաքական գործընթացները չգնացին այն ուղղությամբ, ինչպիսին նախատեսվում էին մի քանի ամիս առաջ։ Կորոնավիրուսը խառնեց բոլոր քաղաքական խաղաքարտերը։

Երբ համավարակը նոր էր սկսել տարածվել հանրապետությունում, իշխանություններին թվում էր, թե կարանտինի ռեժիմից հետո կորոնավիրուսի տարածումը հնարավոր կլինի բացառել, սակայն նրանց հաշվարկները ճիշտ դուրս չեկան, նրանք պատշաճ կերպով պատրաստ չգտնվեցին՝ դիմագրավելու կորոնավիրուսային մարտահրավերին։

Իսկ ներկայումս այնպիսի իրավիճակ է, որ Հայաստանը վարակի տարածման մակարդակով տարածաշրջանում շարունակում է մնալ բացարձակ առաջատարը։ Ընդ որում, մեր երկրում կորոնավիրուսի տարածումը դեռևս չի հասել իր պիկին, և այս պահին դժվար է կանխատեսել, թե որքան կտևի այս իրավիճակը, վարակի բռնկման երկրորդ փուլ կլինի՞, թե՞ ոչ։ 

Ի դեպ, Փաշինյանի հայտարարությունը երկրորդ փուլ թևակոխելու մասին մասնագետները գնահատում են բացարձակ սխալ, քանզի առաջին փուլի հաղթահարման մասին նույնիսկ մոտ ապագայում խոսելն անիմաստ է, այնքան ուժգին ու հետևողական են տապալել այս իշխանությունները ամեն ինչ:

Եվ այս իրավիճակում տրամաբանական է, որ վարչապետը շատ հավանական է համարում արտակարգ դրության երկարաձգումը։ 

Ճիշտ է, այսպես թե այնպես, վաղ թե ուշ Հայաստանը դուրս է գալու այս ճգնաժամային իրավիճակից, սակայն հարցն այն է, թե ինչ գին է վճարելու առանց այն էլ բարդ իրավիճակում գտնվող մեր երկիրը։

 

Խնդիրը վերաբերում է ինչպես մահացության ցուցանիշներին, այնպես էլ տնտեսական կորուստներին և բարոյահոգեբանական իրավիճակին։ 

Եվ այս առումով հատկանշական է, որ արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից, իսկ առողջապահական համակարգն աշխատում է ուժերի գերլարումով։

Սակայն համավարակի արդյունքում կորուստների թեման չի կարող հենց այնպես անցնել, այն կարող է լուրջ հետևանքներ ունենալ առաջիկա քաղաքական զարգացումների տրամաբանությունը կանխորոշելու ուղղությամբ։ 

Եվ այս ուղղությամբ օրակարգային հիմնական հարցադրումը լինելու է այն, թե արդյոք իշխանությունները պատշաճորեն կատարե՞լ են բնակչության հանդեպ իրենց ստանձնած պարտավորությունները, իրավիճակի ճշգրիտ ախտորոշում կատարե՞լ են, թե՞ ոչ, արդյո՞ք իրենց անգործությամբ չեն նպաստել համաճարակային իրավիճակի սրմանը և այլն։ 

Չնայած իշխանությունները շարունակում են հանրությանը վստահեցնել, թե իրենք ոչ մի առանցքային ուղղությամբ չեն թերացել և կատարում են բոլոր հակաճգնաժամային քայլերը, սակայն հանրության շրջանում դժգոհություն է գեներացվում՝ առկա իրավիճակի հետ կապված։ 

Ինչպես ասում են, առանց կրակ ծուխ չի լինում։ Ո՞վ մի քանի ամիս առաջ կպատկերացներ, թե արդեն իսկ վարչապետի հրաժարականը պահանջող շրջանակներ են լինելու։ Ընդ որում, շատ մեծ շրջանակներ, ընդհուպ, կարելի է ասել, հասարակության մեծ մասի կողմից:

Արդյունքում «կորոնավիրուսից ապաքինվելուց» հետո վարչապետ Փաշինյանը հնարավորություն ստացավ բողոքի դրսևորումները չեզոքացնելու համար կառավարման համակարգում էական փոփոխություններ անցկացնել։ 

Սակայն զարմանալի է, որ վարչապետը արտակարգ դրության իրավիճակում փոփոխություններ նախաձեռնեց ոչ թե այն ուղղություններով, օրինակ՝ պարետատուն, առողջապահության նախարարություն, տնտեսական բլոկի աշխատանք, որոնց շուրջ են հիմնական դժգոհությունները, այլ ուժային կառույցներում։

Ու ամենահետաքրքրականն այն է, որ վարչապետը պարզաբանումներ չի տալիս հանրությանը, թե հատկապես ի՞նչ թերացումների հետ են կապված ուժայինների ղեկավարների հրաժարականները։

Միգուցե Փաշինյանը փորձում է ժամանակ շահել այսպիսի քայլերով և տպավորություն ստեղծել, թե փոփոխություններ է կատարում, քանի որ եթե այս իրավիճակում փոխեց առողջապահական և հակահամաճարակային իրավիճակի հետ կապված պատասխանատուներին, ապա կրկին հաջողություն չգրանցելու պարագայում արդեն իր հրաժարականի հարցը ավելի սուր է դրվելու։

Եվ ավելի նախընտրելի տարբերակ է փոփոխությունների իմիտացիայի գնալ, մինչև հնարավոր լինի հաղթահարել համավարակի արդյունքում ստեղծված ճգնաժամը, իսկ ճգնաժամի հաղթահարման փուլում եթե դժգոհությունները շարունակվեն, ապա այդ պատասխանատու պաշտոնյաներին կարելի է դարձնել քավության նոխազ՝ վարչապետի աթոռը փրկելով հարվածներից։

Մյուս կողմից, կարծիք կա, որ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելով և ուժայիննեին փոխելով՝ Փաշինյանը փորձում է ամեն գնով պահպանել իր աթոռը՝ նաև կիրառելով հնարավոր ու անհնար բոլոր մեթոդները: 

Ընդ որում, շատերը չեն բացառում, որ նա կսկսի ճնշումներ բանեցնել ընդդիմադիրների նկատմամբ և ուժ կիրառել բողոքի ակցիաներ իրականացնողների հանդեպ: Թեպետ առավել սթափ դատող փորձագետները դեռ հույս ունեն, որ իշխանությունը նման քայլերով չի գնա վերջնական ինքնասպանության:

 ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement