Շոգ եղանակին որքա՞ն հաճախ է անհրաժեշտ դիմակը փոխել
SOCIETYՇոգ եղանակին մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներն անհրաժեշտ է փոխել յուրաքանրյուր 20-30 րոպեն մեկ: Այսպիսի կարծիք է հայտնել Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի մեծահասակ բնակչությանը առաջնային բժշկա-սանիտարական օգնության հարցերով արտահաստիքային մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը, փոխանցում է rg.ru-ն:
«Չնայած վիրուսի շրջանառության դանդաղմանը, վարակվելու վտանգը դեռեւս շարունակում է լուրջ մնալ»,- «Մոսկվա» քաղաքային լուրերի գործակալությանն ասել է մասնագետը:
Նրա խոսքով՝ +28-30 աստիճանի դեպքում դիմակի տակ դեմքը քրտնելու է, իսկ խոնավությունը խախտում է դիմակի պաշտպանական շերտը: Ավելին՝ մասնագետը խորհուրդ տվեց հրաժարվել հիմա տարածված մուգ գույների դիմակներ կրելուց, քանի որ դրանք կլանում են արեւի ճառագայթները եւ գերտաքացման վտանգ առաջացնում: Ցանկալի է ընտրություն կատարել ստանդարտ բժշկական դիմակների կամ բամբակից ու թանզիֆից արտադրանքների օգտին, որոնք կարող են զսպել թքի պոտնեցիալ վտանգավոր մասնիկները, եւ թույլ կտան նորմալ շնչել:
Շարունակությունը՝ այստեղ



