Ինչպիսի՞ վտանգներ է պարունակում հանուն կորոնավիրուսից պաշտպանվելու տան չափից ավելի ախտահանումը
SOCIETYԿորոնավիրուսից պաշտպանվելու համար տան ախտահանմամբ եւ մարմնի հիգիենայով չափից ավելի տարված լինելը կարող է բացասական հետեւանքներ առաջացնել, ինչպես, օրինակ, թունավորում: Այս մասին նշված է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) մասնագետների զեկույցում, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:
Մասնագետների խոսքով՝ համավարակի ֆոնին հաճախակիացել են թունաբանական կենտրոններ քաղաքացիների դիմելու դեպքերը՝ առողջական խնդիրների գանգատներով, որ առաջացել են ախտահանման թունավոր այնպիսի նյութերի օգտագործումից հետո, ինչպիսին են սպիտակեցնող նյութերը, քացախը եւ ամոնիակի լուծույթը: Պարզվել է, որ ձեռքերը հաճախակի լվանալու եւ կենցաղային քիմիայի միջոցով մարդիկ ցանկացել են պաշտպանվել կորոնավիրուսից:
Կենտրոնի մասնագետները հարցում են անցկացրել 502 մեծահասակ ամերիկացիների շրջանում եւ պարզել, որ նրանցից 39 տոկոսը կիրառել է մաշկային ախտահանմանը չհամապատասխանող միջոցներ, բաց մաշկի վրա քսել թունավոր նյութեր կամ շնչել դրանց գոլորշին:
Ընդ որում՝ հարցվածների մեծ մասը հաստատել է, որ ծանոթ էր հիգիենայի հանձնարարականներին եւ կենցաղային քիմիայի օգտագործման հետեւանքներին: 68 տոկոսը գիտեր, որ անհրաժեշտ է ձեռքերը լվանալ թունավոր միջոցներ օգտագործելուց հետո, իսկ 73 տոկոսը սենյակն օդափոխել է մակերեւույթները սպիտակեցնող նյութով կամ փոշիով մշակելուց հետո:
Շարունակությունը՝ այստեղ



